Հեռահար զինամթերքի խիստ պակաս կա․ ՆԱՏՕ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է Վթարից մաhացած պայմանագրային զինծառայող Մովսեսն ընտանիքի միակ տղան էր, երեք քույր ուներ Ավետիք Իսահակյանի 150-ամյակը նշելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել. այն կգլխավորի Ժաննա Անդրեասյանը Ուժեղ բքի պատճառով Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բանակում ռեֆորմները ձախողվել են, իսկ մահերը չեն պակասում Ողբերգական վթար՝ Հովտաշենում․ «Օպել»–ի 19-ամյա վարորդը զոհվել է Ինչպե՞ս է Մարտունիում պայթյունից տուժած հոգևորականի առողջական վիճակը ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Արցախյան նոր օրակարգ․ Վահե Հովհաննիսյան


Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է

Վերլուծություն

Ի՞նչ է կատարվել 2016թ.-ին և դրանից հետո

Վերջերս կայացած «սիրելի վարչապետ» 9 ժամանոց շոուն Փաշինյանի կողմից կրկին օգտագործվեց Արցախի հարցով «Նախկիններն են մեղավոր» անհեթեթությունը վերակենդանացնելու համար: Եվ կրկին ապարդյուն, որովհետև «Լեռնային Ղարաբաղը լուծարվել է դեռևս 2016թ.-ին» նորովի փաթեթավորված կեղծիքը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի տիտանական զեղծարարությունների էպիկենտրոնում է, չի կարող հիմնավորվել, ապացուցվել կամ ճշմարտություն դառնալ:

Բոլորովին զարմանալի չէ, որ ներկայի խճճված և վտանգավոր իրականությունը թողած՝ նա և իր թիմը նորից փորձում են Արցախի ներկայիս հայաթափումը ներկայացնել՝ որպես նախկինից արմատներ գցած և պատմականորեն անխուսափելի դարձած զարգացում: Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ իր մեղավորության խարանը, կապիտուլյանտի դաջվածքը, դավաճանի տատուն իր ամենամեծ սպառնալիքն է՝ ոչ միայն պատմական դիսկուրսի, այլև՝ Real politik-ի տեսանկյունից:

Բոլորովին պատահական չէ, որ իբր 2016թ.-ից լուծարված Արցախի զառանցանքը կրկնեց նաև Ալեն Սիմոնյանը, իսկ Վահագն Խաչատուրյանը կրկին շան գլուխը թաղեց հեռավոր 1991թ.-ին:

Նման հիմարությունները վտանգավոր են, եթե անկախ իրենց կեղծ լինելու ակնհայտ հանգամանքներից, չեն հակադրվում նույն համառությամբ, ինչ համառությամբ որ դաշտ են նետվում Նիկոլի և իր թիմակիցների կողմից:

Ուստի հարկ եմ համարում հակիրճ շարադրել այն փաստերը, որոնք ապացուցում են փաշինյանական կեղծիքի ողջ թշվառությունը:

1. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի շուրջ բանակցային գործընթացը ոչ միայն ԼՂՀ լուծարման մասին չէր, այլև ԼՂՀ անվտանգությունը և գոյությունը ամրապնդելու նոր գործիքակազմ էր բյուրեղացրել: Տես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

2. 2016թ.-ի հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս փաստը ևս ոչ մի կերպ չի տեղավորվում 2016թ.-ից Արցախի լուծարման նիկոլական ստի մեջ:

3. 2016թ.-ին Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվեց «Արտաքին քաղաքականության դոկտրին»՝ նոր խմբագրությամբ, որում կրկին առանձին անդրադարձ կար Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանաձևին, որը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման և իրացման սկզբունքը: Այսինքն՝ ԼՂ հարցն այնպիսի կարևորության էր, որ դրա լուծումն ամրագրվել էր անգամ այլ պետության դոկտրինալ փաստաթղթում:

4. 2017թ.-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA-ն) նույնպես պարունակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը՝ որպես կարգավորման հիմք:

5. 2020թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում արձագանքելով Փաշինյանի սկանդալային հոդվածին, մանրամասնել է մինչև 2018թ. եղած բանակցությունների դետալների մասին, որոնք նույնպես ապացուցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հայկական կողմի հաջողությունները, ոչ թե «ԼՂ լուծարումը»:

6. 2020թ.-ի հունվարին Փաշինյանը Կապանում իր շուրթերով է ընթերցել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը՝ ներառյալ՝ պարտադիր ուժ ունեցող հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ, Լաչինի և Քելբաջարի հայապատկանություն և այլն:

7. Հիշեցնեմ նաև ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը, որ Փաշինյանն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած առաջին հայ ղեկավարը:

8. Վերջիվերջո, 2016թ.-ի եռաստիճան բանակցային փաթեթը՝ ներառյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծը, իրենց ձեռքերում է: Դե թող հրապարակեն, եթե մեկ գրամ վստահություն ունեն իրենց պնդումների մեջ: Որ բոլորս տեսնենք՝ 2016թ.-ից մինչև 2018թ. Արցախյան բանակցային փաթեթը Լեռնային Ղարաբաղը լուծարելո՞ւ, թե՞ ամրապնդելու և զարգացնելու մասին է:

Նիկոլի համառ ջանքերը՝ ջնջելու վրայից դավաճանի խարանը, բժշկական դեպք են հիշեցնում. հայտնի է, որ որևէ տատու հեռացնելու փորձերը հաճախ տեսանելի և այլանդակող սպիներ են առաջացնում, իսկ այդ սպիները վերացնելու ջանքերը՝ էլ ավելի խորացնում խնդիրը: Ահա այսպիսին է վիճակն Արցախի հայաթափման մեղքը ուրիշների վրա բարդելու՝ փաշինյանական իդեա ֆիքսի պարագայում:

Ինչ խոսք, Նիկոլը նաև վատ «կոսմետոլոգ» է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.11.2023թ.

Հեռահար զինամթերքի խիստ պակաս կա․ ՆԱՏՕ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ էՎթարից մաhացած պայմանագրային զինծառայող Մովսեսն ընտանիքի միակ տղան էր, երեք քույր ուներ Ավետիք Իսահակյանի 150-ամյակը նշելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել. այն կգլխավորի Ժաննա Անդրեասյանը Չինաստանը կրճատում է սուբսիդիաներն արևային և քամու էներգիայի բումի ֆոնին Ուժեղ բքի պատճառով Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵրևանն ավելի թանկ է, քան Մոսկվան Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չի կարողացել անել Բայդենը Բանակում ռեֆորմները ձախողվել են, իսկ մահերը չեն պակասում Ողբերգական վթար՝ Հովտաշենում․ «Օպել»–ի 19-ամյա վարորդը զոհվել է Ինչպե՞ս է Մարտունիում պայթյունից տուժած հոգևորականի առողջական վիճակը ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Արցախյան նոր օրակարգ․ Վահե Հովհաննիսյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով․ Արմեն ԳալջյանՄեր հայրենիքը, պետությունը ոչնչացվելու եզրին է կանգնած․ Մհեր ԱվետիսյանԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իրանում մեկնարկել է «Մեծ մարգարեի ուժը-19» զորավարժությունների երկրորդ փուլը Կյանքից հեռացել է «Sputnik Արմենիա»-ի լրագրող Ռուբեն Գյուլմիսարյանը Վարչախումբը ոչ միայն հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման օրակարգից, այլև կասկածի տակ է առնում Ցեղասպանության իրողությունն ինքնին․ ՀայաՔվեՌԴ ՀՕՊ ուժերն ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել Նարկոտիկի Հայաստան 2․ Հրայր ԿամենդատյանՈւսուցիչները տեղերում պայքարում են այս ապազգային դասագրքերի դեմ․ Ատոմ ՄխիթարյանՀզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին Հայոց երկրորդ Հանրապետությունը արդեն 1955 թվականներից սկսած ուներ արհեստական ինտելեկտ և զարգացման նախադրյալները անքննարկելի էին․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում Էրդողանը հանդիպել է Զելենսկու հետ (լուսանկարներ) Ուկրաինայի հարցով շփումները կսկսվեն ժամանակին. Ուշակով Թոքաբորբով հոսպիտալացումների թիվն աճել է․ ի՞նչ համաճարակային վիճակ է Հայաստանում Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Mercedes»-ը․ Shamshyan Ինչ են պայմանավորվել Վաշինգտոնը և Մոսկվան․ նոր մանրամասներ Մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, իսկ Արցախի վառելիքաքսուքային պահեստի պաթյունից մինչ այսօր որևէ հստակ տեղեկություն չկա․ Աբրահամյան Բժիշկ Մյասնիկովն անվանել է հիվանդություններ, որոնք հանգիստ քայքայում են ուղեղը Մերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց․ մանրամասներ Շուտով կզգաք ցուրտ օդային հոսանքների և տաք օդային հոսանքների ճակատամարտը. Ազիզյան Իմ կոչը քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին․ Մհեր ԱվետիսյանԾափեր, ջերմ գրկախառնություններ․ ինչպես են դիմավորում Տիրան Խաչատրյանին ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան ներկայացնում է աշխատավարձերի վերանայման համակարգը. Past.am Ինչ է հայտնել ՌԴ ՊՆ-նԱրևային մարտկոցները կարելի է կատարելագործել սովորական փայլաթիթեղի միջոցով. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՔՊ-ն արդեն Հայաստանն է հանձնում, բա իրենց իշխանությունը որտե՞ղ է մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյդ դու՛ք եք հանուն ոչնչի ապրում, մեր տղաները հանուն հայրենիքի են զոհվել․ Դավիթ ՍարգսյանՓաշինյանը պետք է պատժվի դավաճանության համար․ քաղաքացի20 տարեկան էր, Հրազդան քաղաքից․ մանրամասները՝ երեկ մահացած զինծառայողի մասին«Դեմ եմ հայտարարագրմանը»․ Նաիրի Սարգսյանը վաղը կլինի Գյումրիում Կադրեր՝ Կանադայում ընկնող ինքնաթիռից Կենտրոնական բանկը զգուշացնում է տարածել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու մասին Մեծ Մեսրոպի պես հայրենասեր պիտի լինի․ ծնվել է պատերազմում զոhված Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը
Ամենադիտված