ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր


Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան

Քաղաքականություն
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.

Գագիկ Ծառուկյանը կալանավորված է։
 
Մենք՝ պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը, առաջնորդվելով Հայոց Հայրենիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց պետականության, ազգային արժանապատվության, արդարության և ճշմարտության նկատմամբ մեր անսասան հավատով, մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
 
Գագիկ Ծառուկյանն իր տասնամյակների գործունեությամբ նշանակալի և անուրանալի հետք է թողել Հայաստանի քաղաքական, պետական, տնտեսական, մարզական, հասարակական և բարեգործական կյանքում՝ իր ներդրումն ունենալով Հայոց պետականության ամրապնդման, հասարակական կյանքի զարգացման և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման գործում։
 
Շուրջ 22 տարի ղեկավարելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանն իր հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքով նպաստել է հայկական սպորտի զարգացմանն ու հայ մարզիկների միջազգային հաջողություններին։
 
Այդ տարիների ընթացքում աշխարհի բազմաթիվ մարզական հարթակներում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, իսկ միջազգային մարզաշխարհում բարձր պահվել Հայաստանի և հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
Գագիկ Ծառուկյանն է նաև «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագրի հեղինակն ու հիմնադիրը։ Ծրագիրը ներառում է Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական ու հրատապ խնդիրների ձևակերպումներն ու դրանց լուծման ուղիները։
 
Ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի ներքին հաշտեցումը, հանրային երկխոսության ձևավորումը, հասարակության մեջ թշնամանքի հաղթահարումը, հայկական աշխարհի միասնականության վերականգնումը, պատերազմի ռիսկերի նվազեցումը և իրական խաղաղության հաստատումը, արդյունավետ անվտանգային համակարգի ձևավորումը, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացումը և դաշնակցային հարաբերությունների վերականգնումն ու ամրապնդումը։
 
Մեր և բազմահազար քաղաքացիների զորակցությունը Գագիկ Ծառուկյանին պայմանավորված չէ միայն այսօրվա իրավիճակով։
 
Այն ձևավորվել է տարիների ընթացքում՝ նրա պետականաշինական, մարզական, հասարակական և բարեգործական գործունեության նկատմամբ մեր ունեցած գնահատանքի հիման վրա։
 
Այս ամենը մենք չենք կարող և իրավունք չունենք անտեսելու։
 
Մենք գիտակցում ենք, որ Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ կարող են լինել տարբեր քաղաքական գնահատականներ և տարաձայնություններ։ Սակայն քաղաքական գնահատականն ու քաղաքական տարաձայնությունը չեն կարող վերածվել հետապնդման, իսկ քաղաքական պայքարը՝ հաշվեհարդարի։
 
Արդարադատությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ, իսկ մարդու ազատությունը՝ նրա քաղաքական դիրքորոշմամբ։
 
Օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար։ Իրավական գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենքի, փաստերի և արդարադատության սկզբունքների հիման վրա՝ առանց քաղաքական որևէ ճնշման կամ միջամտության։
Ուստի մենք պահանջում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացի լիարժեք օրինականություն, անաչառություն և թափանցիկություն՝ բացառելով որևէ քաղաքական բնույթի ճնշում կամ միջամտություն։
Այսօր «Հայոց Արծիվների» բազմահազար ընտանիքի անունից մենք մեր խոսքն ասում ենք հստակ, վճռական և աներկբա։
 
Մենք զորակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
 
Մենք աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
 
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։
 
Մեր դիրքորոշումը հօգուտ օրենքի է, հանուն արդարության է, հանուն ճշմարտության է, հանուն մարդու արժանապատվության է։
 
Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ոչ թե ատելության, թշնամանքի և պառակտման, այլ արդարության, ճշմարտության, ազգային միասնության, պետական մտածողության, փոխադարձ հարգանքի և օրենքի գերակայության հիմքի վրա։
 
Հայաստանը մեր բոլորի Հայրենիքն է։
 
Եվ հենց մեր Հայրենիքի ապագայի համար մենք պարտավոր ենք պահպանել այն արժեքները, որոնց վրա պետք է ամուր և անսասան կանգնի մեր պետականությունը՝ արդարությունը, օրենքի գերակայությունը, մարդու արժանապատվությունը, ազգային միասնությունն ու պետական շահը։
 
Հավատով՝ դեպի արդար, ինքնիշխան, հզոր և միասնական Հայաստան։
 
Խաչիկ Ասրյան
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
 
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
 
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
 
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
 
Պահեստազորի Գնդապետ,
 
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։
 
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։
 
ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը
Ամենադիտված