Հայաստանի իշխող քաղաքական ուժը իրավունք չունի օգտագործել այն մանդատը, որը ստացել է 2021 թվականին. Ռուբեն Վարդանյան
Blog![Հայաստանի իշխող քաղաքական ուժը իրավունք չունի օգտագործել այն մանդատը, որը ստացել է 2021 թվականին. Ռուբեն Վարդանյան](/timthumb.php?src=disc/25-05-23/f8a322e9dadf845082d4c5a83497c2b9.jpg&w=780)
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ես չեմ հավատում, որ տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն քարոզող երկիրը պաշտպանելու է արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, այն դեպքում երբ իր իսկ քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն:
Հայաստանի իշխող քաղաքական ուժը, որն ընտրվել է ուրիշ օրակարգով, եթե ուզում է փոխել իրենց տեսլականը Արցախի հարցում, պարզապես իրավունք չունի օգտագործել այն մանդատը, որը ստացել է 2021 թվականին։
Մնացածը՝ Կարլեն Ասլանյանի հետ հարցազրույցում: