ՔՊ-ն զավթեց Ալավերդին
ՎերլուծությունԼոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր ավագանու նիստ է կայացել։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 և «Ապրելու երկրից» գողացված 1 անդամը, գործող քաղաքապետ Արկադի Թամազյանին անվստահություն են հայտնել, թեպետ գործող համայնքապետն ու նրա աջակիցները մատնանշում էին ՔՊ խմբակցության կատարած ապօրինությունները։
2022 թվականի ՏԻՄ ըմտրություններով «Ապրելու երկիրը» լուրջ հաղթանակ տարավ Ալավերդիում։ «Հայ ազգային կոնգրեսի» մեկ քվեի շնորհիվ կարողացան իշխանազրկել «Քաղպայմանագրին»։ Ինչպես և սպասելի էր ՔՊ-ն չհանդարտվեց և ամեն ինչ արեց, որ մեկ տարին լրանալուց հետո Արկադի Թամազյանին անվստահություն հայտնեն։ Դրա համար նույնիսկ իրենց շարքերից հեռացրեցին սկզբունքային մի կնոջ, որը հրաժարվում էր քվեարկել քաղաքապետի անվստահության համար, ապա և իրենց կողմը գրավեցին «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, իսկ այժմ էլ «Քաղպայմանագրի» պատգամավորների ցինիզմը հասել է այնտեղ, որ հայտարարում են, թե իրենք զոռբայություն չեն անում, ընդհակառակը հանրության քվեների մեծամասնությանն արժանացած «Ապրելու երկրին» էին մեղադրում զոռբայություն անելու մեջ։ «Եթե չունես ավագանու մեծամասնութուն, չես կարող լինել համայնքապետ»,- երեկ հայտարարել է «ուսապարկ» մականունով Վահագն Ալեքսանյանը և ոչ մի խոսք, թե ինչպես են կարողացել ճնշումներով քաղաքական կաշառք խոստանալով, կամ այլ մեթոդներով գերակշռություն ստանալ ավագանու կազմում։
Ի վերջո, գործող իշխանություններն ընդհանրապես կորցրել են չափի զգացումը և սեփական ծրագրերն առաջ մղելու համար պատրաստ են անգամ խախտել օրենքը և դա անում են ցինիկ և վիրավորական արտահայտություններով։
Արամ Հայրապետյան