ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ «Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև


«Ես ամենևին կողմնակից չեմ արտոնություններին, ես կողմնակից եմ հայ տղամարդկանց և հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործմանն, փոխլրացմանը»․ Մանե Թանդիլյան

Հասարակություն

Aravot.am-ը զրուցել է Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կազմակերպված «Կնոջ հայացքը» խորագրով կին լուսանկարիչների թեմատիկ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնող, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

−Մոտ երկու շաբաթ առաջ ձեր հետ միասին ներկա էինք մի գրքի քննարկմանը, որտեղ դուք խոսեցիք 50 կանանց մասին, որ փոխել են աշխարհը։ Տեղյակ եմ, որ մոտ ժամանակներս կհրատարակվի նույնաբովանդակ եւս մի գիրք, որտեղ ներկայացված են լինելու աշխարհը փոխած 50 հայ կանայք, իսկ հեռանկարում նաեւ հաշմանդամություն ունեցող 50 կանայք են։ Այսինքն, կանայք ամեն ինչ կարող են։ Այսօր դուք ձեր խոսքում ասացիք, որ կանանց ընդամենը մեկ բան է անհրաժեշտ․ որ իրենց չխանգարեն։ Ոչ թե աշխարհում, այլ Հայաստանում եւ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը տղամարդիկ, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9−ից, ոչ մի կերպ չեն կարողանում փոխել։ Ինչն է խանգարում, որ կանայք վերցնեն նախաձեռնությունը։

−Որ իրենց մոտ չի ստացվում, ես այնքան էլ խիստ չեմ, ինչքան դուք։ Բայց միեւնույն ժամանակ ես խիստ եմ եւ պահանջկոտ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու հարցում։ Որովհետեւ խորապես համոզված եմ, որ առաջնորդության, կառավարման, կազմակերպման հարցում կանայք ունեն հրաշալի ներուժ՝ այն ներուժը, որը կարող է արդյունք ստեղծել, որը կարող է խնդիրներ լուծել, որոնք, այո, ինչ−որ պարագաներում, ինչ-որ պայմաններում տղամարդկանց ուժից վեր լինել։ Ինչու, որովհետեւ դրանք տարբեր ներուժեր են։ Մի տեղ կինն է ավելի, առավելություն ունի կին լինելով, մի տեղ՝ տղամարդը։ Դրա համար ես միշտ այն մտքի կողմնակիցն եմ, որ այստեղ փոխլրացման մասին է խոսքը։ Եվ կանանց առաջնորդությունն ամենեւին չի նսեմացնում տղամարդկանց առաջնորդությունը։

Մտածելու տեղիք եք տալիս, որ արդյոք կան իրավիճակներ, որտեղ ավելի շահեկան է կնոջ առաջնորդությունը։ Եվ այստեղ ես պիտի ձեզ հետ համաձայնեմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, եւ ես գիտեմ, որ շատ տղամարդկանց է մտածելու տեղիք տալիս, որ գուցե կանանց կառավարմամբ եւ առաջնորդությամբ լուծվեն խնդիրները, որոնք 30 տարի չեն լուծվում։ Եվ պիտի ասեմ, որ 30 տարի տղամարդկանց առաջնորդությամբ չեն լուծվում։ Հետեւաբար, արդարացի է մտածմունքը, որ գուցե պետք է ինչ-որ բան փոխել, փոխել արմատապես, փոխել բովանդակային, ոչ թե ձեւական՝ քվոտաներով, իբրեւ թե արտոնություններ տալով։

Ես ամենեւին կողմնակից չեմ արտոնություններին։ Ես կողմնակից եմ տղամարդկանց եւ կանանց, հայ տղամարդկանց եւ հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործման, փոխլրացման։ Եվ այս հարիր չէ մրցակցությունը։ Այստեղ հարիր է խոհեմությունը եւ մեկը՝ մյուսին զիջելու ու հնարավորություններն ընկալելու կարողությունը։ Իսկ սա բնորոշ է խելացի տղամարդկանց, կրթված տղամարդկանց, հասկացող տղամարդկանց, որոնց թիվը, հույս ունեմ, պիտի ավելանա Հայաստանում։

-Իսկ գործնական քայլերի մասով ի՞նչ կասեք։

-Գործնական քայլերը ես ավելի շատ տեսնում եմ նրանում, ինչ մենք անում ենք։ Ես սա չեմ թաքցնում, որովհետեւ նաեւ մեր կուսակցությունը ստեղծվել է ընկալելով, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացված չէ։ Եվ ես, հանդիսանալով նաեւ կուսակցության նախագահ, հենց դրա ջատագովն եմ, որ ավելանա կանանց թիվը կառավարման, առաջնորդության ոլորտում, որովհետեւ հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը հենց առաջնորդության տարրերի վերցնել է նշանակում եւ նաեւ ընտրել-ընտրվելու իրավունքը լիարժեքորեն իրացնել։

Հաճախ ասում են, որ մեր երկրում կանանց չեն ընտրում։ Ես կտրականապես հրաժարվում եմ դրա հետ համաձայնել, կամ եթե դա ինչ-որ մարդկանց համար այդպես է, դրա հետ հաշտվել։ Ես երկու անգամ ընտրվել եմ որպես ԱԺ պատգամավոր եւ մեծամասնական կոմպոնենտով։ Հետեւաբար, համաձայն չեմ, որ կանանց չեն ընտրում։ Ուղղակի կանանցից պահանջն է շատ բարձր։ Եվ ես նաեւ գոհ եմ դրանից, որովհետեւ դրա հետեւանքով ունենալու ենք կանանց որակյալ առաջնորդություն։ Եվ ընտրովի տարբեր պաշտոններում ընտրվելիս, պետք է իմանանք, որ մեր հետ որակ պետք է բերենք եւ այլընտրանք չունենք։

-Արդյոք սա արդյունքը չէ այն բանի, որ հասարակությունը դեռ լիովին չի գիտակցել, որ կանանց ընտրելը որակ էլ կբերի։

-Գիտեք, պահանջը շատ է, դրա համար է կանանց քանակը քիչ։ Ես սա պատահական չեմ ասում, որովհետեւ նաեւ խորհրդանշական է, որ քվոտան ամեն երրորդը այլ սեռից է։ Երեք անգամ կինը պետք է լավը լինի, որպեսզի հայտնվի ավելի բարձր հորիզոնականներում, որտեղ բնականից հայտնվում են տղամարդիկ։ Թեպետ դա շատ դժվար է, բայց մյուս կողմից դա պետք է Հայաստանին, որովհետեւ մենք, այո, պարտավոր ենք որակ ակնկալել։ Եվ երբ կանանցից պահանջի նշաձողը երեք անգամ բարձր է, ինքնաբերաբար, դրա հետ որակ է գալիս: Եվ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները նկատեն հրապարակային, հանրային կյանքում քաղաքականությամբ զբաղվող կանանց, համեմատական առումով, տեսանելի շահեկան վիճակը։

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայական«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներումԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԼիբանանը կոչ է արել Միացյալ Նահանգներին արագացնել Իսրայելի դուրսբերումը հանրապետությունիցԳյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ով
Ամենադիտված