Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ


«Անցյալ տարվա կտրվածքով համայնքներում իրականացվել է ավելի քան 3 միլիարդ դրամի ծրագիր, ներառյալ՝ մարզային սուբվենցիոն ծրագրերում ԶՊՄԿ մասնակցությունը»․ Արթուր Նիկողոսյան

Հասարակություն

Syuniacyerkir.am-ը գրում է․

Իր գործունեության յոթ տասնամյակը բոլորած Զանգեզուրի կոմբինատը շարունակում է աշխատանքային երթը դժվարություններով լեցուն մեր օրերում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով երկրի պետական գանձարանում և Սյունիքում սոցիալ-տնտեսական ներդաշնակություն ապահովելու գործում:

Հանքարդյունաբերական հսկայի հավասարակշռված և արդյունավետ գործունեությունը պայմանավորված է նաև ընկերության նոր բաժնետերերի, ղեկավար թիմի ողջամիտ աշխատանքով:

Ուստի և կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով կարևոր համարեցինք զրույցների շարքը ընկերության ղեկավարների հետ:

Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, ով շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ունի լեռնամետալուրգիայի ոլորտում։

Արժանացել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանի (2009 թ.)։

2021 թվականին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ նշանակվելուց առաջ (2017 թվականից) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ վարչական տնօրենն էր։ Մինչ այդ նույն ընկերությունում զբաղեցրել է գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը (2011-2017 թթ.)։

Ստանձնել է մի շարք վարչական պաշտոններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայկական համայնքների վարչության պետ (2009-2011 թթ.), «Ակունք ֆիրմ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ (2006-2009 թթ.), «Բելուգա» ՍՊԸ գործադիր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 2005-2006 թթ.), «Ար ընդ Ար» ՍՊԸ գլխավոր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 1998-2005 թթ.)։ Աշխատել է Լեռնամետալուրգիայի ինստիտուտում՝ ինժեներ (1996-1998 թթ.)։

Արթուր Նիկողոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի մագիստրոսի որակավորում է ստացել 2019 թվականին,  ուսանել է նախ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական բաժնում, այնուհետև՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում (1996-1998 թթ.)։

- Պարոն Նիկողոսյան, Ձեր ներկայիս կարգավիճակում առաջին հարցազրույցն է մեր պարբերականին, և չենք կարող չօգտագործել առիթն ու մեր երախտագիտությունը չհայտնել. Ձեր աջակցությամբ 2021-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ Շուշիին նվիրված համարը, Ձեր աջակցությամբ 2022-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր» թերթի բացառիկ համարը՝ նվիրված Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված 228 սյունեցիներին: Դրանք իսկապես մնայուն գործեր են, որոնք պահվում են նաև մեր ազգային պահոցներում ու ընթերցվելու են գալիք սերունդների կողմից նույնպես: Մի խոսքով՝ հարգանք Ձեզ այդ ամենի համար:

- Ձեզ նույնպես շնորհակալ եմ՝ այդ կարևոր գործերը նախաձեռնելու համար։ Մենք մասնակցել ենք ուժերի ներածին չափով։ Կարծում եմ, իսկապես, կարևոր նախաձեռնություններ էին։

- Լրացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակը: Դա իրադարձություն է ոչ միայն հանքագործների սյունիքյան ընտանիքում, այլև ամբողջ հանրապետության տնտեսական ու գործարար աշխարհում: Ձեր շնորհավորական խոսքն ընկերության աշխատակիցներին, վետերաններին և բոլոր նրանց, որոնց նվիրումի շնորհիվ կերտվել է արարման 70-ամյա ուղին:

- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իսկապես Հայաստանի տնտեսության գոհարն է։ Այս ձեռնարկությունը կրթել է աշխատանքի, գիտության, արդյունաբերության իրական արժեքն իմացող պրոֆեսիոնալների մի քանի սերունդ։ 70 տարին պատկառելի տարիք է նույնիսկ հանքարդյունաբերական հսկայի համար։ Կոմբինատն այդ տարիքին է հասել բազմաթիվ ձեռքբերումներով, հպարտ անցյալով, և վստահ եմ՝ էլ ավելի մեծ ձեռքբերումներով լի ապագայով, ու դրանում ոչ միայն մեր կոլեկտիվի, այլև Քաջարան և Կապան համայնքների մեծ ավանդը կա։ Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին մենք բոլորս հպարտորեն կարողանանք ասել՝ ԶՊՄԿ-ն նաև աշխարհի ամենամոդեռն, ամենաառաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, օրինակելի արդյունաբերողների շարքում է։ 

- Մեզանում քչերը  գիտեն, որ Ձեր նախնիները, դեռևս 20-րդ դարասկզբին, անմիջական մասնակցություն են ունեցել մեր երկրամասի ու հատկապես Կապանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այդ մասին կուզենայինք մի փոքր ավելի հանգամանալից իմանալ:

- Սյունիքը մայրական կողմիս հայրենիքն է, և մեր ընտանեկան պատմությունները 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի Սյունիքի պատմության հետ սերտորեն կապված են։ Մայրս Խոջամիրյանների (Խոջամիրովների) գերդաստանից է։ Մորս պապը Սմբատ Խոջամիրովն է, ով 19-րդ դարի երկրորդ կեսին Սյունիքի հանքարդյունաբերության պատմության կերտողներից էր։ Մասնավորապես՝ Կավարտի հանքի հայտնագործողը և դրանից սկիզբ առած մի քանի այլ հանքարդյունաբերական ծրագրերի սեփականատերը։ Ընտանեկան պատմությունը, ինչպես այդ շրջանի բոլոր ձեռնարկատերերինը, հետագայում տրագիկ շրջադարձ է ունեցել՝ կուլակաթափություն, աքսոր, և այլն։ Բայց մորս ընտանիքում հպարտությամբ էին հիշում, որ մեր նախնիները Հայաստանի ինդուստրիացման ակունքներում են կանգնած եղել։

Ես հանքարդյունաբերության ոլորտում պատահական մարդ չեմ, հայրս այս ոլորտում մեծ ավանդ ունի, կրթությունս նույնպես այս ոլորտում եմ ստացել։ Բայց այն, որ ճակատագիրն ինձ 2011 թվականից բերեց Սյունիք՝ սկզբում Ագարակի կոմբինատ, հիմա նաև՝ ԶՊՄԿ, ինձ համար խորհրդանշական է և պարտավորեցնող։

- Երբ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի մեծ մասն անցավ նոր սեփականատիրոջը, երբ ընկերության ղեկավարումը վստահվեց Ձեր թիմին, անմիջապես ասեկոսեներ շրջանառվեցին, թե իբր աշխատողների կրճատումներ են լինելու, թե իբր ինչ-ինչ գործող սոցիալական ծրագրերից եք հրաժարվելու...

Իհարկե, ընկերությունն անմիջապես հերքեց այդ խոսակցությունների հավաստիությունը:

Ընկերությունը  միշտ էլ սոցիալական որոշակի պատասխանատվություն է կրել մարզի և մասնավորապես ազդակիր Քաջարան, Կապան, համայնքներում:

Հետաքրքիր է՝ որքա՞ն ներդրումներ է կատարել ընկերությունը նշված համայնքներում իրականացվող սուբվենցիոն (և ոչ միայն) ծրագրերում՝ ասենք՝ 2022-ի կտրվածքով:

Ներկայումս սոցիալական ի՞նչ ծրագրեր է իրականացնում ընկերությունը Սյունիքի մարզում և մասնավորապես ազդակիր համայնքներում:
Առավել ուշագրավ ծրագրերից մի քանիսը...

- Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարվա կտրվածքով համայնքներում իրականացվել է ավելի քան 3 միլիարդ դրամի ծրագիր, ներառյալ՝ մարզային սուբվենցիոն ծրագրերում ԶՊՄԿ մասնակցությունը։ Չկա ոլորտ, որտեղ ներդրում արած չլինենք։ Անցյալ տարի հիմնանորոգվեց Կապանի մարզադաշտը, իրականացվեցին բնակելի շենքերի նորոգման, մարզային ենթակառուցվածքների բարեկարգման մի շարք ծրագրեր։ Ինձ համար առանձնապես գնահատելի են կրթական ոլորտում մեր ներդրումները, երիտասարդ տաղանդների աջակցությունից մինչև մարզական և մշակութային ծրագրերը, մեր նպատակը երկարաժամկետ արժեքների ստեղծումն է։

Ընդհանրապես, ես կուզեի, որ սոցիալական ներդրումների արդյունավետությունը չափվեր ոչ թե գումարով, այլ ստեղծած սոցիալական, տնտեսական արժեքով։ Սոցիալական ծրագրերը չպետք է ինքնանպատակ լինեն։ Կարելի է պարզապես փող բաժանել բնակիչներին, բայց դա ոչ միայն սոցիալական արժեք չի ստեղծում, այլև վնաս է թե՛ համայնքի, թե՛ երկրի համար, քանի որ արժեզրկում է աշխատանքը։ Մենք պետք է բարեգործական ծրագրերից անցում կատարենք դեպի երկարաժամկետ արժեք, տնտեսական հնարավորություններ ստեղծող ծրագրերի։ Հայտնի այլաբանության օրինակով՝ ձուկ բաժանելու փոխարեն ձուկ բռնել սովորեցնենք։

Շարունակությունն՝ այստեղ

Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայական«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»
Ամենադիտված