Արա Սադոյանը՝ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ «Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարից Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք Չալաբյան Վատիկանը կմիանա արևային էներգիային Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է


Մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Երևանում մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։

Մաեստրո Փեհլիվանյանն Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ շուրջ 30 տարի ընդմիջումից հետո, և ինչպես խոստովանում է մաեստրոն, վերապրում է այն հուշերը, զգացումները, որ ունեցել է 30 տարի առաջ նույն բեմում։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունենում իմ կոլեգայի, ընկերոջ, հարգելի երաժիշտ Սերգեյ Սմբատյանի առաջարկով, ինչն անում եմ մեծ հաճույքով։ Իսկապես շատ տպավորված եմ նվագախմբի երաժիշտների հետ համագործակցելով. լուրջ պատրաստվածություն ունեն։ Հպարտ եմ Սերգեյ Սմբատյանով, մաղթում եմ նրան հաջողություն, և որ միշտ բարձր պահի հայ ազգի պատիվն աշխարհում»,- ասում է Ջորջ Փեհլիվանյանը։ Նա նաև ընդգծում է, որ ուրախ է ելույթ ունենալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում։ Խաչատրյանը, դիրիժորի խոսքով, դասական երաժշտության մեջ իր պատմական տեղն ունի Շոստակովիչի, Պրոկոֆևի կողքին։ Փեհլիվանյանը նույնպես մշտապես ներկայացնում է Խաչատրյանի արվեստն աշխարհի տարբեր բեմերում ու տարբեր նվագախմբերի հետ։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ Իսրայելում անցկացրել է Խաչատրյանին նվիրված փառատոն, Իսպանիայում ներկայացրել է հայ մեծ կոմպոզիտորի գործերը, Բելգիայում Խաչատրյանի 3-րդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է հենց Փեհլիվանյանի ղեկավարությամբ և այլն։

Խաչատրյանի անվան փառատոնի բացման համերգը նվիրված էր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 90-ամյակին։ Սևակ Ավանեսյանը նրա աշակերտներից է։ «Մեդեա Աբրահամյանը լեգենդ է։ Փոքր հասակից ունեի նրա բոլոր ձայնագրությունները։ Երբ 10 տարեկան էի, հայրս ասաց՝ գնում ենք՝ Մեդեա Աբարահամյանի համար նվագես, մի փոքր վախեցա, պատասխանատու էր նման մեծության առաջ նվագելը։ Զարմանալիորեն հաջող նվագեցի։ Ինձ համար որպես ծնող, ուսուցիչ էր։ Մեծ ուսուցչի հետ աշխատելը հսկայական հետք թողեց իմ ապագայի վրա։ Եվ այսօր ինչ ես կարողանում եմ անել մասնագիտական ոլորտում, մեծ մասամբ Մեդեա Աբրահամյանի շնորհիվ է»,- ասաց Սևակ Ավանեսյանը։

Թավջութակահարը խաչատրյանական փառատոնի ընթացքում կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար։ Ինչպես նշում է Սևակ Ավանեսյանը, այս կոնցերտը Պրոկոֆևի վերջին ստեղծագործությունն է, այն քիչ է կատարվում իր մասշտաբի, տեխնիկական դժվարությունների պատճառով։ Հայաստանում այս ստեղծագործությունը վերջին անգամ հնչել է մոտ 20 տարի առաջ։ Թավջութակահարն ընդգծում է, որ ուրախ է՝ Պրոկոֆևի ամբողջ ստեղծագործական կյանքը խտացնող կոնցերտը հայ ունկնդրին մատուցելու համար։

Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը, որ նախաձեռնվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի և բազմաթիվ այլ հեղինակների գործեր։ Կհնչեն նաև պրեմիերաներ, մասնավորապես, Ֆրիդրիխ Գուլդայի թավջութակի և փողային նվագախմբի համար գրված կոնցերտը, որը ջազային և դասական ոճերի հետաքրքիր միաձուլում է։ «Հայաստանում առաջին անգամ հանդես կգա դաշնակահար Մասսիմո Սպադան, ով կկատարի Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։ Փառատոնի գլխավոր նպատակը Խաչատրյանի երաժշտության, նրա կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն է մեր երկրում ու նրա սահմաններից դուրս, և շատ ուրախ ենք, որ Մասսիմո Սպադան մեր առաջարկով առաջին անգամ կկատարի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը»,- ասաց Սարգիս Բալբաբյանը։

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

Արա Սադոյանը՝ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ «Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարից Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք ՉալաբյանՎատիկանը կմիանա արևային էներգիային Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԱյս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով «Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը… Դավիթս, հզորս, կներես…» Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է Երեխային hարվածներ hաuցրած դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը nuտիկանությունում են Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ Հեռվում երևացողը՝ ամենաբարձրը Ադրբեջանի դրոշն է․ Աճարկուտի ավագանու անդամ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ)Դավիթ Չալոյանն օլիմպիական խաղերի իր առաջին մենամարտում ուժերը կչափի անգլիացու հետԵրեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռներըԿարևոր այն աշխատող քաղաքացիների համար, ովքեր արձակուրդի կարիք ունեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Վայոց ձորի մարզԼուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զnրավարժությունների մասին Մինուսինսկի սրճարաններից մեկում շաուրմայից 8 մարդ է թունավորվել Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Ինչ տեսք ունի բուժումից վերադարձած Հրանտ Թոխատյանը. նա անճանաչելի է դարձել «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ․ Կադաստրի պաշտոնյա Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Մոսկվայում ձերբակալել են ուղեւորի վրա կրակած տաքսու վարորդին Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում. հոսպիտալացվել է ութ երեխա Ցածր ծնելիությունն «աղետшլի է» ազգի ապագայի համար. Պեսկով Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխանԱվտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում ԱԳՆ-ի շենքի մոտ մեկն իր թումբաններն է փռել արևի տակ. Քրիստինա Նազարյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը կմեկնի արձակուրդՓարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին
Ամենադիտված