Լարսը փակվեց Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան կաթիլային է միացրել, բռնի ուժով համբուրել Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինը


Աշխարհի լավագույն ռոյալներից մեկը Կապանի միջազգային երաժշտական փառատոնում

Մշակույթ

Հուլիսի 4-14-ը` առաջին անգամ Սյունիքի մարզում կազմակերպվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը (KIMF)` նպատակ ունենալով մշակույթի միջոցով բերել նոր հույս և տոկունություն Հայաստանի այս սահմանամերձ տարածաշրջանին։ Այն հանրության ուշադրությունը կհրավիրի Սյունիքի վրա՝ խթանելով մշակույթի պահպանում և զարգացում ու քաջալերելով երիտասարդ խոստումնալից հայ երաժիշտներին՝ վարպետության դասերի,աշխատարանների, սեմինարների ու աշխարհահռչակ երաժիշտների համերգներին մասնակցելու միջոցով:

Խթանելով տեղական մշակութային կյանքը, տուրիզմը՝ փառատոնը ուշադրություն կհրավիրի դեպի այս հրաշալի, սակայն վերջերս նաև խոցելի դարձած տարածաշրջանը՝ իր մի շարք մարտահրավերներով՝ կապված դեռ չլուծված հակամարտության և, մասնավորապես՝ 2020-ի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված անկայունության հետ։ Այն կոգեշնչի և կխրախուսի տեղացի երեխաներին և երիտասարդներին շարունակել երաժշտական կրթությունը, ինչպես նաև` վստահություն կհաղորդի նրանց՝ հասնելու նպատակներին և կերտելու խոստումնալից մասնագիտական ապագա:

Դրանց կմասնակցեն շուրջ 70 ուսանողներ՝ Կապանից և Հայաստանի այլ քաղաքներից, Կապանի երաժշտության ուսուցիչներ և 20 և ավելի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ՝ արհեստավարժ երաժիշտներ և դասախոսներ Հայաստանից ու արտերկրից: KIMF-ի միջոցառումները անվճար և բաց կլինեն Կապանի բնակչության ու այլ ցանկացողների համար, սակայն դրա հիմնական թիրախն են երաժշտությամբ զբաղվող 10-23 տարեկան երեխաներ, երիտասարդներ։ Կլինի փորձի փոխանակման հնարավորություն, ինչպես նաև` կստեղծվեն ընկերական և մասնագիտական կապեր Հայաստանի ապագա սերնդի երաժիշտների և արհեստավարժ մասնագետների միջև: Փառատոնը ներուժ ունի դառնալու ամենամյա իրադարձություն նաև իր առանցքային դարձած, փառատոնի միջոցով ձեռք բերված STEINWAY D դաշնամուրի միջոցով, որը այլևս զարդարում է Կապանի արվեստի պետական քոլեջի «Երգեհոնային դահլիճը»։



5000 կմ ճանապարհ  կտրելով՝  դաշնամուրը  Վիեննայից հասավ  Կապան։ Հեշտ չի եղել ճանապարհը՝ հիշում է փառատոնի կազմակերպիչ Սեւակ Ավանեսյանը։ «Կարծես խնդիրներն անխուսափելի էին․ աթոռները եկան ոչ թե Վիեննա, այլ՝ Բրյուսել, օդանավում, որով պիտի տեղ հասցնեիք դաշնամուրը, պարզվեց՝ տեղ չկա։ Դաշնամուրը հասավ Հայաստան, մարդիկ, որ պատասխանատու էին մաքսազերծման հարցերը լուծելու՝ չէին արել։ Ինձ ասացին մեկ ամսվա ընթացքում այդ հարցը կկարգավորվեն։ Ամեն ինչը մեկ մազից էր կախված՝ կամ լինում է ֆանտաստիկ, կամ ոչինչ չի լինում։ Ու մի կողմ դնելով թավջութակս՝ զբաղվեցի այդ խնդիրներով, օրական երկու ժամ էի քնում»,-պատմում է Սեւակ Ավանեսյանը։ Հովանավորներից Անդրեյ Գյումջանյանը գնեց մեկ այլ դաշնամուր, որ Կապան ուղարկվողը մի քիչ էժան լինի։ Վերջինիս շուկայական արժեքը 250 հազար եվրո է։

Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, Սեւակ Ավանեսյանը, դաշնամուրների վերանորոգման ու պահպանման վարպետ Հայկ Աբելյանը Կապանի արվեստի քոլեջի բեմում են։ Շնորհակալ են դաշնամուրի ձեռք բերման նպատակով կազմակերպած հանգանակության բոլոր մասնակիցներին եւ աջակիցներին, հատկապես՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մասնավորապես  տիկին Նադյա Գործունյանին։



Բոլոր շահառու մասնակիցների համար փառատոնը կդառնա նաև կարևոր հարթակ՝ կապեր ստեղծելու և մասնագիտական շրջանում ընթացիկ շփումները շարունակելու համար։ Կապանի համայնքին կտա համբավ և ճանաչելիություն երաժիշտների և երաժշտասերների շրջանում, ինչը զարկ կտա նոր համերգներ կազմակերպելու, այստեղ հրավիրելու մեծանուն երաժիշտներին և նրանց հանդիսատեսին տարբեր քաղաքներից և արտերկրից վերականգնելով երբեմնի «Հարավային մայրաքաղաքի» , «Հարավային ֆիլհարմոնիայի» դերը։

 Փառատոնի բացմանը ելութ ունեցավ նաև Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ով իր խոսքում հավելեց.

«Ուզում եմ նշել, որ փառատոնը Կապանի մշակութային կյանքում եզակի եւ նշանակալի իրադարձություն է, քանի որ իր շուրջն է համախմբել հարյուրից ավելի երաժիշտների՝ ինչպես հանրապետության բոլոր տարածաշրջաններից, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Նման մակարդակի, ծավալի եւ միջազգային ընդգրկվածություն ունեցող միջոցառման անցկացումը չափազանց կարեւորում եմ ներկա իրավիճակում, հատկապես մշակութային կյանքի աշխուժացման տեսանկյունից, բայց եւ մեծ հույսեր ունեմ, որ փառատոնը կնպաստի Կապանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու մեր գործին»:



Կապանի արվեստի քոլեջի դահլիճի բոլոր՝ 500 աթոռները, օթյակները  զբաղված էին նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։ Նվագախումբն առաջին անգամ էր ելույթ ունենում Կապանում։ Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի, Ջակոմո Պուչինիի, Ալֆրեդո Կատալանիի, Մարտին Ուլիխանյանի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։





Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը՝ «Փոխակերպում/ Transformation» խորագրով։



Ավելացնենք, որ փառատոնի կազմակերպման աշխատանքներին աջակցել են Կապանի համայնքապետարանն ու  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Լարսը փակվեց Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան կաթիլային է միացրել, բռնի ուժով համբուրել Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունըՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինըՊետդեպը՝ ԱՄՆ դեսպանի Արցախ այցի մասին Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՀրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Լարսը փակ է բեռնատարների համարՏեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՈստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետՈստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարարԵկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Նախագահ Սերժ Սարգսյանից պետք է ներողություն խնդրեն.Աննա Մկրտչյան Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթինԵռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթինՇարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Ամենադիտված