Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհին Եկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ Պուտին ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է


Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշում սկսված սահմանազատման գործընթացը, Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելը և Հայաստանի կողմից միակողմանի զիջումների շարունակականությունը պատճառ դարձան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորման համար։ Շարժման նպատակը, թերևս, պարզ է՝ կանգնեցնել և հետ շրջել նորանոր զիջումներ կատարելու և կապիտուլացվելու անիվը։ Եվ, ահա, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան, որպեսզի ՀՀ իշխանություններին ներկայացնեն իրենց պահանջները։ Հիմա շատ է քննարկվում այն հարցը, թե կոնկրետ ինչ դրսևորումներ է ունենալու շարժման ծավալումն արդեն Երևանում։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո ականատես ենք եղել բազմաթիվ ցույցերի, երթերի ու շարժումների, որոնք իշխանափոխության նպատակ ունեին, սակայն այդպես էլ հստակ արդյունք չունեցան։

Արդյունքում Փաշինյանի իշխանությունը «Խաղաղության օրակարգի» անվան տակ հնարավորություն ստացավ շարունակել իր զիջողական քաղաքականությունը։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ ներկայում ծավալվող շարժումը պետք է տարբերվի նախորդ բողոքի գործողություններից։ Այսօր հասարակությունը խոր հիասթափության, կարելի է ասել՝ նաև հուսահատության մեջ է ընկղմված, ուստի կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հանրությանը չտանի նոր հիասթափության։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հստակ ու իրագործելի օրակարգ, կոնկրետ սցենարներ ու գործողություններ նախատեսվեն, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե շարժման պահանջները չկատարվեն։ Ու, ընդհանրապես, կարևոր է, որ իշխանությունը մանևրելու տեղ չունենա և ուժեղ հանրային ճնշման տակ լինի, որպեսզի ուղղակի ի վիճակի չլինի կատարել հակառակորդի պահանջները։

Այդ ընթացքում կարևոր է ցույց տալ, որ կատարվող զիջումները լեգիտիմ չեն, քանի որ իշխանությունները վաղուց այլևս չունեն հանրային վստահություն։ Մյուս առանցքային խնդիրն այն է, որ համապատասխան դաշտ ձևավորվի հանրության լայն շրջանակների համախմբման համար, իսկ դրա համար անհրաժեշտ է խուսափել ատելության մթնոլորտի բորբոքումից, մի ճանապարհ, որի ուղղությամբ շարժվում են իշխանությունները։ 2018 թվականին Փաշինյանի ղեկավարած շարժումն իշխանության եկավ կոնկրետ ատելության վրա հիմնվելով՝ սև ժապավեններով, դագաղներով և մահ ու ավեր սփռեց։ Իսկ հայհոյանքն ու մյուս արատավոր երևույթները ներքաղաքական կյանքում օրինաչափություն դարձան։ Հիմա եկել է ժամանակը՝ վերջ տալու հասարակության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացնելու և ատելություն գեներացնելու արգահատելի գործելակերպին։

Ու այս հարցում կարևոր է՝ տուրք չտալ էմոցիաներին, ծայրահեղության հասնող էյֆորիային, քանի որ իշխանությունների գործելակերպը, ինչպես նշեցինք, շատ պարզ է։ Նրանք արդեն իսկ փորձում են ամեն կերպ ցեխ շպրտել շարժման վրա, անվանարկել, կեղծ տեղեկությունների միջոցով պիտակավորել երթի մասնակիցներին, փոխադարձ մեղադրանքների դաշտ ստեղծել ու ատելություն սփռել։ Այս իմաստով եկեղեցին մեծ դերակատարություն կարող է ունենալ, քանի որ այս համահայկական կառույցը ընդունելի է բոլորի կողմից։ Ու պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պատմության ամենաբարդ իրավիճակներում՝ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, հենց եկեղեցին է, որ համախմբել ու խթան է հաղորդել հայ ժողովրդի պայքարին։

Ու, ի տարբերություն քաղաքական ուժերի, եկեղեցին չի ձգտում իշխանության հասնել, եկեղեցու խնդիրը հասարակ իշխանափոխությունից ավելի վեր է։ Արդյունքում ստեղծվում է այնպիսի միջավայր, որ գործընթացի ծավալման ընթացքում տարբեր քաղաքական միավորներ՝ նույնիսկ միմյանց հակադիր գաղափարախոսություններով, միաժամանակ կարող են միանալ շարժմանը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ որոշ ուժեր կարող են գործուղվել, որպեսզի սեփականացնեն շարժումը կամ էլ փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ։ Բացառված չեն նաև տարբեր տեսակի սադրանքները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»
Ամենադիտված