Ծանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջ Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հետո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Այսօր, մեր հերոս պապերի հաղթանակի անմահացնող հուշարձանները վերականգնելու ծրագրի շրջանակներում, այցելեցի Փարաքար համայնք. Մհեր Ավետիսյան Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավոր


«Բնիկ երեւանցու» էֆեկտը. նոր օրենքը պայթեցնում է արատավոր հանգույցները

Ուշադրության կենտրոնում

Հայաստանում գույքահարկի սահմանման փոփոխությունների մասին օրինագիծը, որով նախատեսվում է գույքահարկի այսպես ասած պրոգրեսիվ թանկացում, դարձել է բոլորովին այլ հարցի վերաբերյալ հանրային բուռն քննարկումների պատճառ:  Մի շարք հայտնի անձինք սկսել են ֆեյսբուքյան ֆլեշ-մոբ, թե իրենք բնիկ երեւանցի են, եւ գույքահարկի թանկացումը սպառնում է կենտրոնում իրենց բնակության իրավունքին:

Իհարկե, Երեւանի կենտրոնի համար թանկացող գույքահարկը շատ բնակիչների համար կարող է լինել սոցիալական հավելյալ բեռ: Ընդհանրապես, գույքահարկի փաստացի թանկացման մասին օրինագիծը պետք է լինի հանրային քննարկման առարկա, եւ հանրությանը պետք է մատչելի բացատրվեն մեխանիզմը, սկզբունքները, նաեւ հասկանալի լինի, թե որքան է ծանր սոցիալական բեռը:

Անշուշտ, այդ կոմունիկացիան օրենքի շուրջ ոչ միայն կարեւոր է, այլեւ պարտադիր: Բայց այդ համատեքստում մեջտեղ է բերվել գործնականում անհեթեթ մի «կատեգորիա»՝ «բնիկ երեւանցու» հանգամանքը, որը դրվում է արտոնյալ կարգավիճակի տրամաբանությամբ:

Հենց դա էլ դարձել է հանրային բուռն քննարկման առարկա: Հանրությունը ընդդիմախոսում, անգամ հեգնում, ծաղրում է հայտնի մարդկանց մոտեցումը, թե իրենք բնիկ երեւանցի են եւ պետք է անվճար կամ շատ էժան ապրեն կենտրոնում:

Ընդ որում, նախ պետք է հասկանալ, թե Երեւանի կենտրոնում ապրողների քանի տոկոսն է այսպես ասած բնիկ երեւանցի, եւ քանիսն են Երեւան եկել տարբեր գյուղերից ու քաղաքներից: Բայց հարցը դա չէ: Ի վերջո, քաղաք հասկացությունը նաեւ հենց դրանով է այդպիսին, որ այն պետք է բաց լինի ներքին ու արտաքին միգրացիայի, հաղորդակցության համար, լինելով նեղ համայնքային արժեմշակութային չափումներից դուրս եւ վեր:

Նաեւ դա է պատճառը, որ գերազանցապես քաղաքներն են լինում պետությունների, հանրությունների արդիականացման օջախները, այն դեպքում, երբ հիմնականում գյուղական բնակավայրերը կամ համեմատաբար փոքր քաղաքներն էլ լինում են ավանդական մշակույթի պահապաններ: Մեծ հաշվով, այդ համադրությամբ էլ պետություններն ու հանրությունները փորձում են ներդաշնակել, համադրել, համատեղել ազգայինն ու արդիական համաշխարհայինը, քայլել աշխարհի հետ, հաճախ անցնել առաջ, չկտրվելով ազգային արմատից:

Հայաստանում սակայն այդ ամենը մշտապես հասցված է եղել քաղքենիության ու գավառականության մի աստիճանի, իսկ մտավորական շերտը, որ գործնականում պետք է լիներ հարցը այդ մակարդակից բարձրացնողն ու պետական շրջանակ բերողը, կատարել է լիովին հակառակ գործառույթ՝ խորացրել է քաղքենի «դիսկուրսը», խորացնելով «տեղական նացիոնալիզմի» պրիմիտիվ մշակույթը, հաճախ այդ ամենը սերտորեն կապակցելով նաեւ քրեական ենթամշակույթի հետ:

Երբ այդ ամենը բակերում է կամ թաղերում, ապա կենցաղի ուղեկցող մաս է, բայց այն դառնում է ընդհուպ պետական անվտանգության խնդիր, երբ բարձրացվում է հասարակական համակեցության մակարդակի: Մտավորականներն ու քաղաքական այսպես կոչված էլիտաները, որ պետք է լինեին դա զսպողը, գործնականում եղել են խթանողն ու գեներացնողը: Հանրությանն այդ մտածողության եւ արժեմշակութային շրջանակում կաղապարելու միջոցով է հնարավոր միայն կառուցել իշխող քրեաօլիգարխիկ համակարգ, պետականի փոխարեն:

Այդ իմաստով, գույքահարկի մասին օրենքի նախաձեռնությունը, մի կողմից բերելով այդ մտածողության «պահապան» հայտնիների հակազդեցությունը, մյուս կողմից կարող է պայթեցնել տարիների այդ արժեմշակութային արատավոր հանգույցներից մեկը՝ «արտոնյալ բնիկության» երեւույթի դեմ հանրային քննադատության համարժեք արձագանքի միջոցով: Դա իհարկե մեծ ճանապարհի մի քայլն է, բայց կարեւոր քայլ: Գույքահարկի օրենքը խթանել է այդ քայլը, եւ մի էֆեկտ այն փաստորեն արդեն իսկ ունի: Մնում է, որ այն էֆեկտիվ լինի նաեւ բուն նշանակության հարցում:

Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում. Գագիկ ԾառուկյանՌոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին Ծանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջ Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հետո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ինչպես է Լևոնը արձագանքում սիրելիին հարսի զգեստով տեսնելիս. հուզիչ կադրեր Այսօր, մեր հերոս պապերի հաղթանակի անմահացնող հուշարձանները վերականգնելու ծրագրի շրջանակներում, այցելեցի Փարաքար համայնք. Մհեր ԱվետիսյանԱղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Ի՞նչ տեսք ունի Լևոն Մկրտչյանի հարսնացուն. լուսանկարներԹուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան Փաշինյանի որդին Լևոն Մկրտչյանի հարսանիքին«Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Չելյաբինսկի գիտնականները բեկում են կատարել արևային մարտկոցների ստեղծման գործում Հրդեհ փայտե տնակում Սպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին «Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Գոռ Եփրեմյանի կինը՝ Էլենը, հարսանիքի է պատրաստվում. նա նախահարսանեկան խնջույքից կադրեր է հրապարակել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Մայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասինԱկբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգովՔրեական օրենսգիրք ունենք, այդ ի՞նչ վենդետաներից եք խոսում. Հրայր Կամենդատյան Դուք քաղաքական անկախություն եք ցանկանում Հռոմից ,բայց նաեւ ցանկանում եք ապրել այն մշակույթով եւ անարդարություններով ,որը տարածում է գտել Հռոմում. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը ցմահ դատապարտյալ է լինելու. Ավետիք ՉալաբյանԱզատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքով Անդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում է Սփյուռքահայ հայտնիներն ապշած և ցնցված են Արևային էներգիան առանց փոխզիջման. նոր զարգացումը տպավորում է իր արդյունավետությամբ ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի Ստով եկավ ու ոչինչ էլ չկատարեց. քաղաքացի
Ամենադիտված