Առեղծվածային դեպք՝ Երևանում Փաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ոստիկաններ են եկել ԱԺ. ի՞նչ է կատարվում. «Հրապարակ» Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Բաքուն պատրաստ է․ ինչ են փոխանցել Հայաստանին Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Կրակոցներ ռեստորանում․ զոհ կա Ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի


Ալիևի ուլտիմատումը Փաշինյանին

Վերլուծություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Բաքուն պահանջում է Երևանից երաշխիքներ, որ ռևանշիզմի փորձեր չեն լինի։ Այդ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Բաքվում «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց. Նվաճումներ և բարդություններ» խորագրով տեղի ունեցած համաժողովին:

Միայն այդ պարագայում է Ալիևը հնարավոր համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ալիևն, ըստ էության, առաջարկում է, որպեսզի Հայաստանն ընդունի իր բոլոր պահանջները և այսօրվա ստատուս-քվոն համարվի ստատիկ մի բան:

Սա առնվազն ենթադրում է, որ Ալիևի պատկերացրած փաստաթղթով պետք է սահմանափակվի, օրինակ, Հայաստանի ԶՈւ զարգացումը:

Կամ՝ եթե պաշտոնական Երևանը պահանջի արցախցիների վերադարձ իրենց հայրենիք, ապա Ալիևը դրա համար իր պայմանն է առաջարկում: 

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն է եղել խաղաղության գործընթացի նախաձեռնողը, առաջին փուլում հայկական կողմը ջանքեր է գործադրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը պայմանագրի նախագծում ներառելու համար, ինչը Բաքուն մերժել է: «Մեր դիրքորոշումն էր չանդրադառնալ այս հարցին, և տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է լինի փոխադարձ։ Ուստի մենք ասացինք, որ եթե տեքստում ներառված է Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցն, ապա նույն կերպ այնտեղ պետք է ներառվի նաև Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը։ Նրանք էլ պետք է վերադառնան Հայաստան, ապրեն այնտեղ, նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է լիովին ապահովվի», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա պնդել է, թե հայ փոքրամասնության իրավունքները կապահովվեին։ «Ցավոք, հայկական կողմը մերժեց դա։ Սա անտրամաբանական էր, քանի որ մենք ոչ մի արտասովոր բան չէինք առաջարկում: Մենք միայն առաջարկել ենք պահպանել փոխադարձության սկզբունքը։ Մյուս տարբերակը թեմային ընդհանրապես չանդրադառնալն է: Կա՛մ խաղաղության պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ մենք ընդհանրապես չենք խոսի այդ մասին»,- ասել է նա:

Ի հեճուկս մեր իրականության մեջ տարածված խոսակցությունների՝ Ալիևը չի հրաժարվել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի օրակարգից:

«Ես հոգնել եմ ասել, որ մենք նպատակ չունենք զենքով գրավել միջանցքը, մենք կարող ենք այլ տարբերակներ դիտարկել, մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի։ Նաև համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք, այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանը շատ է կորցնում: Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ»:

Այլ խոսքով, Ադրբեջանի նախագահն ակնարկում է, որ Ադրբեջան- Նախիջևան հաղորդակցությունը պետք է գործի առանց մաքսային և սահմանային վերահսկողության, ինչը շատ ավելի վատ ռեժիմ է, քան այն կարգավորումը, որը տեղ է գտել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

Ընդհանուր գծերով սրանք են Ալիևի պահանջները, որոնք չընդունելու պարագայում Ադրբեջանի նախագահը հնարավոր է համարում անգամ պայմանագրի չստորագրումը: «Հույս ունեմ, որ երկար ժամանակ չի պահանջվի՝ համաձայնության գալու համար։ Բայց մի դիտարկում անեմ։ Խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ չի ներկայացնում խաղաղությունը։ Մենք բազմաթիվ խաղաղության պայմանագրեր գիտենք, որոնք չեղարկվել են, և գիտենք երկրներ, որոնք ապրել են առանց պայմանագրի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Իսկ ի՞նչ է պատասխանել Փաշինյանն Ալիևին:

Հայաստանի վարչապետը երեկ երկու անգամ ԱԺ-ում ելույթ ունենալու առիթ է ունեցել՝ բյուջետային քննարկումների և խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ու երկու դեպքում էլ գեներացրել է «ներկաներ-նախկիններ» թեման, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի հարցին պատասխանելիս:

Փաշինյանի այս վարքագիծը հուշում է, որ նրան բացառապես հետաքրքրում է իր իշխանության պահպանման թեման, իսկ «նախկինների» օրակարգը նրա քաղաքական «թթվածինն» է:

Վահրամ Բագրատյան

Առեղծվածային դեպք՝ ԵրևանումՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորՈստիկաններ են եկել ԱԺ. ի՞նչ է կատարվում. «Հրապարակ» Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Բաքուն պատրաստ է․ ինչ են փոխանցել ՀայաստանինՔաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Կրակոցներ ռեստորանում․ զոհ կա Ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնումՀրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՃշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահաս աղջիկների հրավիրել են քննչական բաժին Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել
Ամենադիտված