«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնին Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի


«Գոյ» թատրոնը չի ցանկանում միանալ Սունդուկյանի անվան թատրոնին. ստեղծագործական կազմը պատրաստ է աշխատել առանց սուբսիդիայի

Մշակույթ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

 
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մարտի 23-ին թատրոնն իր հարկի տակ էր համախմբել լրագրողների, թատերական ոլորտի ներկայացուցիչների և «Գոյ»-ի երկրպագուներին:

 
«Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանը պատմեց, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ հանդիպմանը թատրոնի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս փաստել են, որ թերի է կատարվել թատրոնի ֆինանսական պլանը: «Թատրոնում բազում  խնդիրներ կան. և՛ ձայնային, և՛ լուսային, և՛ դահլիճը վերանորոգման կարիք ունի և այլն: Խզմալյանի հետ հանդիպումից մոտ մեկ ամիս հետո մենք ներկայացրինք «Գարեգին Նժդեհ» բեմադրության առաջախաղը և հաջորդ օրը հրավիրվեցի նախարարություն՝ փոխնախարարի հետ հանդիպման: Նա ասաց, որ մենք պլանը չենք կատարել և որպես թատրոն չենք ծառայում մեր նպատակին: Առաջարկեց թատրոնի վարչական մասը ցրել, միավորվել Սունդուկյանի անվան թատրոնի հետ: Ասաց՝  կունենանք հիանալի պայմաններ. լույս, դահլիճը կվերանորոգվի, բեմադրություններ կարող ենք անել  Սունդուկյանի անվան թատրոնի մեծ բեմում, փոքր բեմում, ձմեռային այգում  և այլն: Ես ասացի, որ համաձայն չեմ և պետք է խոսեմ ստեղծագործական կազմի անդամների հետ: Նշեցի՝ եթե խնդիրը 3, 5 մլն դրամ պակասուրդն է,  այս տարվա մեջ կատարենք այդ պլանը, այն կատարենք երկու անգամ ավելի, երեք անգամ ավելի: Առաջարկել եմ անգամ  հրաժարվել սուբսիդիայից: Մենք կպահենք թատրոնը, միայն թե շենքին ձեռք չտան»,-պատմեց Չոլոյանը:

 
Հետո կրկին են հանդիպել փոխնախարարին և  մեկ տարի ժամանակ են խնդրել, Արա Խզմալյանն օրեր անց կրկին նշել է, որ Սունդուկյանի անվան թատրոնի հարկի տակ ավելի լավ պայմաններ կլինեն «Գոյ»-ի համար:

Դիմելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին ՝ Չոլոյանն  ասաց. «Մեզ վատություն արեք, մի միավորեք Սունդուկյանի անվան թատրոնի հետ, մեզ լավ պայմաններ պետք չեն: Մենք աշխատում ենք և հրաժարվում ենք օգնական զորքից»:

 
Խոսելով այն մասին, որ Սունդուկյանի անվան թատրոնն է վճարում «Գոյ» թատրոնի կոմունալ ծախսերը՝ Չոլոյանն ասաց՝ նման պայմանավորվածություն ձեռք  է բերվել «Գոյ»-ի և Սունդուկյանի անվան թատրոնների նախորդ տնօրենների և նախարարի միջև:

Սարգիս Չոլոյանը հիշեցրեց, որ մինչև 2010 թվականը «Գոյ»-ը աշխատել է ինքնաֆինանսավորմամբ, իսկ 2010 թվականից հետո, վերամիավորվելով «Փոսի թատրոն»-ի հետ, սկսել է պետական ֆինանսավորում ստանալ, իսկ 2011-ից «Գոյ»-ի շենքը Կադաստրի կոմիտեի որոշմամբ անջատվել է Սունդուկյանի անվան թատրոնի շենքից:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը, անդրադառնալով «Գոյ»-ի ստեղծմանը, հիշեցրեց, որ 1988 թվականին թատրոնի հիմնադիրներից Արմեն Մազմանյանը Հրաչյա Ղափլանյանի հետ է բանակցություններ վարել «Գոյ»-ի շենքի համար, հետո այդ ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Խորեն Աբրահամյանի հետ, որը նրանց  է տրամադրել Սունդուկյանի անվան թատրոնի այն տարածքը, որտեղ այժմ գործում է «Գոյ»-ը:

«Հենց այդ ժամանակ Սամսոն Ստեփանյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Աբրահամյանը, ես և նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը առանձնացանք Երևանի կամերային թատրոնից ու եկանք այստեղ: Աբրահամյանը հարցրեց կարո՞ղ ենք անել ներկայացումներ, որոնք կհետաքրքրեն իրեն: Մնացինք այստեղ, խաղացինք ներկայացումներ:  Աշխատել ենք նաև ցուրտ ու մութ տարիներին»,-նշեց Սահակյանը:

Սահակյանը 1998 թվականին հեռացել է թատրոնից, սակայն 2015-ին «Գոյ»-ի կոլեկտիվի հրավերով վերադարձել է թատրոն:

Արթուր Սահակյանն ընդգծեց, որ իրենք չեն ցանկանում ընդունել նախարարության առաջարկը, չեն ցանկանում իջնել Սունդուկյանի անվան թատրոն ու այնտեղ աշխատել: Գեղարվեստական ղեկավարը վստահեցրեց, որ Սունդուկյանի անվան թատրոնի կոլեկտիվի հետ դա ոչ մի կապ չունի, պարզապես «Գոյ»-ն ունի իր ձեռագիրը, իր թատրոնը:

Ստեղծագործական կազմը կրկին նշեց, որ թատրոնը 14 տարի աշխատել է ինքնաֆինանսավորմամբ և այժմ պատրաստ է հրաժարվել սուբսիդիայից և շարունակել աշխատել սեփական միջոցներով, հովանավորների աջակցությամբ:

Ապրիլի  6-ին նախատեսվում են թատրոնի տնօրենի ընտրությունները, սակայն դեռ պարզ չէ ընտրությունը տեղի կունենա՞, թե՞ ոչ: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտեր են ներկայացրել «Գոյ» թատրոնից Սարգիս Արզումանյանն ու Էլիզա Մանթաշյանը:

 

Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԱվելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ)
Ամենադիտված