Հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Վարուժան Գեղամյան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանը ՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել են Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը «Սուրբ Հովհաննես» մատուռ ուխտագնացության մեկնածներից մի քաղաքացի ընկել և վնասել է ոտքը Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 3 վիրավոր Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը Շոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես Ազոյան


Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը

Քաղաքականություն

Հա՛յ ժողովուրդ

Ո՞վքեր իրավունք ունեն խոսել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի անունից․ միանշանակ, բացառապես այն մարդիկ, կրկնում եմ, բացառապես այն մարդիկ, ովքեր Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի (ների) ժամանակ, կամավոր հիմունքներով, գնացել և մասնակցել են և, իրենց կյանքը գիտակցված դնելով Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, միշտ պաշտպանել են Հայաստանը, Արցախն ու Հայ ժողովրդին և ԱՍՏԾՈ կամքով մնացել ողջ։

Եվ, ուրեմն, ես՝ Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին կամավոր մասնակցած, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանս, հայտարարում և առաջարկում եմ, թե ՈՎ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը․

«Տավուշի պաշտպանության համար ձևավորված՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մտել է նոր փուլ, այն վերածվել է հանուն Հայաստանում ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորելու շարժման, որի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մտադիր է ՀՀ Ազգային Ժողովում խորհրդակցություններ սկսել խորհրդարանական երեք խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն՝ իմպիչմենթ հայտնելու համար։

ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ անվստահությանը զուգահեռ ներկայացվի նոր վարչապետի թեկնածությունը։ Հայաստանում փոփոխություններ պահանջող հասարակությունը ևս ցանկանում է իմանալ, թե ում ումով են փոխարինելու, ով է լինելու Հայաստանի հաջորդ ղեկավարը, ասել է թե՝ հաջորդ Վարչապետը։ Նոր վարչապետի թեկնածությունից է մեծ չափով կապված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետագա ընթացքը, հասարակության աջակցությունը շարժմանը, նրա հաջողության գրավականը։

Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանի հաջորդ Վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է լինի իսկական Ազգային Առաջնորդ՝ օժտված հետևյալ չափորոշիչներով․

1) Հայաստանի պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած և, հատկապես, Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, թշնամու հետ բանակցություններում մեծ փորձ ունեցող, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բոլոր հարաբերությունները կատարյալ մակարդակի հասցնող, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բարոյական արժեքներով ապրող։

2) Ազգային Առաջնորդ, ով կկարողանա կանգնեցնել թշնամուն՝ զսպելով Հայաստանի տարածքի հանդեպ նրա ունեցած հավակնությունները։

3) Ազգային Առաջնորդ, ով կկարողանա իր բարձր հեղինակությամբ, Ռուսաստանի աջակցությամբ հզորացնել Հայաստանի ռազմական արդյունաբերությունը, ինչը հնարավորություն կտա թշնամու հետ խոսել ոչ թե ծնկածի ու պարտվածի, այլ արժանապատիվ խաղաղություն պարտադրողի դիրքերից։

4) Ազգային Առաջնորդ, ում մասին հնարավոր չի լինի ասել, որ նա այս կամ այն խմբավորման դրածոն է, կամ այս կամ այն մարդու կամակատարը։

Միայն այս դեպքում է, որ Հայ ժողովուրդը կկարողանա հույս կապել նոր Վարչապետի և նոր իշխանության հետ՝ համախմբվելով նոր Վարչապետի և նոր իշխանության շուրջ՝ հետ բերելով մեր կորուստները և կերտելով մեր երազանքների հզոր և զարգացող Հայաստանը»։

Հայաստանի հաջորդ Վարչապետը պետք է լինի Հայաստանի պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած (ՀՀ Զինված Ուժերում 30 տարուց ավել ծառայություն անցած) և, հատկապես, Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, Հայաստանը արժանապատիվ խաղաղության ճանապարհով տանող, բարոյական արժեքներով ապրող Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական Ճակատ» շարժման Առաջնորդ, Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանը, ով համապատասխանում է վերոնշյալ չորս կետերին ամբողջությամբ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային Ժողովի երեք խմբակցություններին ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանի թեկնածությունը՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնին։

Հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Վարուժան ԳեղամյանԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանըՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել են Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը «Սուրբ Հովհաննես» մատուռ ուխտագնացության մեկնածներից մի քաղաքացի ընկել և վնասել է ոտքը Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 3 վիրավոր Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունըՇոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես Ազոյան Տեսնենք՝ պատրաստ է արդյոք նա ամեն ինչի, որպեսզի հետագայում չվատթարանա իրավիճակը. Պեսկով Դոնի Ռոստովում դատապարտյալները պատանդ են վերցրել քննչական մեկուսարանի աշխատակիցներին․ պահանջում են ավտոմեքենա, զենք և մեկուսարանից դուրս գալու հնարավորություն Նիկոլ Փաշինյանը Ճակատենում ցույց է տվել Ոսկեպարի հատվածում գծված սահմանը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ. Աբրահամյան Հայտնի ֆուտբոլային մեկնաբանն ու լրագրողն ամուսնացել են (լուսանկար, տեսանյութ) Երևանի էլիտար շենքերից մեկի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի. նա ընկել կամ նետվել է 13-րդ հարկից ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ ԿարապետյանըՄինչև 20։00-ն ջուր չի լինի Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Իզմիրլյան» ԲԿ-ում ենք՝ պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողությամբ․ Արփի Հարությունյան Գեղամա լեռներ․ տարվա երեք եղանակ՝ նույն պահին, նույն վայրում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ձվի չափ կարկուտ. ավերածություններ՝ Գորիսում23-ամյա Արթուր Թամոյանը և 24-ամյա Գրիգոր Ներսիսյանը մահացել ենՀատիս-Կապուտան բնակավայրերի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ հրացան Տարադրամի փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՄաշտոցի պողոտայում՝ 19-ամյա երիտասարդի սպանության կադրերը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ Լույս չի լինելուՈւժգին կարկուտ՝ Գորիս համայնքում․ լիովին ոչնչացվել են պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը (լուսանկարներ) Գազ չի լինելու Նոր մանրամասներ՝ զինվորի մшհվшն հանգամանքներից Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան ԱվինյանԿոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկըՀպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ» 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ» Հայ հանրությունը կարիք ունի մի կառույցի, որը դուրս կբերի Հայաստանն այդ վիճակից. Արշակ Կարապետյան
Ամենադիտված