Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկել Ոստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահին Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից


Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ժողովրդավարությունը շեշտակի ու նույնիսկ աննախադեպ մակարդակի առաջընթաց է արձանագրել, և Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում ժողովրդավարական երկրների շարքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ժողովրդավարությունը դարձել է Հայաստանի բրենդը և ռազմավարական նշանակություն է ձեռք բերել, թե՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է և այլն։ Բայց այլ է ցանկալին որպես իրականություն ներկայացնելը, մեկ այլ հարց՝ իրական գործընթացները։

Պատահական չէ, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ անցումային երկրների մասին վերջերս հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում 2023 թվականին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի։ Ժողովրդավարական կառավարումը ենթադրում է իշխանության թևերի միջև հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների առկայություն, բայց Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում տեղի է ունեցել իշխանության գերկենտրոնացում։ Վարչապետին նոր իշխանական լծակներով օժտելու հետ մեկտեղ, ի մասնավորի, ճնշումների թիրախում է հայտնվել դատական իշխանությունը։

Հիշում ենք, թե ինչպես էր վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հրահանգներ տալիս դատարանները շրջափակելու մասին, իսկ դատավորները թիրախավորվում էին և հետապնդումների ենթարկվում։ Իսկ 2022 թվականից իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են ԲԴԽ-ի անկախությունը կամ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում։

Որպես օրինակ է բերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննությամբ բացասական գնահատական ստացած և քաղաքական բանտարկության որոշումներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։ Մյուս կողմից էլ՝ ընտրական գործընթացներում է Հայաստանը ժողովրդավարության հետընթաց ապահովել։ Նշվում է, որ հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի համատարած չարաշահման դեպքեր՝ հօգուտ իշխող կուսակցության։ Եվ ընդհանրապես, ՏԻՄ ընտրություններում իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպը հատկապես հստակ դրսևորում է ստանում այն դեպքերում, երբ ընդդիմության թեկնածուները և հատկապես նրանք, ովքեր համայնքապետեր կամ քաղաքապետեր են ընտրվում ընտրողների տված քվեի արդյունքում, հետապնդումների են ենթարկվում և հեռացվում իրենց պաշտոններից։ Որպես օրինակ նշվում է Ալավերդու օրինակը:

«Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին,- նշում է Freedom House-ը և հավելում,- քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Փաշինյանի իշխանության օրակարգային թեմաներից է նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Նա իր ելույթներում փորձել է պարբերաբար արձանագրել, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն դրսևորումներում ներգրավվածության մասին բացահայտումները այլ բանի մասին են վկայում։

Զեկույցում նշվում է, թե մամուլում բազմաթիվ հետաքննություններ ու հրապարակումներ են արվում այն հարցի շուրջ, որ մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է։ Պետական գնումների գործընթացում մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել, իսկ այդ ընթացակարգով գնումները համարվում են ամենառիսկայինն ու հակամրցակցայինը։ Այս ամենի հետ միասին նշվում է, որ զգալի հետընթաց է արձանագրվել խոսքի ազատության ոլորտում: Մի խոսքով, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հօդս է ցնդեցրել Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության հետ կապված գլուխգովանության ամբողջ «բազան»՝ ապացուցելով, որ այս ոլորտում ևս Հայաստանի օրվա իշխանությունները լուրջ հետընթաց են գրանցել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկելՈստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահինՍպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան». Կիրանցում լարված է Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆԱրման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՍյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՎարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են»
Ամենադիտված