Ո՞վ է փորձում խաթարել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում․ Լավրովի տեսակետը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտամետ լոբբի է գործում Հայաստանում, որի նպատակը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում հզոր լոբբի է գործում, որը հանդես է գալիս արևմտյան հիմնադրամների, ոչ կառավարական կազմակերպությունների տեսքով և որն առաջ է տանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը։ Իսկ այդ շահը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է, դա փաստ է։ Այդպիսի կազմակերպություններ Հայաստանում շատ կան, դրանք արհեստականորեն կրքեր են բորբոքում, մենք դրան այդպես ենք վերաբերվում»,- ասել է Լավրովը։
«Մենք գիտենք՝ ով է շահագրգռված այդ հարցում, ով է այդ գործընթացը ղեկավարում»,- հավելել է նա։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի։
Ավելին՝ այստեղ