Համացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում Ադրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել Արցախին Ի՞նչ է կատարվել իրականում․ ինչու է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հայտնի է, թե Երևանը, որ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը 5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը Ադրբեջանցիները մարտական դիրքերից կրակում են


«Քո և՛ ծնունդը տեսա, և՛ մահը…. ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ». հոր նամակը՝ զոհված որդուն

Blog

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` ուղղված որդուն։

“․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու պառկած էիր մեջքիդ վրա, դեռ քեզ չտեսած գլխիդ վերևի մի փոքր մասից ճանաչեցի քեզ։ Խնդրեցի քեզ իջեցնել ու ինձ մենակ թողնել քեզ հետ մի 10 րոպե։ Քո հագը միայն երկու նասկի և մի տրուսիկ էր, հանեցի, մարմինդ զննեցի նորից հագցրեցի։ Քեզ շոյեցի, նոր հագցրեցի։ Հա, չմոռանամ, մեկ էլ մերկ մարմնիդ վրա գցված մի արյունոտ զինվորական բաճկոն կար, որ նույնությամբ տեսել էի երազում։ Մահվանդ պահին ուժեղ մկանային ցնցում եմ ապրել, հազիվ էի կարողանում շնչել, այդ արյունոտ բաճկոնը աչքիս երևաց տեսիլքի նման, մեկ էլ երկու անգամ կանչեցիր ինձ հառաչալից ձայնով։ Խնդրեցի մարմնիդ վրայի վերջին հագուստները ինձ հանձնեն, վերջին հիշատակ իմ զավակից, բայց հետո ասացին, որ չեն կարող, քրեական գործին կցված իրեր էին։ Դու իմ առաջ պառկած էիր խաղաղ քնի մեջ։ Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։ Գիտեի, որ սա վերջն է, քեզ էլ չեմ տեսնելու, ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ու վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ, համբուրում էի քեզ, բացեցի ու փակեցի աչքերդ, գլխիդ տեսա ազերիի սապոգի հարվածները։ Գիշերը նորից վազեցի Հերացի, մարդ չկար, դռները խփեցի, ասացի, որ պետք է տեսնեմ տղայիս։ Նորից մի 8-10 րոպե քեզ հետ միայնակ, նորից սիրեցի քեզ։ Գիտեի, որ առավոտը լինելու է այն, ինչ լինում է ամեն մի զոհված զինվորի հետ, բայց ութից պակաս խելագարի նման երրորդ անգամ վազեցի Հերացի՝ ահավոր շատ էի ուզում մի վերջին անգամ տեսնել քեզ։ Ինձ խելագարի տեղ դրեցին, ասացին, որ քեզ արդեն դիահերձարան են տեղափոխել, ասացի կապ չունի, պետք է տեսնեմ իմ տղային։ Մի քիչ հետո բերեցին, խնդրեցի մենակ թողնել, չթողեցին, հեռվում մեկը կանգնեց։ Ու սա վերջն էր, մի վերջին անգամ սիրեցի քեզ, ուզում էի քեզ տալ էն սերն ու գուրգուրանքը, որ այլևս չէիր ստանալու, ուզում էի իմանաս, որ մեզ ես հասել։ Մնացածը պրոցեդուրալ բաներ էին, սգո շարասյուն, ուղեկցող ոստիկանական մեքենաներ, Եռաբլուր, հոգևորականներ, աղոթք, պատվո պահակախմբի կրակահերթ։ Երբ քեզ վրա հող էին լցնում կանգնել էի փոսում, չէի թողնում քարեր ընկնեն քեզ վրա, հորեղբայրդ ինձ դուրս քաշեց։ Ու վերջում մինչև կյանքիս վերջին ակնթարթը մնացող մի հավերժ հիշողություն քո դեմքի մանկական ու պատանեկան արտահայտության մասին՝ քո հավերժական քնի մեջ․․․ նաև օվկիանոսի նման անհատակ մեղքի զգացում քո տասնիննը տարեկան ծաղկուն կյանքի կորստի համար, որ դու տասնիննը տարեկան, ծանր վիրավոր, ընկած էիր քեզնից շատ մեծ երկու ազերիի ոտքի տակ։ Նաև ահավոր մած ցավ, թե ինչու հետ գնացիր ազերիի կողմից գրավված դիրքը, բայց դիրքն արդեն գրավված էր, դու միայնակ, բոլորը նահանջո՞ւմ էին:

Գիտեմ քո հոգու լաբիրինթոսները, դու չէիր պատկերացնում սարի գլխին, մութ գիշերին, վիրավոր կամ սպանված թողնելն ու իջնելը։ Պաշտում եմ բարի, վճիտ, անբիծ ու մաքուր քո մեծ հոգին, դու Ռեմարկ էիր կարդում՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Արևմտյան ճակատում նորություն չկա» ու Ռեմարկի զինվորի նման մարդ մնացիր արյան ու կյանքի առուծախ պատերազմում։ Ճիշտը դու ես, ես չեմ կարող դատել մութ գիշերին սարերի ծայրին անտառների մեջ կատարվածի մասին։ Հա շատ դառն է, բայց սա էլ ասեմ, քո դիրքի ընկերներից շատերը չեն ուզում խոսել քո հետ գնալու մասին, թե ինչու հասկացողը կհասկանա։ Բայց մեղք, ապաշխարանք ու հոգու փրկություն կա, մարդկանց իրենց խիղճն է տանջում ու տանջելու է․․․ քո կողքը Եռաբլուրում երկար ենք մնում, գիշերները քո կողքը մարդիկ են հայտնվում ու պատմեցին, թե ինչ է եղել, նաև քո դիրքի ընկերներից։ Ուզում եմ ասել հանգիստ մնա, մենք ամեն ինչ գիտենք ․․․ Գիտեմ, պիտի ասեիր, որ այս ամենը պետք չէր գրել, որ սա պետք է մնար մեր ընտանիքի ներսում, բայց ինչ անեմ․․․ գրեցի․․․ներող եղիր որդիս․․․ Ահավոր դժվար է առանց քեզ, կարոտել եմ քեզ հետ զրույցներին, անվերջ համբուրում եմ այն բետոնե սյուները, որ դու ես լցրել ու քո տունը պիտի դառնար։

Հիմա վախենում եմ դռները բացեմ։ Ինչու եմ գրում այս ամեն ինչը:  Իմ Դավիթ, որդիս, Եռագույնի, Եռաբլուրի, Հիմնի, Պատվո Պահակախմբի մյուս երեսը Սգի, Տառապանքի, Մեղքի, Ապաշխարանքի ու Հոգու Փրկության լաբիրինթոսներն են, քեզնից հետո մենք էդ մութ ու կիսամութ լաբիրինթներում ենք, 18-20 տարեկան կյանք չտեսածների ընտանիքներ հիմա շատ կան էդ լաբիրինթոսներում․․․  ես էլ գրում եմ այդ լաբիրինթոսների մասին, որ չխելագարվեմ, որ սա չտեսածների համար պարզ լինի այն դժոխքը, որով մենք ենք անցնում (շարունակելի)․․․»,֊գրել է նա։
 

Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ումԱդրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել ԱրցախինԻ՞նչ է կատարվել իրականում․ ինչու է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունիցՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ.Աբրահամյան Հայտնի է, թե Երևանը, որ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը 5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառըԱդրբեջանցիները մարտական դիրքերից կրակում ենՀայտնի է դատավոր Լիլիթ Կատվալյանի դստեր մահվան պատճառըԼավրովի կոչըՑուրտ, բուք, մերկասառույց. օդի ջերմաստիճանը կնվազի 15-19 աստիճանովՈղբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց Տուժել է 68, զոհվել՝ 16 մարդ. ԱԻՆԳեղարքունիքից տեղեկացնում ենԱդրբեջանցիները փորձել են կրկին առաջխաղացում ունենալ. ՊԲ-ն կանխել էԱրտակարգ իրավիճակ Հաղթանակի կամրջի վրաՔիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցավ Հայաստանում Ինչ իրավիճակ է ԻշխանասարումՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Երևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե ԹանդիլյանՀարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանը 1 օր ջուր չի լինելուՍիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է․ ԿԸՀ-ն նախնական արդյունքներն է հրապարակել Մոպեդի վրայից վայր ընկած ու վրաերթի հետեվանքով տեղում մահացածները մայր ու դուստր էին. վիրավորը՝ ընտանիքի հայրը Երևանում և 4 մարզերում երկար ժամանակով լույս չի լինի Տղաները կրկին աջակցության կարիք ունեն. ՀՖՖ Երկրաշարժ՝ ՀայաստանումԻնչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Շահումյան գյուղում բախվել են «Mercedes-Benz C-Class»-ը և «VAZ-2107» մակնիշների մեքենաները․ կա տուժած Ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում. Աբրահամյան Փոխարժեքներն այսօր Յուրա Մովսիսյանը՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասինՄահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է. Հենրիխ Դանիելյանը լուսանկարներ է հրապարակելԱդրբեջանցիները մարտական դիրքերից կրակում են Չմտածեք` միայն ռելոկանտներն են. Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում միացել է աղբ հավաքող քաղաքացիներին «Խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Սերոժը այս գիշեր բռնեց երկնի ճամփան»․ Դավիթ Սերոբյան Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել Մտահոգիչ տեղեկություններ Արցախից Ահազանգ` Սիսիանից Գոռգոռոցներ, վիճաբանություն․ Անիում ՏԻՄ ընտրությունները ևս բավական լարված են ընթանումԱնցել են պարկեշտության բոլոր սահմանները. ԼավրովԱյսպիսի համատարած անկարողության մեջ էլ ապրում ենք․ Շարմազանով
Ամենադիտված