Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է․

«Սիրելի՛ շրջանավարտներ: Շնորհավորում ենք «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում հաջողություն և նպատակների իրականացում։ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը: Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ:

Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է՝ բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր նպատակը պատժելը չէ, այլ հասարակական կարգի և օրվա տոնականության պահպանումը: Հարգելի՜ ծնողներ և ուսուցիչներ, կոչ ենք անում համագործակցության՝ մեր միջոցառումների արդյունավետության, ապահովման համար: Բարի երթ մեր շրջանավարտներին»։