Զրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ (լուսանկար, տեսանյութ) Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետ Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն. Shamshyan ՀՀ-Ղրղզստան հարաբերությունների խորացմանը կծառայի նաև մեր կողմից ստորագրված համագործակցության ծրագիրը. Միրզոյան Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին ՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջարկ է արել Ալիևը զանգահարել է Էրդողանին Ջրանջատումներ՝ Երևանում և մարզերում Հայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ Սարգսյան


Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմը ձգտում են այնպիսի պատկեր ձևավորել, թե իբր բանակցային գործընթացի արդյունքում Արցախն արդեն վաղուց «հանձնված» էր, կամ Հայաստանը վաղուց ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչով նրանք փորձում են «արդարացնել» պատերազմում իրենց պարտությունն ու դրան հետևած գործընթացները։ Սակայն հետաքրքիր է, որ «ինքնարդարացման» հորձանուտում իշխանություններն այնպես են խճճվել, որ նրանց կողմից ներկայացվող «հիմնավորումները» հակասում են նույնիսկ միմյանց։ Օրինակ՝ երկրի վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը միմյանց հակասող տվյալներ են ներկայացնում։ Էլ չենք խոսում այլ քպականների մասին:

Օրինակ՝ մեկը հայտարարում է, թե 2016 թվականին է Արցախի հարցը լուծվել, մյուսն ասում է, թե Հայաստանը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին։ Փաշինյանն ինքն էլ վերջնականապես չի «կողմնորոշվում», թե երբ է Հայաստանը «ճանաչել» Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Մի դեպքում նշում է, թե առնվազն 1996 թվականից Արցախի հարց այլևս գոյություն չի ունեցել, մեկ այլ դեպքում ընդգծում է, թե 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքների արձանագրումով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Բայց սա հերիք չէ, Փաշինյանը նոր «տվյալներ» է ներկայացնում, թե 1992 թվականին ՀՀ-ն վավերացրել է համաձայնագիր, որով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։

Իսկ մեկ այլ առիթով, նորից հակասելով ինքն իրեն, նա նշում է, թե 2018 թվականին ստացված բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ նույնիսկ Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն։ Գուցե բոլոր քպականներով (ՀՀ նախագահն էլ՝ վրադիր) մի տարեթի՞վ որոշեն Արցախի հանձնման համար, ասենք՝ միջինացված մի թիվ պայմանավորվեն ու միասին դա նշեն... Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ փաստ է, որ նախկինում չի եղել որևէ փաստաթուղթ, որով Հայաստանի որևէ ղեկավար Արցախը ճանաչած լինի որպես Ադրբեջանի մաս։ Սա հաստատում են նույնիսկ արտերկրյա գործընկերները: Եթե Հայաստանը Արցախը ճանաչած լիներ որպես Ադրբեջանի մաս, ապա այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ կարող էին ունենալ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունները։

Ադրբեջանն արդեն կհայտարարեր, թե Արցախի թեման իր ներքին խնդիրն է, ինչպես հիմա է հայտարարում։ Եթե բանակցային գործընթացի արդյունքներն այնպիսին էին, որ Հայաստանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչպե՞ս էր ստացվում, որ Ալիևը բողոքում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Մյուս կողմից՝ փաստացի կան Փաշինյանի կողմից արված բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում՝ նաև Պրահայի հանդիպման արձանագրումը, որտեղ նա նշում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե նախկիններն արդեն ճանաչած լինեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ կարիք կար, որ Փաշինյանը նորից ու նորից ճանաչի։

Եթե... «Եթե»-ները շատ են: Սակայն փաստը մնում է փաստ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է միայն Նիկոլ Փաշինյանը: Եվ դա առաջին հերթին արել է նույն Պրահայում: Մի խոսքով, «ինքնարդարացման» ճանապարհին, որպեսզի կարողանան խուսափել... անխուսափելի պատասխանատվությունից, իշխանությունները փորձում են դիմել ցանկացած մանիպուլ յացիայի, ուղղակի սեփական ստերի մեջ անվերջ խճճվում են: Միակ զարմանալին ու ցավալին այն է, որ այդ ստերին դեռ հավատացողներ կան...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըԶրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԵրեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ (լուսանկար, տեսանյութ) Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետ Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն. Shamshyan ՀՀ-Ղրղզստան հարաբերությունների խորացմանը կծառայի նաև մեր կողմից ստորագրված համագործակցության ծրագիրը. ՄիրզոյանԵղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին ՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջարկ է արել Ալիևը զանգահարել է Էրդողանին Ջրանջատումներ՝ Երևանում և մարզերում Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր ԱվետիսյանՀայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ ՍարգսյանԱննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան«Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետԲախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Արտադպրոցական կրթության ոլորտում ունենք 206 ատեստավորված մասնագետ, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար. ԿԳՄՍ նախարար Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոնՔույրերս ու եղբայրս այլևս չկան. Ինչ է պատմել Սևակ ԽանաղյանըԴավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանք Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան, նշանադրությունից կադրեր է հրապարակել Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հյուրանոցի հրդեհի հետևանքով զոhերի թիվը հասել է 78-ի, շինությունը կքանդվի․ Թուրքիա (նոր տեսանյութ) Եվրոպայի ամենահին արևային կայանը զարմացրել է գիտնականներին. այն գործում է ավելի քան 40 տարի Հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիականից դարձրել են բնական․ Լավրովի խոսքը բառի ընտրություն չէր Հենաշարժողական խնդիրներ ունեցող կապանցի երեխաները ԶՊՄԿ-ի աջակցությամբ ընդունում են անհրաժեշտ թերապիաներըՓաշինյանի նոր որոշումները «Ստատուս Քվո». Արցախի հանձնումը հրեշավոր ձևով կազմակերպած ծրագիր էր․ Ավետիք Չալաբյան 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ Shamshyan Այս իշխանությունը շարժվում է կլանային, ոչ թե պետական շահով․ Արմեն ՄանվելյանՋուր չի լինելու բազմաթիվ հասցեներում․ որոնք են Հայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ» Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ» Անդրեն կոտրեց լռությունը… Երգչի հրապարակումը` բաժանման լուրից հետո «Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ» Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հшրձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ» Բացառիկ լուսանկարներ՝ 2 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ» «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին». «Փաստ» 120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ» Կարգապահական վաշտում մահացած զինծառայողի ծնողները դեպքից երեք ամիս անց էլ չեն հավատում ինքնասպանության վարկածին Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
Ամենադիտված