Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ «Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել


Հայտարարություն՝ «Նոր Զովք» ընկերությունում կատարված խուզարկությունների վերաբերյալ

Հասարակություն
2018 թվականի հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը հայտարարեց, որ վերացվելու են տնտեսական դաշտում առկա մրցակցային չարաշահումները, որ բոլորը ձեռք են բերելու հավասար պայմաններում բիզնես իրականացնելու իրական հնարավորություն, որի դրական արդյունքները «Նոր Զովք» ընկերությունն իրոք զգացել է իր գործունեության ընթացքում։
 
Դրա արդյունքում շահել են ոչ միայն տնտեսվարողները, այլ նաև՝ սպառողները, քանզի այդ նոր քաղաքականության ընթացքում մեր ընկերությունը հնարավորություն էր ստացել առավել նվազեցնել վաճառվող ապրանքների գները, ինչը սակայն լուրջ անհանգստություն էր պատճառում այլ շահագրգիռ մասնավոր սուբյեկտների։
Նրանց անհանգստությունն առավել բացահայտ դարձավ այն բանից հետո, երբ «Նոր Զովք» ընկերությունը Նոր Նորքի տարածքում նոր սուպերմարկետ հիմնեց, որից անմիջապես հետո բազմաթիվ տարօրինակ իրադարձություններ սկսեցին, որոնք ուղղված էին այդ սուպերմարկետի գործունեության խոչընդոտմանը՝ ընդհուպ դիմակավորված անձինք գիշերով կտրեցին սուպերմարկետի չիլերի խողովակը, որպեսզի դադարեցվի աշխատանքը։
 
Իհարկե, մենք հաջողությամբ վերացնում էինք այդ խոչընդոտները և վերականգնում ընկերության բնականոն գործունեությունը։
 
Սակայն, դրանից հետո, զարմանալի զուգադիպությամբ, 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն օպերատիվ աշխատակիցների հետ միասին միաժամանակ խուզարկություններ սկսեցին «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող թվով 29 սուպերմարկետներում, ինչպես նաև գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում։
 
Այդ փաստը որքան էլ անակնկալ էր և ոչ ցանկալի, սակայն մենք գիտակցում ենք, որ իրավապահ մարմինները կարող են տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ մեր ընկերության սուպերմարկետների հաջող գործունեությունից անհանգստացած, ինչ-որ շահագրգիռ անձանցից հատուկ ուղղորդված՝ սխալ, կեղծ և ոչ հավաստի տեղեկություններ ստանալ, որոնք ստուգելու կարիք լինի։
 
Հասկանում ենք նաև, որ ստուգման միջոց կարող են հանդիսանալ նաև խուզարկությունները, այդ թվում՝ ինչ-որ իրերի առգրավումները։
 
Նշված փաստը «Նոր Զովք» ընկերությանը չի անհանգստացնում, քանի որ իրավական պետությունում ոչ ոք, այդ թվում՝ մեր ընկերությունը չի կարող և չպետք է որևէ նման ստուգումներից անձեռնմխելիություն ունենալ։
 
Սակայն պետք է հատուկ արձանագրենք, որ մեր ընկերությանը և ընկերության ղեկավարությանը խիստ մտահոգում է այդ խուզարկությունների կատարման ձևը, որոնք դուրս են օրենքի շրջանակներից և այդ պարզ անօրինականությունները բազմաթիվ կասկածներ և չպարզաբանված հարցեր են առաջացնում։
 
Մասնավորապես,
 
1․ Խուզարկությունները կատարելուց առաջ իրավապահ մարմինները պահանջել են, որպեսզի անջատվեն սուպերմարկետների տարածքը տեսանկարահանող սարքերը։
Հարց- եթե իրավապահ մարմինները վստահ են, որ օրինական խուզարկություն են կատարելու, որ օրենքի խախտումներ թույլ չեն տալու, ապա ինչու՞ են նախապես անջատել տալիս տեսանկարահանող սարքերը, առավել ևս, եթե վերջում առգրավելու են նաև այդ տեսագրող սարքերի կրիչները։
 
2․ Խուզարկությունների արդյունքում ոչ միայն առգրավվել են ընկերության հաշվապահական փաստաթղթերը, համակարգիչները, այլև՝ ապրանքների վաճառքի համար պարտադիր դրամարկղային որոշ մեքենաներ ու ընկերության հաշվապահական հաշվառման վարումն ապահովող ծրագիրը (ՀԾ) պարունակող սերվերը, որի արդյունքում խաթարվել է Ընկերության բնականոն գործունեությունը։
 
Սերվերի առգրավման արդյունքում ընկերությունը զրկվել է՝
1. հաշվապահական հաշվառման վարելու,
2. մատակարարների հանդեպ պարտավորությունները մարելու,
3. ակտիվները հաշվառելու,
4. վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու,
5. հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկ-հաշվետվությունները հարկային մարմնին ներկայացնելու,
6. ընկերության 29 խանութներում և պահեստներում ապրանքներ ստանալու,
7. շուրջ 1600 աշխատակիցների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու,
8. այլ կենսականորեն կարևոր գործառույթներ իրականացնելու հնարավորությունից:
Հարց- եթե խուզարկության նպատակը բացառապես համապատասխան տվյալների ստուգումն ու հավաքագրումն է, ապա ինչու՞ են իրավապահ մարմինները առգրավել այդ ծրագիրը պարունակող սերվերը, այլ ոչ թե դրանում առկա տեղեկատվությունը, որի լիարժեք հնարավորությունն ունեցել են և որի արդյունքում Ընկերությանը չէր զրկվի իր ամենօրյա գործունեության պարտադիր մասը կազմող ծրագրին հասանելիությունից։
Ավելին, արդեն մի քանի օր է իրավապահ մարմիններին հասեցագրվող միջնորդություններով խնդրում ենք վերադարձնել այդ սերվերը կամ գոնե սերվերից պատճենահանված ծրագիրը, ինչը ևս մինչ օրս չի կատարվել։
 
Իհարկե, անհնար է պատկերացնել, որ իրավապահ մարմինները չեն գիտակցում, թե ինչ լուրջ խոչընդոտներ են ստեղծել մեր ընկերության համար և ինչ հսկայական նյութական վնասներ են պատճառում, որից ելնելով էլ կրկին անհասկանալի հարցեր են ծագում, թե ինչու՞ մեր ընկերության այդ հասարակ իրավունքները չեն պահպանվում և ի՞նչ իրական նպատակ է հետապնդում այդ ամենը։
 
Ակնկալում ենք, որ «Նոր Զովք» ընկերության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը դուրս չի գա օրինականության շրջանակներից և այդ ընթացքում խստորեն կպահպանվեն շուրջ 1600 աշխատակից ունեցող տնտեսվարողի՝ օրենքով երաշխավորված իրավունքները։
 
Հակառակ իրավիճակը խիստ անբարենպաստ պայմաններ է առաջացնում «Նոր Զովք» ընկերության համար՝ մրցակիցների համեմատ։
 
Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայական«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներումԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԼիբանանը կոչ է արել Միացյալ Նահանգներին արագացնել Իսրայելի դուրսբերումը հանրապետությունիցԳյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Ամենադիտված