Մի տնից 4 մահ՝ հայրը, 2 եղբայրներն եւ և ամուսինը. Շահրամանյաններին կհուղարկավորեն վաղը
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից Հայաստան բռնագաղթած Բերտա Շահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ընտանեկան անասելի ողբերգության մասին։
«Հարազատներիս՝ Վարդան Շահրամանյանի,Գևորգ Գաբրիելյանի,Վադիմ Շահրամանյանի և Գերման Շահրամանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոյեմբերի 5-ին ժամը 17:00-20:00,հասցե՝ Սիլիկյան հին խճուղի 37(Գոռ սգո սրահ):Հողարկավորությունը Նոյեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից Սիլիկյան գերեզմանոցում»,-գրել է երիտասարդ կինը՝ լուսանկարներին կից։
Ինչպես պարզեցինք, վաղը հուղարկավորելու են Արցախում բենզինի պահեստի պայթունից մի տնից 4 հոգու՝ Բերտայի հորը, 2 եղբայրներին եւ և ամուսնուն։