Բրիտանացի լուսանկարիչը տպավորիչ «բնապատկերներ» է ստեղծում՝ օգտագործելով մարդկային մերկ մարմիններ (լուսանկարներ) Մեկնարկել է թենիսի Հայաստանի առաջնությունը Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել. տեսանյութ Երկրաշարժ տարածաշրջանում Իսրայելական ռադիոն բոյկոտ է հայտարարել ռուս արտիստներին՝ Լուկաշենկոյին աջակցելու համար Ընկերոջ կնոջը սիրահարված տղամարդը կացնով սպանել էր ընկերոջը, նրա կնոջն ու նորածին երեխային ՍԱՐՍԱՓԵԼԻ․․․ Վարդենիսում 73 ամյա կինը սպանել է ամուսնուն, մասնատել դիակն ու լցրել երկաթգծի տարածքը «Չոկ» մականունով քրեական հեղինակությունն իր հանցախմբով բնակարանային գողություններ է կատարել Արարատում 34-ամյա մայրը խեղդամահ է արել 6 և 4 տարեկան որդիներին Մահվան ելքով վրաերթ Աբովյան փողոցում


ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին

Ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է․

«Ինչ աշխատանքներ է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն 2020 թվականի առաջին կիսամյակում:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացված ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն

Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող Գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել է աշխատավարձային ֆոնդը` նախկին 70000 դրամ միջին աշխատավարձի փոխարեն ավելանալով մինչև 100000 դրամ: Մրցույթի շրջանակներում ստացվել են 188 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

Առաջին անգամ կազմակերպվել է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ մեծացնել հասարակական և հումանիտար գիտություններում միջազգային համագործակցության մակարդակը, ինչպես նաև նպաստել միջազգային լավագույն ստանդարտներով գիտական հետազոտությունների իրականացմանը: Մրցույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախատեսված է աշխատավարձային բարձր ֆոնդ` միջինում 150000 դրամ, ինչպես նաև պարտադիր պայման է հանդիսանում խմբի անդամների և խորհրդատուի փոխադարձ այցելությունները: Մրցույթի շրջանակներում ստացվել է 75 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցությամբ կազմակերպվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթը, որի շրջանակներում ստացվել են 49 հայտեր: Ֆինանսավորման են երաշխավորվել 10 հայտեր, ինչը 2.5 անգամ ավելի է նախորդ մրցույթների համեմատ:

Լիովին վերանայվել է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիրը, որը նախկին 1 տարվա փոխարեն այժմ հայտարարվել է 3 տարի տևողությամբ: Յուրաքանչյուր հաջորդ տարի ծրագրի շարունակության համար պահանջվում են անգլերեն լեզվի իմացության ավելի բարձր մակարդակ և հրապարակումներ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն ինչպես աշխատավարձի տեսքով (մինչև 150000 դրամ), այնպես էլ հետազոտության կարիքներից բխող ծախսերի համար: Նախատեսված է նաև հավելավճար գիտական ղեկավարի համար: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 17-ը:

Հայտարարվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթ, որի շրջանակներում բարձրացվել է միջին աշխատավարձի չափը, ինչպես նաև հետազոտության իրականացման համար սարքերի և նյութերի ձեռք բերման համար նախատեսվող հատկացումները: Մրցույթի մասնակցության պայման է հանդիսանում դրամաշնորհի շրջանակներում պետական բյուջեից հատկացման առնվազն 25% -ի չափով ոչ բյուջետային միջոցներից համաֆինանսավորման առկայությունը: Նախագծի շրջանակներում որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ ԷՆ-ը: Մրցույթի շրջանակներում ստացվել են 19 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

Առաջին անգամ հայտարարվել է «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթը, որն աննախադեպ է մեկ ծրագրին հատկացվող ֆինանսավորման ծավալներով: Մրցույթի նպատակն է՝ ՀՀ-ում նշված մասնագիտություններով հետազոտություններ իրականացնող խմբերի ձևավորումը: Մրցույթի շրջանակներում պարտադիր պայման է հանդիսանում ոլորտի հեղինակավոր խորհրդատուի առկայությունը, ինչպես նաև պարտադիր փոխադարձ այցելությունները: Մրցույթի ժամանակ առաջին անգամ կիրառվում է հաշվետվության ազդեցության մեխանիզմը խմբի անդամների կողմից հետագա դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատականների վրա: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 24-ը:

Հայտարարվել է կին գիտական ղեկավարների առաջխաղացման դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն արդյունավետ աշխատող կանանց ղեկավարությամբ հետազոտական խմբերը: Որպես մրցույթի պահանջ դրվելու է արտերկրի խորհրդատուի ներգրավումը և փոխադարձ այցելությունները: Առաջին անգամ, որպես Մրցույթի պայման սահմանվել է իրականացվող հետազոտության վերաբերյալ գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը և տարածումը:

Մշակվում է երիտասարդ ղեկավար ունեցող խմբերի առաջխաղացման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել երիտասարդ ղեկավար (ատենախոսության պաշտպանությունից հետո 2-7 տարի) ունեցող արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերը կամ լաբորատորիաները:

Մշակվում է գիտահետազոտական խմբերի ամրապնդման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել այն ղեկավարները իրենց արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերով կամ լաբորատորիաներով, ովքեր ատենախոսության պաշտպանությունից հետո ունեն 7-12 տարի աշխատանքային փորձ, գիտական ծրագրերի ղեկավարման և ինքնուրույն աշխատելու պատմություն:

Լրամշակվում է խոշոր գիտական սարքավորումների ձեռք բերման մրցույթի հրավերի փաթեթը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու ձեռք բերվող սարքերի համատեղ օգտագործելիության նախադրյալների ապահովմանը, ինչպես նաև սարքը ձեռք բերող կազմակերպության նմանատիպ սարքերի հետ աշխատելու փորձառությանը:

Մշակվում է փորձարարական լաբորատորիաների առաջխաղացման ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արդյունավետ աշխատող լաբորատորիաներին` իրենց ենթակառուցվածքների արդիականացման համար, ինչը կնպաստի դրանցում իրականացվող հետազոտությունների մակարդակի բարձրացմանը:

Վերանայվելու է թեմատիկ մրցույթին մասնակցության տրամաբանությունը` դնելով ղեկավարի արդյունավետ աշխատանքի նկատմամբ մուտքային պայմաններ, ինչպես նաև նոր մրցույթների տրամաբանությամբ` դրվելու են թեմայի ավարտին ներկայացվող գիտական արդյունքի որակական պահանջներ:

Գիտության կոմիտեում 2020 թվականի սկզբից իրականացվում են հայտերի և հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգի (grants.scs.am) բարելավման գործողություններ:
• փոփոխվել են համակարգում գրանցվելու պայմանները. այսուհետ միևնույն անձը կարող է ունենալ միայն մեկ օգտահաշիվ,
• առաջիկա բոլոր մրցույթներն իրականացվելու են առցանց եղանակով,
• ներդրվել է նույնականացման համար (DOI) ունեցող հոդվածների ներմուծման ավտոմատացված համակարգը,
• մշակվում է հաշվետվությունների առցանց ընդունման գործիքակազմը,
• իրականացվում է կազմակերպությունների հաշվետվությունների և հայտերի ընդունման orgs.scs.am հարթակի ինտեգրումը grants.scs.am հարթակին, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվետվությունների և բազային ֆինանսավորման հայտերի առցանց ընդունումը»:

Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր. Արթուր ՂազինյանԱմուլսարի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում, այսօր կրկին ինքնաբուխ հավաք է լինելուԱնհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա ՏոնոյանԲրիտանացի լուսանկարիչը տպավորիչ «բնապատկերներ» է ստեղծում՝ օգտագործելով մարդկային մերկ մարմիններ (լուսանկարներ) Մեկնարկել է թենիսի Հայաստանի առաջնությունը Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել. տեսանյութ Երկրաշարժ տարածաշրջանումԻսրայելական ռադիոն բոյկոտ է հայտարարել ռուս արտիստներին՝ Լուկաշենկոյին աջակցելու համարԸնկերոջ կնոջը սիրահարված տղամարդը կացնով սպանել էր ընկերոջը, նրա կնոջն ու նորածին երեխային ՍԱՐՍԱՓԵԼԻ․․․ Վարդենիսում 73 ամյա կինը սպանել է ամուսնուն, մասնատել դիակն ու լցրել երկաթգծի տարածքը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա պրոֆեսիոնալիզ. Արսեն Բաբայան«Չոկ» մականունով քրեական հեղինակությունն իր հանցախմբով բնակարանային գողություններ է կատարել Արարատում 34-ամյա մայրը խեղդամահ է արել 6 և 4 տարեկան որդիներին Մահվան ելքով վրաերթ Աբովյան փողոցում Արցախի նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ 8 ժամ պարել եմ վարչապետի որդու հետ և նույնիսկ չեմ իմացել, որ նա վարչապետի որդին է․Ռիչարդ Մադլենյանը մանրամասներ է պատմում Աշոտ Փաշինյանի աղմկահարույց դեպքիցԸնդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականըԲացառիկ կադրեր. վարորդը Սասունցի Դավթի հրապարակում վրաերթի է ենթարկել 3 երեխայի Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները «Թուրքիան անցնում է բացահայտ քայլերի». ռազմագետ Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ինձ ասաց՝ կյանքիս ամենադժվար շրջանն է սկսվում. Արթուր Մանուկյանը գաղտնիք է բացում Նիկոլ Փաշինյանն ամրացնում է նախարարությունները. ովքեր են ուղարկվում «առաջին գիծ». «Փաստ»«Իհարկե վերադառնում եմ». Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի դեմ պայքարը միանշանակ հաջողված համարեց (Տեսանյութ) Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերինՀամապետական հանրահավաք է լինելու. «Իշխանությունը ձախողել է ամենուրեք»Ինչու՞ է դեռ լռում Արթուր ՎանեցյանըԱհազանգ SHAMSHYAN.com-ին. 4-ամյա երեխայի մայրը բարձրաձայնում է՝ երեխան «Մեգամոլ»-ում մետաղյա ձողով վնասել է աչքը, պատճառը տեղի անվտանգության կանոնների բացակայությունն է․ ՏեսանյութՈղբերգական լուր. Գերեզմանոցում հայտնաբերվել է տղամարդու դի Անկախության 29-ամյակի միջոցառումների համար ծախսվել է մոտ 133 մլն դրամ Մոսկվա-Երևան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը«Իհարկե վերադառնում եմ». Արսեն ԹորոսյանՋրանջատում նշված հասցեներում«Ի՞նչ եք ուզում, ա՛յ մարդ, չեմ խոսում». Յուրի Խաչատուրով. տեսանյութՊոպուլիզմի և ռեալիզմի տարբերությունը Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում5 դուստրերի հայրը կտրել է կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա է 32-ամյա Ռակիտիչն ավարտեց կարիերան Խորվաթիայի հավաքականում5 հազարից մինչև 8 միլիոն դրամ․ կառավարությունը սահմանել է գանձվող վճարների չափերըՀրդեհ՝ ԵրևանումՆիկոլը ծաղկեցնում է Հայաստանը. հարցում Երևանում (տեսանյութ) Դժվար է պնդել, որ պատկառելի գիտելիք ունենալու դեպքում անհատը կարող է դրսևորվելԱնակնկալ՝ երեւանցիներին. «Արտ Լանչը»՝ «Ռոսիա Մոլ»-ում (տեսանյութ)Ահազանգ SHAMSHYAN.com-ին. 4-ամյա երեխայի մայրը բարձրաձայնում է՝ երեխան «Մեգամոլ»-ում մետաղյա ձողով վնասել է աչքը, պատճառը տեղի անվտանգության կանոնների բացակայությունն է.ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրը հայտնի է Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ ԱբրահամյանԵրկարաժամ կդադարեցվի գազամատակարարումը Ի՞նչ կա-չկա Փաշինյանի և Քոչարյանի ուղերձներումԳ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին
Ամենադիտված