Հանրապետության փողոցից մեկնարկեց երիտասարդների իրազեկման ակցիան Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն․ ԿԽՄԿ Պայթյուն Երևանում Նաիրի Հոխիկյանը ցավալի լուր է հայտնում Առաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում (լուսանկարներ) Կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ-ն զգուշացնում է Որոնք են ընդդիմության քայլերն այսօր. ցանկ է հրապարակվել


Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան

Հասարակություն

«Ապրելու Երկիր» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Երևանի խորհրդանիշ Երիտասարդության պալատի շնորհանդեսը։ Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։

«Վերջին օրերին և տարիներին մենք լավ լուրեր քիչ ենք ստանում, բաց ես այսօր լավ լուր ունեմ․ մեր սիրելի Երիտասարդության պալատը՝ «Կուկուռուզնիկը» վերադառնում է Երևան։ Ասել է թե՝ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը։ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն այստեղ ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր այստեղ լողի են գնացել, եղել են մարդիկ, ովքեր առաջին անգամ ռոք են լսել այստեղ, եղել են մարդիկ, ովքեր այստեղ ապրել են, ինչպես, օրինակ ես։ Այո, Երիտասարդության պալատը սիրել են շատ շատերը, որոշները չեն սիրել, բայց որևէ մեկին այս կառույցն անտարբեր չի թողել։ Ցավում եմ, որ չսիրողներից որոշներն ունեցել եննաև իշխանություն և կայացրել են որոշումներ, որ չես կարող չափել, թե այդ ինչքան պիտի չսիրես երևանցիներին ու Երևանը, որպեսզի հայ մտքի, հայ ճարտարապետության այս փառահեղ կոթողը երևանցիների աչքի առջև ոչնչացնես, կոտրես ողնաշարը երևանցիների։ Բայց մենք կարող ենք ուղղել այդ սխալները։ Եվ մենք այսօր խոսում ենք դրականի մասին, որովհետև մեզ ընձեռնված է վերականգնելու Երիտասարդության պալատը և վերադարձնելու երևանցիներին իրենց խոցված արժանապատվությունը»,- իր ելույթում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանը շնորհակալություն հայտնեց Անահիտ Թարխանյանին, որ պահպանել է այդ գլուխգործոց նախագծերը, այն հարստացրել է իր տաղանդավոր թիմով և վստահել է «Ապրելու երկիր» կուսակցության թիմին պատիվը՝ երևանցիներին վերադարձնել իրենց երիտասարդ տարիների հիշողությունը։ «Եվ մենք ամենայն պատասխանատվությամբ լծվելու ենք դրա վերականգնմանը, դրան նոր շուք հաղորդելուն և այլևս վերջնական երևանյան ամենահայտնի խորհրդանիշը դարձնելու բոլորի հիշողությունների մեջ։ Սա այն առաջարկներից առաջինն է, որը մենք անում ենք երևանցիներին և որից նրանք չեն կարող հրաժարվել։ Գալդ բարի Երևան, սիրելի «Կուկուռուզնիկ»»,- եզրափակեց խոսքը Մանե Թանդիլյանը։ 

Մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք Չալաբյան Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Հանրապետության փողոցից մեկնարկեց երիտասարդների իրազեկման ակցիան Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն․ ԿԽՄԿ Պայթյուն ԵրևանումՆաիրի Հոխիկյանը ցավալի լուր է հայտնում Առաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում (լուսանկարներ) Կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ-ն զգուշացնում է Որոնք են ընդդիմության քայլերն այսօր. ցանկ է հրապարակվելՈւղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան. ՆԳՆ փրկարար ծառայությունԱդրբեջանցիները մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և մտել տներ. ԲեգլարյանԳետնին ենք քնել, գիշերն էլ անձրև էր. ապրել ենք ուզում, սովորական ապրել. 11-ամյա Տիգրանի կյանքը` Արցախում Ինչպես է անցել գիշերն ԱրցախումՍիրուշոյի հայտարարությունըԱրտակարգ դեպք՝ Երևանի մետրոպոլիտենում Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբԻրավիճակն՝ Արցախում ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում էԷրդողանը խաղաքարտ է բացում․ «Հապարակ» Նորից օգտագործվում են նույն «գործիքները»՝ հրահրելով ներքին թշնամանք․ «Փաստ»Արցախում ռմբակոծություններից պայթել է ութամյա երեխայի սիրտը Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի․ Մանե ԹանդիլյանՔաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար․ Մեսրոպ ԱռաքելյանՄեսրոպ Առաքելյանը հերքում է տեղեկությունը՝ Քյոխը ողջ է Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը․ Տիգրան ՀակոբյանՊայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին ԱրցախումՊետք է ապահովվեն  հայերի անվտանգությունը. ՌաիսիՏարադրամի փոխարժեքն՝ այսօր Արցախից նոր հաղորդագրություն ստացվեց Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու. ովքեր են նրանք և ինչի մեջ են կասկածվում«Ինձ համար Արցախը Հայաստան է»․ «Ազնավուր» քոլեջի տնօրենի պարզաբանումը՝ քոլեջի ուսանողների դասադուլի վերաբերյալ Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Ստեփանակերտում մարդիկ հերոսների հուշատախտակից հանում են իրենց զոհված հարազատների նկարները, որ ադրբեջանցիները չպղծենԻնչ է կատարվում ԳեղարքունիքումԲերման ենթարկվածներից շատերը վնասվածքներով են, ոմանք` լուրջ խնդիրներով Նախնական տվյալներով՝ բերման է ենթարկվել 350 քաղաքացիԻ՞նչ է ասել ՀաջիևըՀայաստանի պահանջն ընդդեմ Բաքվի բավարարվել է9 վիրավոր Ստեփանակերտ է տեղափոխվել Կարմիր խաչի մեքենաներով. Մարտունու բնակիչԱրևային էներգիան փրկում է Մադագասկարը ՄԻԵԴ-ը միջոց է կիրառել ընդդեմ ԱդրբեջանիԿոչ եմ անում սկսել. Արցախը ես եմ. ակադեմիկոս Աննա Հեքեքյան Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ արցախյան վերջին դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ
Ամենադիտված