Նեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո Հունական երկտեղանի F-4 Phantom կnրծանիչը վթшրի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար


Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ամառային արձակուրդից, և սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը։

MediaHub-ն ուսումնասիրել է նիստի օրակարգում ներառված նախագծերը, որոնցից մեկով կրկին որոշվելու է մի շարք փողոցներ անվանափոխել։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից, հասնում Շիրակի փողոց) կանվանակոչվի հայ դերասան Ազատ Գասպարյանի անվամբ՝ «Ազատ Գասպարյան փողոց», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0047 կադաստրային ծածկագրով գույք հասնող հ.01-011-1592-0001 կադաստրային ծածկագրով ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 1-ին փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0050 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 2-րդ փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և Ազատ Գասպարյան փողոցի 2-րդ փակուղու հարակից հատված հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 3-րդ փակուղի»։

Ազատ Գասպարյանի և Արմեն Խոստիկյանի ստեղծագործական համագործակցության ամենավառ օրինակներից է հանրության կողմից առանձնահատուկ սիրված և հայկական կինոյի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Մեր բակը», որի կերպարներն ու դերակատարումները մինչ օրս շարունակում են սիրվել և մնալ հանրային հիշողության անբաժանելի մասը։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը, սակայն, չի սահմանափակվել միայն այս ֆիլմով։ Երկու արվեստագետները տարբեր տարիներին հանդես են եկել նաև մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում՝ այդ թվում «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» կինոնկարներում, ինչպես նաև երկար տարիներ միասին ստեղծագործել են թատերական բեմում՝ իրենց դերակատարումներով նպաստելով հայկական թատերարվեստի և կինոարվեստի զարգացմանն ու ազգային մշակութային ժառանգության հարստացմանը։ Երկու ժողովրդական արտիստներն ունեցել են նաև երկարամյա համատեղ բեմական գործունեություն՝ հանդիսանալով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից և ձևավորելով այն ստեղծագործական միջավայրը, որը տասնամյակներ շարունակ կերտել է հայկական թատերարվեստի լավագույն ավանդույթները։

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցի հատումից և ավարտվում Շահումյանի գերեզմանոցի սկզբնամասում) կանվանափոխվի Երվանդունիներ անվամբ՝ «Երվանդունիների փողոց»: Համապատասխանաբար անվանափոխել նաև Տիչինայի փողոցի 1-ին փակուղին (սկսվում է Տիչինայի փողոցի հատումից և ավարտվում նախկին «Մետաքս» գործարանի մոտ)՝ «Երվանդունիների փողոցի 1-ին փակուղի» անվամբ, Տիչինայի փողոցի 2-րդ փակուղին (սկսվում է Տիչինայի փողոցից, շրջանաձև հասնում հ.01-007-0239-0075 կադաստրային ծածկագրով գույքին)՝ «Երվանդունիների փողոցի 2-րդ փակուղի» անվամբ, Տիչինայի փողոցի 1-ին նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 1-ին նրբանցք» անվամբ, Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցի հատումից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 2-րդ նրբանցք» անվամբ, Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքը (սկսվում է ոռոգիչ ջրանցքի աջ ափի տարածքից և հասնում Շահումյան 17-րդ փողոց)՝ «Երվանդունիների փողոցի 3-րդ նրբանցք» անվամբ, և Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 4-րդ նրբանցք» անվամբ։

Հայոց պետականությունն ունեցել է մի շարք արքայատոհմեր, որոնցից առաջինը և իրավամբ բուն հայկական արքայատոհմը հենց Երվանդունիներն են, սակայն, ցավոք, մինչ այսօր Երևանում չկա անվանակոչված որևէ փողոց նրանց անվամբ։ Երվանդունիների թագավորությունը հայկական պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 570–201 թվականներին, հայոց ուրարտական թագավորությունից հետո ըստ էության առաջին պետական կազմավորումը։ Երվանդունիների կառավարման սկզբնական շրջանում Հայաստանի մայրաքաղաքն էր Տուշպա-Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Արքայատոհմը կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ՝ նրանք Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570–201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Ըստ պատմիչի՝ հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։ Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Տիչինայի փողոցը բավականին մեծ ու կարևոր փողոց է Երևան քաղաքում, սակայն այդ անունը որևէ աղերս չունի հայկական մշակույթի, պատմության կամ հանրային որևէ ոլորտի հետ։

Մարիաննա Արամյան

ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո Հունական երկտեղանի F-4 Phantom կnրծանիչը վթшրի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Մարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Հրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ամենադիտված