Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցին՝ կատակով առաջարկելով այն անվանել իր անունով։
«Այժմ, երբ Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, գուցե այն վերանվանե՞նք «Թրամփի նեղուց»»,– հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը վերջին շաբաթների ընթացքում բազմիցս պնդել է, որ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Օգոստոսի 12-ին նա Truth Social-ում գրել էր, որ ԱՄՆ-ն ունի նեղուցի նկատմամբ «ամբողջական վերահսկողություն» և նույնիսկ հավելել էր, որ Վաշինգտոնը կարող է այն «պահել»։ Իրանը, սակայն, վիճարկում է ամերիկյան կողմի այս հայտարարությունները և պնդում, որ նեղուցը շարունակում է գտնվել իր վերահսկողության ներքո։
Սեպտեմբերի 2-ին The Guardian-ը ևս հաղորդել է, որ Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը կոչել «Trump Strait»՝ «Թրամփի նեղուց»։
Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ծովային ճանապարհներից է։ Մինչ տարածաշրջանային հակամարտության սրացումը դրանով անցնում էր աշխարհում ծովով տեղափոխվող նավթի զգալի մասը։ Վերջին ռազմական գործողությունների ֆոնին նեղուցով նավերի երթևեկությունը շարունակում է մնալ անկայուն։
Հետևեք մեզ՝ այստեղ