Հուլիսի 1-ից նպաստների վերաբերյալ նոր որոշում է գործելու
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում (ցանկն՝ այստեղ ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվելու են անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նպաստ ստացող անձը հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ տարեց անձ, ապա դիմումի հիման վրա վճարումը կարող է շարունակվել կանխիկ եղանակով` «Հայփոստի» միջոցով։
2023 թվականի հուլիսի 1-ից հետո, այն ընտանիքները, որոնք դեռ դիմում չեն ներկայացրել վճարման եղանակի փոփոխության համար, տվյալ ընտանիքի Նպաստի վճարման եղանակը, ծրագրային գործիքի կիրառմամբ, դառնալու է անկանխիկ, իսկ բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ նպաստ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։
Ավելին՝ այստեղ