Մոր թևերը և տղա երեխայի ոտքերը, ձեռքերը թելով կապված են եղել. «ՀԺ»
Ուշադրության կենտրոնում![Մոր թևերը և տղա երեխայի ոտքերը, ձեռքերը թելով կապված են եղել. «ՀԺ»](/timthumb.php?src=disc/10-11-22/f578b5f1bcd60e466bd6981c102078ea.jpg&w=780)
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որոնց համաձայն՝ տղա երեխայի ոտքերն ու ձեռքերը թելով կապված են եղել, իսկ մայրիկի թևերը կապված են եղել հետևի հատվածում: Ըստ դատախազի՝ կան վարկածներ, որոնք ստուգվում են։
Գուրգեն Գրիգորյանը նաև շեշտել է, որ իրավապահներն առաջնորդվում են աշխատանքային, ոչ թե երևակայական վարկածներով։ Դատախազը հորդորել է հետևել պաշտոնական լրատվությանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Տեղեկություններ կան, որ մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։