Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմից իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները. Մանե Թանդիլյան
Blog![Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմից իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները. Մանե Թանդիլյան](/timthumb.php?src=disc/19-09-23/e0374e2f75883a249988c02ca2e5c0d3.jpg&w=780)
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մի շարք քաղաքացիների հետ այս պահին գտնվում ենք Ռուսաստանի դեսպանատան առջև՝ մեր բողոքը հայտնելու և պարզաբանում պահանջելու ՌԴ֊ից, թե ինչու չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները Արցախում։
Ակնհայտ է, որ Արցախում իրականացվող ցեղասպանությունը տեղի է ունենում միջազգային հանրության, մասնավորապես ՌԴ թողտվությամբ։
Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմից իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ առանց անհիմն և չպատճառաբանված արդարացումների, իսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդից՝ իրականացնել ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված գործառույթները և կանխել Արցախում այս պահին իրականացվող էթնիկ հայերի ցեղասպանությունը։