Ընտրությունը միայն ընդդիմության կամ հավաքներ անողներին միանալը չէ. Աբրահամյան
Blog![Ընտրությունը միայն ընդդիմության կամ հավաքներ անողներին միանալը չէ. Աբրահամյան](/timthumb.php?src=disc/23-09-23/3b270eb003c4c2b643625c2a2d9447b3.jpg&w=780)
Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է, պետք չէ այլևս զարմանալ: Պետք է արձանագրել ու առաջ անցնել:
Նույնը վերաբերվում է քննիչներին, դատախազներին, դատավորներին, ԱԱԾ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենք իրենց համար որոշում ունեն:
Ընտրությունը միայն ընդդիմության կամ հավաքներ անողներին միանալը չէ: Կան այլ տարբերակներ` չենթարկվել, հրաժարվել անօրինական հրամաններ կատարելուց, պասիվանալ կամ ուղղակի հեռանալ համակարգից:
Եթե դա չի արվում, ապա դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որից փախչել պարզապես չեք կարող, բայց կրկնում եմ` դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է: