Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Վաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո 0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին


ԶՊՄԿ-ն կարևորում է իր աշխատակիցների առողջությունը. կորպորատիվ մշակույթի կրող ընկերությունները Հայաստանում

Հասարակություն

Աշխատակիցներին տրամադրվող առողջության ապահովագրությունը հանդիսանում է մոտիվացման արդյունավետ գործիք, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավման ու պահպանման աշխատող միջոց: Համաձայն վիճակագրության՝ առողջության ապահովագրության առկայությունը որոշիչ դեր է խաղում գործատուի ընտրության հարցում: Առողջության ապահովագրությունը շահավետ է բիզնեսի համար, քանի որ բարձրանում է աշխատողների մոտիվցիան և շահագրգռվածությունը։ Բժշկական ծառայությունների հասանելիության և որակյալ բուժման շնորհիվ կրճատվում է հիվանդությունների հետևանքով անաշխատունակության ժամանակահատվածը։ Այս մոտեցումը վաղուց է ընդունված կորպորատիվ աշխարհում Արևմուտքում ու նույնիսկ Ռուսաստանում։ Հայաստանում ապահովագրությունը պարտադիր չէ, բայց առաջատար ընկերությունները իրենց աշխատակիցներին շահագրգռելու համար առաջարկում են առողջապահական փաթեթներ։ Ոչ բոլորն են, սակայն, համապարփակ ծածկույթով և ոչ բոլորն են առաջարկում նաև ընտանիքի ապահովագրություն։

Tert.am-ը զրուցել է ապահովագրական ընկերություններից մեկի հետ՝ հասկանալու՝ ինչպիսին է վերջին տարիների պատկերը՝ մատուցվող ծառայությունների և տարբեր ընկերությունների դիմելիության առումով։

«Առողջության ապահովագրությունը տարբեր տարիներին ընկերությունների կողմից պահանջված պրոդուկտ է դարձել, ինչը շատ ուրախալի փաստ է։ Յուրաքանչյուր ընկերություն ինքն է ընտրում և՛ տրամադրվող փաթեթը, և՛ այն ծառայությունները, որոնք ներառված են այդ փաթեթների մեջ։ Մենք աշխատում ենք մեզ դիմած ընկերությունների մարդկային ռեսուրսների մասնագետների հետ, որպեսզի ընտրվեն այնպիսի փաթեթներ, որոնք կներառեն առաջնային անհրաժեշտության ծառայություններ։ Մեր գործընկերները տարիներ շարունակ վերակնքում են պայմանագրերը մեր ընկերության հետ։ Այս առումով մեր ավանդական դարձած գործընկերներից մեկը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը երկար տարիներ իր աշխատակիցների առողջապահության ապահովագրությունը վստահել է մեզ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, լինելով երկրի խոշորագույն ընկերությունը, իր աշխատակիցների համար ընտրել է այնպիսի փաթեթներ, որոնց մեջ ներառված են կանխարգելիչ ծառայություններ և այն ամենը, ինչի կարիքը աշխատակիցը կարող է ունենալ։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ապահովագրական փաթեթները ներառում են ոչ միայն աշխատակիցներին, այլև նրանց ընտանիքի անդամներին։ Ընկերության հետ ամբողջ ապահովագրական տարվա ընթացքում աշխատում է նույն բժիշկը։ Սա շատ կարևոր է աշխատակիցների համար այն առումով, որ իրենք արդեն գիտեն հասցեագրված ում և ինչպես պետք է դիմեն՝ 24/7ռեժիմով, ինչ-որ առումով բժիշկը դառնում նրանց ընտանեկան բժիշկը։ Այս առումով Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը շուկայի առաջատար ընկերություններից է, ով իր աշխատակիցներին նման փաթեթ է առաջարկում»,- ասացին ապահովագրական ընկերությունից։

Tert.am-ը թեմայի հետ կապված զրուցել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավարի հետ, ով նշեց, որ 2012թ-ից սկսած՝ ընկերության աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն ունեն տարին մեկ անգամ անցնել համալիր բժշկական հետազոտություն։

«Փորձել ենք վերցնել այնպիսի փաթեթներ, որոնց մեջ ներառված կլինեն ամբողջական հետազոտություն ապահովող ծառայություններ։ Ներառել ենք նաև ատամնաբուժական ծառայություններ, որոնք նախկինում ներառված չեն եղել։

Մեր աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները տարին մեկ անգամ հետազոտվում են, բոլոր խնդիրները վաղ շրջանում հայտնաբերվում են, և իրականացվում է բուժում։ Ինչպես ամբողջ աշխարհի վիճակագրությունն է փաստում՝ վաղ կանխարգելումն է առողջապահական լավ ցուցանիշների հիմքը։ Պատահական չէ, որ Սյունիքը, հակառակ տարածված կարծրատիպերի, հիվանդությունների պատճառով մահացության ամենացածր ցուցանիշն ունեցող մարզերից է։ Սա նաև մարզի խոշոր գործատուի կողմից ապահովագրության տրամադրման արդյունք է։



Բացի ապահովագրական փաթեթներից՝ ԶՊՄԿ-ն հիմնել է բարեգործական հիմնադրամ, որը հոգում է այն բշժկական ծառայությունների ֆինանսավորումը, որոնք դուրս են ապահովագրական փաթեթներից։ Բարեգործական հիմնադրամի առաջնային խնդիրներից է անպտղությունը։ Չնայած այդ ծառայությունները դուրս են ապահովագրական փաթեթներից՝ հիմնադրամը հոգում է նաև դրանց ֆինանսավորումը, նաև՝ արտամարմնային բեղմնավորումները և այլն։ Կարծում ենք, որ ժամանակակից աշխարհում ընկերությունները բացի աշխատավարձ վճարելուց պետք է համալիր հոգ տանեն իրենց աշխատակիցների համար։ Դրանով է պայմանավորված ԶՊՄԿ-ի նման մոտեցումը»,- ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավար Պերճուհի Պողոսյանը։

 
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Մենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպшռնալիք չի ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ամենադիտված