Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ Պարտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի ընտրանու խնդիրները․ վրացական մամուլ Հրդեհ՝ Երևանում. կան հnսպիտալացվածներ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Եվրամիությունը դեմ է արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն Ի՞նչ է արել Արմեն Աբազյանը գերիների և անհետ կորածների խնդրի մասով ԵՀԽ-ն հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով Կրեմլը արձագանքել է Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink


Արսեն Թորոսյանի կտրուկ շրջադարձը

Ուշադրության կենտրոնում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներողություն է խնդրել կորոնավիրուսի համավարակի ընթացքում թույլ տված հնարավոր սխալների, հնարավոր սխալ արտահայտությունների համար: Նախարարի ներողությունը ընդունվել է ոչ միարժեք: Շատերի մոտ այն առաջացրել է հարգանքի զգացում, անկախ նրա գործունեության հանդեպ վերաբերմունքից, իսկ ոմանց մոտ էլ ավելի է սրել մեղադրանքը՝ թե սխալները արժեցել են մարդկային կյանքեր:

Ներկայում չափազանց դժվար է պնդել, որ սխալներն արժեցել են մարդկային կյանքեր, որովհետեւ չկա որեւէ համոզիչ, փաստական հետազոտության հնարավորություն, ասելու համար, թե սխալները չլինելու դեպքում կյանքերը փրկվելու էին: Ընդհանրապես, այդ իմաստով իրավիճակի համալիր եւ հստակ գնահատական հնարավոր կլինի տալ համաճարակի ավարտից հետո, երբ ամբողջապես պարզ կլինի, թե ինչի հետ գործ ուներ ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհը:

Միեւնույն ժամանակ, կա օրինակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ռեանիմացիոն տեղի սահմանափակության պատճառով մահացել է քաղաքացի: Թերեւս արժե, որ Փաշինյանը եւս ներողություն խնդրի այս ընթացքում արված սխալ արտահայտությունների եւ հնարավոր այլ սխալների համար: Իր եւ կառավարության անունից: Կասկածից վեր է, որ չի կարող ներողությունն ու սխալը մնալ միայն առողջապահության նախարարի վրա, եթե անգամ սխալվել է միայն նա:

Իսկ ներողությունն ուժեղացնում է նրան, եւ թերեւս կառավարությանն ամբողջապես: Միաժամանակ, իհարկե չի ապահովագրում հետագա հնարավոր սխալներից: Եվ այստեղ առկա է հարց՝ որքանով է կառավարությունը հետագայի համար համաճարակի դեմ պայքարը իրականացնելու ներառականության այն սկզբունքով, որով իրականացվել է թավշյա հեղափոխությունը, որով փորձ էր արվում իրականացնել տնտեսական հեղափոխությունը:

Ընդ որում, ներառականությունը լոկ դիմակ կրելու հանրային հորդորը չէ, այլ նաեւ հանրային տարբեր շրջանակներից եկող դիտողությունը, քննադատությունն ընդունելը, մաղել կարողանալն ու օգտակարը, արդյունավետը վերցնելը, առանց պատվից ցած համարելու, կամ առանց դավադրություն կամ դավաճանություն փնտրելու:

Սրանք լուրջ հարցեր են, որովհետեւ, ինչպես վարչապետն է ասում՝ կորոնավիրուսը դիտարկում է ոչ թե պատերազմ, այլ ճեղքման ու բեկման հնարավորություն: Եվ դա շատ կարեւոր արձանագրում է, բայց այդ իմաստով իհարկե կա մի խնդիր՝ մինչ այժմ Փաշինյանի այդ արձանագրում-դիտարկումը ամենեւին համարժեք կամ համահունչ չէ նրա հռետորաբանությանը:

Օրինակ, հնարավոր չէ իրավիճակը ճեղքման հնարավորության տրամաբանության մեջ դիտարկել, բայց քաղաքացիներին հայտարարել, թե քայլում ենք դժոխքի միջով:

Դժոխքի մեսիջ ստացող հանրությունը չի կարող հնարավորություն փնտրել, այն սկսում է փնտրել փրկություն եւ փրկիչ: Իսկ դա հնարավորության հետ կապ չունի: Վերջին օրերին իշխանությունը փոխել է հռետորաբանությունը, եւ այդ համատեքստում էլ բավական կտրուկ փոփոխության նշան էր Արսեն Թորոսյանի հայտնած ներողությունը:

Սխալի համար բաց, առանց այլեւայլ տողատակային շրջանցումների ներողություն խնդրել կարող է միայն ուժեղը: Եվ կառավարության խնդիրն է ներկայում նաեւ ուժ տալ հանրությանը՝ համաճարակի դեմ պայքարը ճեղքման հնարավորության վերածելու ուժ: Դա պահանջում է այլ հռետորաբանություն, որից պետք է դուրս մղվեն այնպիսի արտահայտություններն ու բառերը, որոնք ջլատում են հանրային տրամադրությունն ու կամքը:

2018 թվականին թավշյա, անարյուն, ոչ բռնի հեղափոխությունը տեղի է ունեցել խոսքի ուժով: Խոսքի ուժն է նաեւ հաղթահարելու համաճարակը եւ ճեղքելու դեպի նոր հնարավորություն:

Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ Պարտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի ընտրանու խնդիրները․ վրացական մամուլՀրդեհ՝ Երևանում. կան հnսպիտալացվածներ Վատ մեկնաբանություններ գրողներին պատասխանել է Լևոն Մկրտչյանի սիրելինՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Եվրամիությունը դեմ է արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն Ի՞նչ է արել Արմեն Աբազյանը գերիների և անհետ կորածների խնդրի մասով Ալավերդին հոսանքազրկվել, ձյան մեջ կորել է, մի հատ էլ երկրաշարժ է եղել․ ի՞նչ իրավիճակ է Լոռիում ԵՀԽ-ն հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջովԿրեմլը արձագանքել է Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջին անգամ կին նախագահ կունենաՇատ վատ եմ, գնալով ավելի եմ վատանում. ինչ է պատահել Ագնեսա Շահնազարյանին. բացառիկ կադրեր Հրդեհ՝ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ներսում ավտոմեքենա է եղել ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին Արա Դեղտրիկյանը քաղցկեղից չի մահացել... Սխալ տեղեկություն է տարածվել Ադրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել․ Special Еurasia Ի՞նչ են հայտնում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասինՈչ, զորքերի տեղաշարժ չկա․ Սուրեն Պապիկյան Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի 10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՎիճաբանություն ԱԺ-ում. Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողից Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. «ՀայաՔվե» ՆԳՆ-ն հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տեղեկությունները Եթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր ԱվետիսյանՊաշտպանության նախարարությունը հորդորում է Ժողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացիՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք ՉալաբյանԱրցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ ՍողոմոնյանԵրևանյան դպրոցից գանգnւղեղային վնաuվածքով 14-ամյա երեխա է հիվանդանոց տեղափոխվել․ Shamshyan ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը «Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներումԿյանքից վաղաժամ հեռացել է Սիլվա Միքայելյանը«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ ԱբրահամյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս Սպասվում է անձրև, լեռնային գոտիներում` ձյուն. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԱՄՆ դեսպանատունը՝ ԱՄՆ մուտքի վիզայի համար դիմողներին Թուրքիայում ցույցերը շարունակվում են Հայաստանի որոշ մասերում ձյուն ու ձնախառն անձրև են տեղում Իրանը ճնշման տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ. արտգործնախարարԻնչու է Զելենսկին հրաժարվել խոսել Մակրոնի հետ
Ամենադիտված