Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես գործում է սահմանափակումներով. մանրամասներ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է Արցախի համար համազգային աղոթք է անցկացվում. դուրս է բերվում Սուրբ Գեղարդը. ՈՒՂԻՂ ՀՀ ՊՆ հայտարարությունը Ալիեւի նոր հրամանը «Փորձում են փոխել տեղանունները․ Երևանում, օրինակ, հայտնվել են Ալիևի անվան ցայտաղբյուրներ, այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանը դիմել է արցախցիներին «Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև Հայտարարություն Սյունիքից


Վտանգավոր զանգեր. Վահե Հովհաննիսյան

Վերլուծություն

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը գալիս է բանակցությունների և Հայաստանը (Նիկոլը) այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա Ալիևը ստանում է լիակատար ազատություն՝ նոր պատերազմի։ Եվ միջնորդները ոչինչ չեն անելու դա կանխելու կամ զսպելու համար։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
«Վտանգավոր զանգեր

Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞…

Ամբողջ խնդիրն այն է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե զանգերը չունենային բովանդակություն, քան՝ մեջը մի բան լիներ։

Փորձեմ պարզաբանել. ՀՀ ղեկավարը դեէսկալացիայի համար զանգում է միջնորդներին և հարևաններին։ Թվում է, թե դրանում վատ բան չկա։ Բայց զանգելիս՝ վերահաստատում է բոլոր վտանգավոր պայմանավորվածությունները (կամ՝ իր խոստումները Ալիևին) և կոչ անում՝ հանդիպում կազմակերպել վերջինիս հետ։ Ի՞նչ է պայմանավորվել կամ խոսք տվել Նիկոլը. մենք դա գիտենք իր իսկ բառերից՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Հայաստանի 8 անկլավները Ադրբեջանի մաս են։ Մնացածը դեռ չգիտենք՝ փախստականների վերադարձ և այլն։

Ըստ էության, Նիկոլն իր զանգերով արել է լրիվ հակառակն այն բանի, ինչը իրեն շաբաթներ ի վեր հորդորում էր Վ. Օսկանյանը՝ զգուշորեն փոխել բանակցային նարատիվը, զգուշորեն հետ պտտել թույլ տված սխալը՝ մանավանդ, որ Արցախի շրջափակումը տալիս էր դրա ընկալելի հնարավորությունը։

Ո՞րն է զանգերից հետո ստեղծվող իրավիճակի վտանգավորությունը. եթե միջազգային հանրությունը, ընդունելով Հայաստանի դիմումը (Նիկոլի զանգը), պարտադրում է Ալիևին հետ տանել զորքերը՝ գալ նստել բանակցային սեղանին և ընդունել Նիկոլի խոստումները՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Հայաստանի 8 անկլավները Ադրբեջանի մաս են, ապա Ալիևը ստանում է այն, ինչը ուզում է։ Մենք ստանում ենք բառիս բուն իմաստով կապիտուլացիա՝ պետության կազմաքանդման միտումով։

Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը գալիս է բանակցությունների և Հայաստանը (Նիկոլը) այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա Ալիևը ստանում է լիակատար ազատություն՝ նոր պատերազմի։ Եվ միջնորդները ոչինչ չեն անելու դա կանխելու կամ զսպելու համար։

Ինչ ստացվեց՝ Ալիևը ուժի սպառնալիքով ստանում է իր մաքսիմումը՝ «խաղաղության պայմանագրով», կամ ստանում է պատերազմի իրավունք։

Սա չափազանց վտանգավոր վիճակ է, կա մտահոգ հանրություն, չկա հակակշռումներով իշխանություն և չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Կա ՄԵԿ հոգի, որը միայնակ որոշում է պատմական հարցեր, և կան անհատներ, որոնք ազդեցության լծակներ չունեն։

Ցանկացած այլ երկրում նման դեպքերում տեղի կունենար իշխանություն-ընդդիմություն հրատապ հանդիպում։ Սա պատմական ծայրահեղ կարևորության և վտանգավորության հարց է։ Ցանկացած այլ երկրում ընդդիմությունն արդեն հանդես եկած կլիներ պարզաբանումներով և ժողովրդին ուղղված կոչով։

Խելամտությունը պահանջում է, որ այսօրվա հայկական պետական և քաղաքական միտքն ուղղված լինի երկու հստակ խնդրի լուծմանը.
1. Թույլ չտալ պատերազմ

2. Թույլ չտալ հայրենազրկում

Եվ ակնհայտ է, որ այս խնդիրների լուծման համար նոր հանրային ձևաչափ է պետք, որը կվերափոխվի նոր իշխանության»։

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես գործում է սահմանափակումներով. մանրամասներ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է Արցախի համար համազգային աղոթք է անցկացվում. դուրս է բերվում Սուրբ Գեղարդը. ՈՒՂԻՂ ՀՀ ՊՆ հայտարարությունըԱլիեւի նոր հրամանը«Փորձում են փոխել տեղանունները․ Երևանում, օրինակ, հայտնվել են Ալիևի անվան ցայտաղբյուրներ, այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանը դիմել է արցախցիներին«Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև Հայտարարություն ՍյունիքիցԴարերի պատմություն են կորցրել․ The Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «Պիրոլա»-ի հիմնական ախտանիշներըՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Ողբերգական դեպք՝ Երևանում. հետիոտնը մահացել է իր ծննդյան օրըՆիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ)«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Պուտինը ուղերձ է հղելՄարմնամարզիկներ Մերդինյանը, Ավետիսյանը և Դավթյանը պայքարը սկսեցին ԱԱ-ի առանձին վարժություններում Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՍամվել Մարտիրոսյանի զգուշացումը՝ Facebook-ից օգտվողներին Ադրբեջանը հաստատեց Լևոն Մնացականյանի կալանավորումը․ մանրամասներՀրդեհ՝ Մեծ Պարնի գյուղում Մի քանի առանցքային թեմաների շուրջ` ինչու՞ հրաժարական տվեց նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչու՞ էր Ադրբեջանը բլոկադայի ենթարկում Արցախը. Տիգրան ԱբրահամյանԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էՀամաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցՏարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի Երթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել Ալիևի նոր հայտարարությունը Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդ Ադրբեջանը կալանավորել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավարին․ աղբյուր Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տшնջվել եմ, շատ եմ տшնջվել». ինչ է պատմում 6 օր գերnւթյան մեջ անցկացրած տարեց կինը Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները Ովքեր են մնացել Արցախում
Ամենադիտված