Տղամարդը սպառնում է քարով ջարդել ավտոբուսը. միջադեպ՝ Մյասնիկյան պողոտայում
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, առավոտյան 9։40-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում։
Oragir.News-ի ընթերցողներից մեկը մեզ տրամադրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ, ավտոբուսի վարորդի վրա բղավելով, պահանջում բացել դռները։ Սակայն վարորդը մերժում է քաղաքացուն՝ ասելով, որ ավտոբուսում տեղ չկա․
«Հելի գնա, հո շառ չես, արա՛։ Տեղ չկա, արա՛, դռները զոռով եմ փակել»։
Տղամարդը, որը, ըստ երևույթին, ալկոհոլի ազդեցության տակ էր, մերժում ստանալուց հետո սկսում է քարով սպառնալ վարորդին, որ կջարդի ավտոբուսը։
Նշենք, որ ավտոբուսը Նոր Նորք վարչական շրջանը սպասարկող 5 համարի 5597 պետհամարանիշներով MAN ավտոբուսն է։
Մանրամասները՝ տեսանյութում։