«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել


Մտահոգիչ լուրեր Արցախից

Ուշադրության կենտրոնում

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ կամ 1.9 մլն դոլար։

Այս մասին ասվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում, որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավոր տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Երևանում զեկույցի ներկայացմանը տեսակապով միացել էին նաև Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը  ևս ընդգրկված է եղել մասնագիտական թիմում: «Արդեն 108 օր է,ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն  է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում»,-ասաց Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ զեկույցը ներկայացնելու են  միջազգային կառույցներին:

Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է 4 մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր:

 
Ըստ զեկույցի՝ շրջափակման հետևանքով Արցախի ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական նվազագույնը 651 մլն դրամ կամ 1.6 մլն դոլար: «1.6 մլն դոլարը առանց բարեկեցության կորստի, զուտ միայն սոցիալ-տնտեսական կորուստների գնահատականն է՝ մեկ օրվա համար, որի մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 մլն դրամի չափով և առաջնային  սոցիալական ծախսերը՝ 36.3 մլն դրամով: Օրական կորուստը 1.65 մլն դոլար ենք ստանում, եթե հաշի առնված չէ բարեկեցության կորստի մասը, եթե բարեկեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա ստացվում է 1.9 մլն դոլար յուրաքանչյուր օր՝ առանց գնահատելու պոտենցիալի կորուստը, բուֆերների համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման մեծությունը»,-ասաց Արամյանը:

Շրջափակման հետևանքով 100 օրվա հաշվարկով Արցախին պատճառվել է շուրջ 165 մլն դոլարի չափով տնտեսական վնաս, երբ գնահատվում են սոցիալ-տնտեսական կորուստները և շուրջ 190 մլն-ի չափով, երբ գնահատվում է նաև բարեկեցության կորուստը:

 
Գնահատումները հաշվի չեն առել շրջափակման հետևանքով առաջացող որոշ ծախսեր՝ պոտենցիալի կորուստը և տնտեսական կյանքի այսպիսի ցնցումներից խուսափելու համար բուֆերների համար անհրաժեշտ ծախսերը:

«Որքան այս շրջափակումը երկարում է, այնքան Արցախի տնտեսական պոտենցիալն ավելի է փչանում: Վաղը մյուս օրը կարող է կանգնենք մի իրավիճակի առաջ, որ ընդհանրապես տնտեսական կյանք չունենա, ուղղակի սպառում լինի, փողը դրսից գա, արցախցիներն ուղղակի սպառում անեն, սպառվող ապրանքներն էլ հիմնականում դրսից ներմուծվեն »,-նշեց Արամյանը:

Արցախի տնտեսությունը մինչև 2020 թվականն աճել է, 2020 թվականից սկսած, կրելով պատերազմի աղետալի հետևանքները, երկու տարի անընդմեջ անկում է ապրել, որի տեմպը կազմել է տարեկան միջին հաշվով 17.6 տոկոս: 2022 թվականից Արցախի տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հունվար-սեպտեմբերին գրանցվել է զգալի բարձր տնտեսական աճ՝ 18.2 տոկոս: Սակայն այդ բարձր աճը խաթարվել է շրջափակման հետևանքով: Օրինակ՝ դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 20.7 տոկոսով՝ այն դեպքում, երբ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՏԱՑ-ի աճի տեմպերը շարունակել են նախորդ 9 ամիսների աճերի հետ համադրելի բարձր լինել և կազմել են համապատասխանաբար 27.7 տոկոս և 13.5 տոկոս:

Ըստ զեկույցի՝ եթե «կյանքի ճանապարհը» փակ մնա, միջինում կարող է առաջանալ շուրջ 16.2 հազար գործազուրկների առկայություն: Կառավարության համար առաջանում է ևս մեկ բեռ: 1 գործազուրկի համար 68 հազար դրամ նպաստ տրամադրելու դեպքում պետական բյուջեի համար առաջանում է օրական շուրջ 36.3 մլն դրամի կամ 92 հազար դոլարի լրացուցիչ ծախս: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ             քանի դեռ անձը զբաղված էր և աշխատանք ուներ, իր բարեկեցությունն ավելի բարձր էր, քանի որ ստացված աշխատավարձը ակնհայտ 68 հազար դրամ նպաստից բարձր է: Հետևապես, առկա է նաև բարեկեցության կորուստ: Արամյանը կարևորեց միջազգային հանրությանն այս մասին տեղեկացնելը, որ մարդիկ Արցախում բարեկեցության կորուստ ունեն:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ ասաց. «Մենք շրջափակման առաջին օրվանից փորձում էինք ոչ միայն օպերատիվ արձագանքել խնդիրներին, այլ նաև հասկանալ իրավիճակը երկարաժամկետ կտրվածքով: Դրա համար պետք էր անել շատ հետևողական գործ: Եվ ես վստահ եմ, որ մեր արած գործը շատ կարևոր էր մեզ համար և աշխարհին ներկայացնելու համար, որ դա ոչ միայն սննդի ու էլեկտրաէներգիայի խնդիր է, այլ ընդհանուր՝ հասարակության, պետության կյանքի, ապագայի հետ կապված ճգնաժամ է, որն ավելի խորքային է, ավելի շատ խնդիրների առաջ է մեզ կանգնեցրել»:

Զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական և տնտեսական ծախսերը:

 

«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներումԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԼիբանանը կոչ է արել Միացյալ Նահանգներին արագացնել Իսրայելի դուրսբերումը հանրապետությունիցԳյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված