Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ «Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT


Արտարժույթով վարկերի արգելքն ուղղված է ֆիզիկական անձանց աղքատացմանը. Սարգսյան

Ուշադրության կենտրոնում

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ոչ թե սովորական քաղաքացիների վիճակը բարելավելու, այլ բանկերի հարստացման, բոլոր քաղաքացիներին վերահսկելի դարձնելու և ավելի շատ բնակչության աղքատացմանն ուղղված հերթական օրենսդրական նախաձեռնությունն է։ Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Նախագծի քննարկումներին Աուդիտորների պալատից որևէ մեկը չի մասնակցել, Սարգսյանն էլ լրատվամիջոցներից է նախագծի մասին տեղեկացել։ Նրա խոսքով՝ փոփոխությունը բիզնեսի վրա էական ազդեցություն չի ունենա, քանի որ խոսքը ֆիզիկական անձանց արտարժույթով տրամադրվող վարկերի սահմանափակումների մասին է։

«Միշտ դեմ եմ ցանկացած իրավունքի սահմանափակման։ Պետք է թողնել մարդու ընտրությանը, մարդը պետք է ինքը որոշի՝ որ արժույթով է ցանկանում վարկ վերցնել և եթե սահմանափակում են մարդու այդ իրավունքը՝ դուրս է գալիս, որ բանկերը դրամային վարկերը հաստատ ավելի են թանկացնելու»,- նշեց նա։

Սարգսյանը համոզված է՝ այլընտրանքի բացակայությունը միշտ հանգեցնում է մոնոպոլիայի, որն իր հերթին բերում է գների թանկացման։ Եթե ֆիզիկական անձի՝ արտարժույթով արտահայտված վարկերի ներգրավմամբ ընտրության հնարավորությունը բացառվում է՝ ստացվում է, որ ֆիզիկական անձը հիփոթեքային շուկայում, օրինակ, կարող է 15 տոկոսով վարկ ներգրավել, այնինչ արտարժույթի բաց վարկավորման պարագայում կարող էր նույն վարկը 6-7 տոկոսով վերցնել։

«Նույնիսկ արտարժույթի տատանման ռիսկը հաշվի առնելով՝ ֆիզիկական անձը կարող էր գնալ այդ ռիսկին, բայց արդեն ցածր տոկոսադրույքով վարկ ներգրավվեր, այժմ կա ռիսկ որ դրամով վարկերը ֆիզիկական անձանց համար ավելի են թանկացնելու։ Եթե նախագիծն ընդունվի մի քանի ամիս կանցնի ու մենք կտեսնենք, որ տոկոսադրույքները թանկացան»,- ընդգծեց Աուդիտորների պալատի նախագահը։

Սարգսյանի կարծիքով՝ փոփոխությունների արդյունքում՝ բանկերի շահույթը կավելանա, ինչպես, օրինակ, անկանխիկ գործառնությունների ներդրման, կանխիկի սահմանափակման և արտարժույթի տատանումների դեպքում։ Սարգսյանը վստահ է՝ նախագիծը մինչև խորհրդարան բերելը հեղինակները մանրակրկիտ չեն քննարկել և խորը վերլուծություն չի արվել։ Եթե Գևորգ Պապոյանն ու ՔՊ-ական որոշ պատգամավորներն են նախաձեռնել, ապա նախագծի՝ տնտեսության համար խթանող որևէ ազդեցություն իսկզբանե պետք է բացառել։

«Ոչ միայն վարկային կազմակերպությունները, այլ շատ դեպքերում բանկերն են դրսից էժան տոկոսով վարկեր կամ փոխառու միջոցներ ներգրավում և դա տեղաբաշխվում է տնտեսության իրական հատվածում։ Նորից բախվում ենք վերևում հնչեցրած խնդրին. երբ բանկը ստիպված է դրամով վարկ տրամադրել՝ պետք է փոխարկում իրականացնի, հետևաբար՝ ռիսկը հավասարակշռելու համար պետք է բարձր տոկոսադրույքով տրամադրի, նույնը կարող են իրականացնել վարկային կազմակերպությունները»,- պարզաբանեց Սարգսյանը։

Անդրադառնալով Գևորգ Պապոյանի այն դիտարկմանը, որ եթե քաղաքացու եկամուտները արտարժույթով չեն, ապա վերջինս չի կարող դրամից բացի այլ փոխարժեքով հիփոթեքային վարկավորման համար դիմել, Սարգսյանը նշեց՝ դա էլ պետք է փոխկապակցել մեկ այլ օրենսդրական փոփոխության՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման հետ։

«Ֆիզիկական անձը պետք է ստիպված լինի հայտարարագրել իր եկամուտները, պետք է տանի հիմնավորի արտարժույթով ստացած եկամուտները, որ իրավունք ստանա վարկ ներգրավել արտարժույթով, որը չգիտենք՝ հնարավոր կլինի, թե չէ, բայց այդ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվելու է բանկերին, իսկ հետագայում, վստահեցնում եմ՝ սա բերելու է նոր հարկերի ավելացման»,- հավելեց նա։

Ստացվում է՝ եթե ֆիզիկական անձն արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամից ստացել է արտարժույթ, այդ արտարժույթն էլ է բերվում հարկային դաշտ։ Ըստ Սարգսյանի՝ պետությունը միայնակ ի վիճակի չէ այդքան վարչարարություն իրականացնել և բանկերին ներգրավվում է որպես իրեն օգնականներ ու բանկերի միջոցով տիրապետում է այդ ամբողջ ինֆորմացիային։

Սարգսյանն արձանագրում է՝ վերջին 5 տարիների ընթացքում, ինչ այս իշխանությունն է պետության ղեկին, որևէ իրավական ակտ չի եղել, որը միտված կլինի ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավմանը. գույքահարկի բարձրացումը, հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի հետվերադարձի չեղարկումը, անկանխիկով գործարքները, հիմա արդեն այս նոր փոփոխությունները՝ բոլորն ուղղված են ֆիզիկական անձանց աղքատացմանը։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ իշխող խմբակցության պատագամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի ու Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջրկվում է ՀՀ քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել ՀՀ բանկերից ու վարկային կազմակերպություններից:

Նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ հայաստանյան բանկերը որևէ առաջարկ կամ դժգոհություն չեն ներկայացրել։

Աղբյուր` Փաստինֆո

Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայական«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներումԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԼիբանանը կոչ է արել Միացյալ Նահանգներին արագացնել Իսրայելի դուրսբերումը հանրապետությունիցԳյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու
Ամենադիտված