Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով


Ահազանգ է հնչեցվել

Ուշադրության կենտրոնում

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա


«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»` մարդու վրա օրենքից դուրս լրացուչիչ բեռ դնելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Մեր մասնագիտական ուսումնասիրությունը։

Որքան էլ որ վարժական հավաքներն ունեն մեծ կարևորություն երկրի անվտանգության համար, միևնույն է` չպետք է անցկացվեն Սահմանադրության և օրենքի նպատակների խեղաթյուրմամբ։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «վարժական հավաքներ» անվան տակ Հայաստանի կառավարությունը փաստացի կոնկրետ քանակի քաղաքացիների նորից ներգրավում է մարտական խնդրի կատարման, այսինքն՝ պահեստազոր հաշվառված անձինք նորից փաստացի ներգրավվում են պարտադիր զինվորական ծառայության, իսկ խուսափելու դեպքում ենթարկվելու են ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության։

Ստացվում է, որ այդ քաղաքացիներն անցնում եմ փաստացի մեկ այլ բնույթի «պարտադիր զինվորական ծառայություն»։

Մասնավորապես, 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» թիվ 122-Ն որոշումը, որով հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ։ Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։

Հարցն այն է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն նպատակը, որը դրված է վարժական հավաքների անցկացման հիմքում։

Մասնավորապես, օրենքի 58-րդ հոդվածն ամրագրում է, որ վարժական հավաքներն իրականացվում են՝ (ա) պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և (բ) նրանց վերապատրաստելու նպատակով։

Այլ կերպ ասած՝ վարժական հավաքներն ունեն մեկ հիմնական նպատակ՝ կատարելագործել պահետազորում հաշվառված քաղաքացիների գիտելիքներն ու հմտությունները` ըստ զինվորական մասնագիտացման:

Մինչդեռ, Կառավարության նշված որոշմամբ, որով կարծես պետք է փոխված լիներ վարժական հավաքների փիլիսոփայությունը (ինչպես պաշտոնապես հայտարարվել էր),սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են ինչպես պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով, այնպես էլ «մարտական հերթապահության ներգրավման նպատակով»։

Ընդ որում՝ քաղաքացիները վարժական հավաքների ներգրավվելու են 25 օրացուցային օրով, որից, ինչպես հայտարարվել էր, 7 օրը քաղաքացին անցնելու է պատրաստություն, իսկ 14 օրը՝ «մարտական հերթապահություն»։

Հիմա հարց է առաջանում. Սահմանադրության և օրենքի այդ ո՞ր դրույթներն են Կառավարությանը տվել լիազորություն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո տարիներ անց ներգրավել մեկ այլ՝ իր բնույթով պարտադիր զինվորական ծառայության այլ տեսակի՝ նրանց ներգրավելով մարտական հերթապահության։

Հիմա ի՞նչ է ստացվում՝ մեզ հմտություններով և գիտելիքներով կատարելագորված պահեստազորայիններ են պետք, թե՞ միայն կոնկրետ քանակի «դիրքապահներ»։

Իսկ ինչպե՞ս են այդ մարտական հերթապահությունն անցնելու պահեստազորում հաշվառված այն քաղաքացիները, որոնք ժամանակին ազատվել կամ տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կոնկրետ կանոնների պահպանմամբ (պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ վարժական հավաքների ներգրավվելու են բոլորն առանց բացառության)։

Ի՞նչ է՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացուն ներգրավելու են ծառայության և տալու ենք մարտական առաջադրա՞նք (չմոռանանք, որ պարտադիր զինծառայությունից և վարժական հավաքներից ազատվելու հիմքերը տարբեր են, այսինքն՝ անձը կարող է, օրինակ, իր ընտանեկան դրության բերումով ազատվել պարտադիր զինծառայությունից, բայց ենթակա լինել վարժական հավաքների, և այդ անհամաչափությունը վերանայելու մասին բազմիցս խոսել ենք)։

Որևէ մեկը գնահատե՞լ է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ քաղաքացիների համար։ Կամ որևէ մեկը մտած՞ել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջացնել տևական մարտական պատրաստություն չանցած քաղաքացիները։

Կան նաև այլ խնդիրներ, որոնք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ (2016-2022 թթ.) զորամասերում մշտադիտարկումների շրջանակում արձանագրվել էր վարժական հավաքների ներգրավված անձանց խախտված իրավունքների մասով, որոնք, ինչպես ցույց են տալիս բողոքները, ամբողջությամբ չեն լուծվել առ այսօր։

Կառավարությունը պետք է հրապարակի իր նպատակներն ու առաջ եկած իրական խնդիրները, իսկ յուրաքանչյուր խնդրի լուծումը տա բացառապես Սահմանադրության և օրենքի սկզբունքներին համահունչ։

Կառավարությունը պետք է վերանայի Հայաստանում վարժական հավաքներ անցկացնելու իր քաղաքականությունը. սա թելադրված է երկրի անվտանգության և մարդու իրավունքների գերակա շահով։

Ավելին՝ այստեղ

 

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայական«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված