Ասենսիոն ավելի է մոտենում Ասթոն Վիլլա տեղափոխվելուն, բայց ՊՍԺ-ն, Արսենալը, Միլանը նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստով Կյանքից հեռացել է «տոտալ ինստալյացիայի» ստեղծող, նկարիչ Իլյա Կաբակովը Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը նոր որոշումը Ողբերգական դեպք. Երևանի բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել Նոր մանրամասներ՝ Սյունիքում դպրոցական ավտոբուսի գետն ընկնելու դեպքից Մեզ մոտ «անկլավներ» չկան, փորձեն հանձնել՝ կանգնելու ենք ճանապարհին, չթողնենք անցնեն․ Ոսկեպարի վարչական ղեկավար Շոյգուն հաղորդագրություն է տարածել Կարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալ ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել


Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Հասարակական-քաղաքական գործիչ, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպում-զրույց է ունեցել արցախահայության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման իրավիճակում մարտահրավերների դիմակայման, Արցախի ապագայի, այն հայկական պահելու և հանուն այդ նպատակի պայքարելու կարևորության մասին:

Ռուբեն վարդանյանի գրասենյակից հայտնում են, որ Արցախի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել հուսահատությունն ու ապատիան թոթափելը, նպատակի ու գաղափարախոսության սահմանումը, դրանց շուրջ համախմբումն ու ամենօրյա պայքարը հանուն ազատ, անկախ և հայկական Արցախի, որտեղ հայության հետագա սերունդները կարող են արժանապատիվ կյանք ունենալ: «Առանց գաղափարի, արժեքների, մեր ներքին միասնության զգացողության կարևորության՝ մենք չենք կարող հաղթահարել այդ դժվարությունները»,- ասել է նա:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 35 տարի առաջ շարժումն սկսած և զոհողությունների գնով հաջողությունների հասած մեր ժողովուրդն ունի այդ ներուժը. «Այն ժամանակ կար ոգևորություն, այն ժամանակ ղեկավարները նաև առաջնորդներ էին, որոնք չվախեցան և իրենց վրա վերցրին այդ մեծ պատասխանատվությունն ու գնացին առաջ։ Նրանք առաջին հերթին երիտասարդներն էին։ Ինձ անհանգստացնում է, որ այսօր հիասթափությունը բերել է նրան, որ մենք ոչ մեկին չենք վստահում»։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի և որոշում կայացնի:

«Սեպտեմբերի 2-ին ես եկել եմ այստեղ որպես զինվոր, որովհետև համարում եմ, որ այստեղ մենք ունենք նույնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեինք մոտ 100 տարի առաջ՝ Սարդարապատում: Բոլորս պետք է պատրաստ լինենք պայքարի և թույլ չտալու Արցախի կորուստը: Եվ ինձ համար արդեն կարևոր չէ՝ կունենամ ես պաշտոն, թե՝ ոչ, անգամ եթե միայնակ մնամ, միայնակ եմ պայքարելու այդ նպատակի համար: Բայց ես վստահ եմ, որ միայնակ չեմ, որ շատ են այն մարդիկ, որոնք ինձ նման են մտածում: Երբ այդ որոշումը կայացնում ես, այն մեծ ուժ է տալիս: Մեզնից յուրաքանչյուրն իր ներսում պետք է առերեսվի այդ որոշմանը: Դա դժվար որոշում է, հետդարձի հնարավորություն չի թողնում, և այդ որոշումից հետո միակ ճանապարհն առաջ գնալն է: Այդ ճանապարհին կարող են զոհողություններ լինել, բայց դա ավելի լավ է, քան կորցնել արժանապատվությունդ կամ հայրենիքդ»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ ընտրել է պայքարի ուղին, ինչն անձամբ իր համար նշանակում է ամեն օր գործով, կապերով, հնարավորություններով, կարողություններով պայքարել Արցախի անկախության, մարդկանց միասնականության համար:

Խոսելով նպատակին հասնելու քայլերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել վերադարձը իրական արժեքներին և վտանգավոր միֆերից ձերբազատումը. «Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու: Հնարավոր է՝ մեր երեխաները ևս 35 տարի շարունակեն մեր պայքարը: Մենք պետք է պատրաստ լինենք ձերբազատվել միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք: Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ: Դա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մեզ մոտ ընդունված էր կարծել, թե ռուսները, ամերիկացիները կամ ֆրանսիացիները թույլ չեն տա, որ պատերազմ լինի: Այդ սխալ միֆերը խանգարում են»:

Նա նշել է, որ հանրությունը պետք է պատրաստ լինի պատասխանելու այն հարցերին, թե ինչպիսի պետություն, ինչպիսի հասարակություն ենք կառուցում, ովքեր են այն առաջնորդները, որոնք ի վիճակի են ապահովել այն բանաձևը, որտեղ առաջնորդվում են ոչ թե փողով և պաշտոնով, այլ արժեքներով և ազնվությամբ: «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն: Ամեն ինչ հաղթահարելի է միասնությամբ»,- ասել է նա:

Հունիսի 6-ին Երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե ԹանդիլյանՀիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Վարդանյան Ես զենք կգնեի բոլորից, անգամ՝ Թուրքիայից. Արա Աբրահամյան Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ֊ի 100% բաժնետերն այսուհետ Microchip Technology Inc. ընկերությունն էԱսենսիոն ավելի է մոտենում Ասթոն Վիլլա տեղափոխվելուն, բայց ՊՍԺ-ն, Արսենալը, Միլանը նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստով Կյանքից հեռացել է «տոտալ ինստալյացիայի» ստեղծող, նկարիչ Իլյա Կաբակովը Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՍյունիքի առանցքը կազմող այս ճանապարհի վրա մեծ գումարներ են դուրս գրվում ու արդյունքը քանդած, փոսերով հարուստ մայրուղին է. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանը նոր որոշումը Չպետք է թույլ տանք, որ ժամանակավոր եկած իշխանությունը որոշի, թե Հայաստանի տարածքը որքան պետք է լինի. Սամսոն ԳրգորյանԱմերիաբանկը, ԶՊՄԿ֊ն, «Տաշիր»֊ը և Team Telecom Armenia-ն Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում հայ պատանիներին կօգնեն խփել իրենց ամենակարևոր գոլը (տեսանյութ, լուսանկարներ) Ողբերգական դեպք. Երևանի բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել Նոր մանրամասներ՝ Սյունիքում դպրոցական ավտոբուսի գետն ընկնելու դեպքից Մեզ մոտ «անկլավներ» չկան, փորձեն հանձնել՝ կանգնելու ենք ճանապարհին, չթողնենք անցնեն․ Ոսկեպարի վարչական ղեկավարՇոյգուն հաղորդագրություն է տարածելԿարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվելՌուսաստանում ստեղծվել են ամենաարդյունավետ պերովսկիտ արևային մարտկոցները՝ դրանց արդյունավետությունը հասնում է 36,1%-ի Բացառիկ կադրեր 18-ամյա երիտասարդի սպանությունից. տեսանյութ Առևանգված հայ զինծառայողների մասինՁերբակալվել է «օրենքnվ գnղ» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան Լարված իրավիճակ ԱրարատումԻսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը վենդետա է. հաշվեհարդար է տեսել եղբոր սպանության համար. մանրամասներ Ռուսները հույսը չեն կորցնում, որ Փաշինյանից հետո Ալեն Սիմոնյանը կդառնա վարչապետ Ադրբեջանը կիրառել է ականանետՆոր հաղորդագրություն ՍյունիքիցՀետևեք պաշտոնական լրահոսին. Սուրեն Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին Արցախի ՊՆ հայտարարությունը Ի՞նչ փաստաթուղթ են դնելու Քիշնեւում Փաշինյանի առջև Գազամատակարարումը կդադարեցվիԱԹՍ-ներով հարձակում Մերձմոսկովյան շրջանի վրա․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի (տեսանյութեր) Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին Հայկական «ռազբորկա» Մոսկվայում` ադրբեջանցիների մասնակցությամբ Ո՞վ է որոշել՝ Ֆո՞րշն է շատ բան արել Երևանի համար, թե՞ այլ մարդ. Հայկ Մկրտչյան Մոսկվայի ժողովուրդը տարհանվում է Նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց․ Մանե Թանդիլյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ» Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի 50 հազար ստորագրություն. «Փաստ» Երևանում վտանգավոր իրավիճակ էԵրևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Անօդաչու սարքերով հարձակվել են Մոսկվայի վրա Անօդաչուներից մեկի ոչնչացման պահը (տեսանյութ) Հայաստանում Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացվում է Միլանի ակադեմիական մանկապատանեկան ճամբարըԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմըՏեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում են ավարտել ընթացիկ տարումՄեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը Խաղաղության պայմանագիրը խաչ կքաշի ԼՂ կարգավիճակի հետագա քննարկման վրա և ենթադրում է ռուս խաղաղապահների դուրսբերում տարածաշրջանից․ Զատուլին
Ամենադիտված