«Suzuki»-ն մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել է ձորում, վիրավոր կա․ Shamshyan Բեռնատարի անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած վարորդը շնորհակալագիր է ստացել Գիրք նվիրելու օրը կնշվի գրադարաններում և թանգարաններում Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար «Կոկորդդ կկտրեմ»․ նախկին կնոջը սպառնացել է սպանել, հետապնդել է Եղվարդ-Զորավան ճանապարհին «Volkswagen» է այրվել․ Shamshyan Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա Անկարայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Դրա մասին խոսք լինել չի կարող». Լավրով


«Եթե շարժական արեւային սարքերը չլինեին, որոշ ստորաբաժանումներ պարզապես կապից դուրս կմնային՝ անհայտ ճակատագրով»․ արցախցի

Հասարակություն

Արցախի շրջափակման 9 ամիսներին, երբ Ստեփանակերտում օրերով գազ ու էլեկտրաէներգիա չկար, Հարությունենց տանը միշտ լույս էր վառվում։

Պատերազմից հետո, երբ Հարությունը դիրքերից տուն իջավ, սկսեց մտածել հաջորդ սպառնալիքների մասին։ Լավ գիտեր, որ թշնամին այդքանով չի սահմանափակվելու, և օղակը սեղմվելու է։

«Պարզից էլ պարզ էր, որ մեզ՝ արցախցիներիս, պահելու են մշտական սպառնալիքի տակ։ Այդ սպառնալիքներից մեկն էլ էներգետիկ ճգնաժամն էր։ Այսինքն՝ գիտեինք, որ սկսելու են հոսանքն ու գազը անջատել, կապը խափանել։ Ու ես սկսեցի մտածել, թե ինչպես էներգետիկ անկախություն ձեռք բերեմ գոնե մեր տանը»,-պատմում է Հարություն Մնացականյանը։

Այժմ Հարությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group-ի երևանյան գրասենյակում է աշխատում։ Պատմում է, որ պատերազմից հետո հասցրել էր որոշ շարժական արևային սարքեր ձեռք բերել, որոնց շնորհիվ համատարած մթության մեջ Ստեփանակերտի իր տան պատուհանից լույս էր ընկնում փողոց։

Սեպտեմբերի 19-ին, երբ դարձյալ սկսվեցին ռազմական գործողությունները, օրեր շարունակ ամբողջ Արցախում գազ ու հոսանք չկար։ Մարդիկ անգամ իրենց հեռախոսները չէին կարողանում լիցքավորել, որպեսզի կապ հաստատեին հարազատների հետ՝ հասկանալու՝ որտեղ են, ողջ են, թե ոչ։ Իսկ երբ գյուղերը սկսեցին դատարկվել, կապի բացակայության պայմաններում մարդիկ սկսեցին կորցնել միմյանց։

«Սեպտեմբերի վերջին օրերին մեր տունը, ասես, հսկայական power bank լիներ, ծանոթ-անծանոթ գալիս էին՝ հեռախոսները լիցքավորելու»,- պատմում է Հարությունը՝ նշելով, որ նախքան շրջափակումը որոշ արևային սարքեր ձեռք էր բերել նաև Զինված ուժերը։

«Փաստացի, եթե այդ շարժական արևային սարքերը չլինեին, որոշ ստորաբաժանումներ պարզապես կապից դուրս կմնային, և չեմ էլ ուզում պատկերացնել՝ ինչ կպատահեր այդ մարդկանց հետ»,-ասում է Հարությունը։

44-օրյա պատերազմից հետո Shtigen-ի նախաձեռնած «Արևածագ Արցախում» նախագիծի շրջանակում Հարությունի հայրական տանն էլ էր ջրատաքացուցիչ տեղադրվել (Հարությունի եղբայրը զոհվել է 44-օրյայի ժամանակ)։ Պատմում է, որ օրական 7-8 հոգի լոգանք էին ընդունում իրենց տանը։

Հարությունի հետ Shtigen-ի երևանյան թիմին է միացել նաև Արմենը։ Արմեն Խաչատրյանն Արցախում Shtigen-ի գրասենյակի պատասխանատուն էր։ Արմենենց տանն էլ, չնայած գազի ու հոսանքի անջատումներին, մշտական տաք ջուր կար։

«Ջրատաքացուցիչներով զինված տներն էներգետիկ ճգնաժամի օրերին վերածվել էին հանրային բաղնիքների։ Նույնը՝ մեր տունը։ Դիրքերից իջնող տղաները, թաղամասի բնակիչները մեր տանն էին լոգանք ընդունում»,- հիշում է նա։

Արմենն ասում է՝ կենցաղային խնդիրներ լուծելուց զատ, արևային սարքերը, նախևառաջ, հոգեբանական կարևորություն են ունեցել։ «Երբ մտածում ես, որ մշտական տաք ջուր կամ հոսանք ունես տանը, քեզ ավելի վստահ ես զգում, հատկապես որ մանկահասակ երեխաներ ունես»,-ասում է Արմենը՝ ավելացնելով, որ այսօր առավել, քան երբևէ ցանկացած տուն ու տանիք պետք է մտածի էներգետիկ անկախություն ձեռք բերելու մասին, որովհետև երբեք չես իմանա՝ երբ ու ինչ պայմաններում երկիրը կհայտնի էներգետիկ ճգնաժամում։ 

Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը․ Արտակ ԶաքարյանOzon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքըԴեսպանատներ դիմելիս մարդիկ արհեստական բանկային շարժ են ցույց տալիս, դա ո՞նց հայտարարագրեն«Suzuki»-ն մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել է ձորում, վիրավոր կա․ Shamshyan Բեռնատարի անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած վարորդը շնորհակալագիր է ստացելԳիրք նվիրելու օրը կնշվի գրադարաններում և թանգարաններում Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱնցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար«Կոկորդդ կկտրեմ»․ նախկին կնոջը սպառնացել է սպանել, հետապնդել է Եղվարդ-Զորավան ճանապարհին «Volkswagen» է այրվել․ Shamshyan Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա Անկարայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Դրա մասին խոսք լինել չի կարող». Լավրով Փաշինյանը մենակ է, նրա հետևում հայկական ուժ չկա․ Ավետիք Չալաբյան«Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet» ու «Nissan X-Terra»-ն․ ShamshyanԵթե Ռուսաստանի սանկցիաները հանվեն, Հայաստանում անկում է լինելու, հետևանքները ծանր․ Քոչարյան Մարտի 3-ին կկայանա Հայ Գործարար 2025 միջոցառումը 37-ամյա Արթուր Ա․-ն մահացել է Ինքնաբուխ պայքարը քիչ է, քաղաքական ծրագիր է պետք․ Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» կրթական հարթակը առաջարկում է արտաքին եւ անվտանգության քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքատնտեսության թեմաներով երկամսյա անվճար դասընթացՀայ և ռուս ժողովուրդները հոգևոր եղբայրներ են․ Մհեր ԱվետիսյանԱբխազիայում կստեղծվի օպերատիվ խումբ՝ պարզելու հայկական սփյուռքի դեմ սպառնալիքների հանգամանքներն ու փաստերը․ ԶԼՄ Ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով. սպասվում են ձյան տեղումներ, որոշ մարզերում՝ ինտենսիվ Մեծ Բրիտանիան կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սթարմեր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բոլոր բանակցային մանրամասներից․ Ռոբերտ Քոչարյան Մեղրին հանձնեի՞նք, Ալիևը ստանա՞ր 6 շրջան․ Քոչարյանը փակագծեր բացեց Ով է քեզ գերել,ով է քեզ շեղել...Անդրեի նոր հրապարակումըԻնդոնեզիան ակտիվորեն զարգացնում է արևային էներգետիկան Արագածոտնի մարզում ընտանիքի 6 անդամներ անհայտ ծագման թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ մի թիզական «Ռեմբոն» դարձել է աշխարհաքաղաքական «Գիքոր»․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Մաhացավ. մինչև վերջին շունչը հետս երգեց... Ավո Ադամյան Սպանության պահին ներկա են եղել Սերոժ Գ․-ի հարսը, 10-ամյա թոռնուհին, իսկ սպանվածի գրկին մանկահասակ երեխա է եղել Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կшխվшծ են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր Մյունխենում Փաշինյանը հանդիպել է միայն յուրային սփյուռքահայերին Մյունխենում Հայաստանի հարցը քննարկել են առանց մեզ Չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ. Պարգը՝ եվրատեսիլյան երգի մասին Նոր մարտահրավեր Աբխազիայում. Գունբայի մրցակիցը թուրքամետ գործիչն էՍպասվում է ձյուն. առաջիկա օրերի եղանակը ԶՊՄԿ-ում նոր «ջուր պղտորել» չի հաջողվելու ՆԳՆ-ից հայտնում են Դավթաշեն վարչական շրջանի որոշ հասցեներում 9 ժամ ջուր չի լինի Ծանր գիշեր է եղել. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն «Հնարավոր սցենար՝ Ադրբեջանը դիմի ագրեսիայի, ՔՊ–ն կգնա Էրդողանի մոտ՝ խնդրելու դադարեցնել պատերազմը» Ինչպես են անվտանգային տարբեր բաղադրիչները միահյուսվել ժամանակակից հակամարտություններում, և ինչպիսի դասեր դրանցից պետք է քաղել․ Ավետիք ՉալաբյանԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ աղջկան նեղացնելու հարցի շուրջ վիճաբանությունը ավարտվել է կրակոցներով Ուժգին երկրաշարժ է գրանցվել Իրանում Լարսը փակվել է Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԿուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի կnրուստները գերազանցում են 61 հազարը․ ՌԴ ՊՆ
Ամենադիտված