Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ
Blog![Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ](/timthumb.php?src=disc/27-09-23/b6c92f25647789df083d5f233f4d26b9.jpg&w=780)
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև:
Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։
Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար: