Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. նոր մանրամասներ Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է Կենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետ կապ ունենալու համար Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) «Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսին Կիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր


Երբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր զրուցակիցը 21-ամյա Նորայր Հովսեփյանն է։ Նա մանկուց երազել է բժիշկ դառնալ, սակայն, երբևէ մտքով չի անցել, որ մասնագիտական կարողություններն իրացնելու է պատերազմների արհավիրքներում։ 

Նորայրը սովորել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում, զուգահեռ աշխատել է դեղատներից մեկում։ Երբ սկսվել է 2020 թվականի պատերազմը, նա 4-րդ կուրսի ուսանող է եղել։ 

«Բնականաբար, այդ ժամանակ գոնե հոսպիտալներն ունեին կամավորների կարիք։ Մեր կուրսից 4 հոգով գնացինք զինվորական հոսպիտալ, բուժանձնակազմին օգնում էինք մեր հնարավորությունների չափով ու քանի որ վիրակապել գիտեինք, վիրավորում ստացած զինվորականներին առաջին բժշկական օգնություն էինք ցուցաբերում։ Քաղաքի միակ գործող դեղատան վրա փակցված էր իմ հեռախոսահամարը։ Այն հոսպիտալից հեռու չէր, ես գնում ու անհրաժեշտ դեղերը տրամադրում էի բնակիչներին, հետո վերադառնում հոսպիտալ»,- MediaHub-ի հետ զրույցում հիշում է Նորայրը։ 

Քոլեջն ավարտելուց հետո Նորայր Հովսեփյանը ևս պայմանագրային հիմունքներով զինվորագրվել է ՊԲ-ին, ծառայության ընդունվել Իվանյանի բուժկետում որպես բուժակ։ 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Նորայրն ինժեներասակրավորական ստորաբաժանման հետ ևս հայտնվել է պատերազմի ամենաթեժ կետում, վիրավորում ստացել։ 

«Ընդհանրապես միշտ ես էի բուժօգնություն ցուցաբերում, բայց սեպտեմբերի 20-ին ինքս հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ օգնության կարիք ունեի։ Մենք գտնվում էինք անտառներում։ Ադրբեջանական կողմը շարունակ հրետակոծում էր»,- պատմում է նա։ 

Կապի բացակայության պատճառով Նորայրն ու զինակից ընկերները կտրված էին «արտաքին աշխարհից» ու տեղյակ չէին, թե ի՞նչ է կատարվում իրականում։ ՊԲ-ի լուծարման մասին լուրերը տղաները ստացել են հաջորդ օրը, երբ տղաներից մեկի եղբայրը եկել է եղբոր ետևից։ «Ասաց՝ «տղերք, բանակը կազմաքանդվում է, զենքերը վայր ենք դնում». այդպես իմացանք իրականությունը»։ 

Երիտասարդ բուժակին տեղափոխել են նախ հոսպիտալ, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։ Այնտեղ ցավազրկումներ են ներարկել, օգնություն ցուցաբերել. «Տանը նստել չէի կարողանում։ Հանրապետականում ու մյուս բժշկական կենտրոններում իմ ավագ գործընկերներն աշխատում էին գիշեր-ցերեկ ռեժիմով։ Որոշեցի միանալ նրանց ու օգնել, հակառակ նրան, որ ինքս էլ վիրավոր եմ»։ 

Եկավ սեպտեմբերի 25-ը։ Իրարանցումը, որ սկսվեց երեկոյան ժամին, աննկարագրելի էր Նորայրի համար։

«Բուժանձնակազմը վայրկյան չէր կորցնում, ամեն ինչ անում էինք, որ մեր հայրենակիցներն ապրեն։ Մեկին սրսկում էի, մյուսի վերքը կապում, միաժամանակ փնտրում եղբորս՝ Նարեկին, որը նույնպես եղել է դեպքի վայրում։ Հետո սկսեցի անուն-ազգանունով փնտրել, որովհետև դեմքը նույնականացնել հնարավոր չէր, բոլորն իրար նման էին»։ 

Նույն օրը և հաջորդող բոլոր օրերին Հովսեփյանների ընտանիքին Նարեկից ոչ մի լուր չի հասնում։ Աղետի վայրից հետո Հայաստան տեղափոխված վիրավորների թվում նրա անուն-ազգանունը չկար, ուստի որոնումները կենտրոնացել էին նաև Ստեփանակերտի «մորգ»-ում։ 

«Մենք արդեն պատրաստվել էինք գաղթին։ Սակայն, տեղի ունեցած աղետը և Նարեկի անհետացումը հանգիստ չէր տալիս։ Մորս աչքերին նայել հնարավոր չէր, չէի կարողանում ասել, որ այսօր էլ որոնումներն առանց արդյունքի են ավարտվել։ Գնացի տուն, գերհոգնած, գերլարված վիճակում։ Ու երբ մայրս հարցրեց, թե՝ «Նարեկին բերե՞լ ես», ես ինձ հետո չեմ հիշում՝ ուշաթափվել եմ ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս։ Դա տեսարաններից էր ու Նարեկին չգտնելու լարվածությունից»։ 

Գործընկերները դեղերի միջոցով Նորայրին ոտքի են կանգնեցրել։ Հայաստան տեղափոխվելուց հետո 40 օր անց դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է եղբոր ինքնությունը։ «Երբ հայրս զոհվեց հատուկ առաջադրանք կատարելիս, ես 2 տարեկան էի։ Հորս զոհվելուց հետո Նարեկի ողբերգական մահը ծանր հարված էր առաջին հերթին մորս ու մեր ընտանիքին»,- ասում է նա։ 

Հայաստանում արցախցի բժիշկների մեծ մասն աշխատանքի են տեղավորվել տարբեր բժշկական հաստատություններում։ Այստեղ գործընկերներն ասում են՝ Արցախի ճանապարհն անցած նոր ու փորձառու բժիշկներն արդեն իսկ անելիք ունեն Հայաստանում։ Չնայած երիտասարդ տարիքին, Նորայրը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում՝ որպես վերակենդանացման բաժանմունքի բուժակ։

«Շնորհակալ եմ գործընկերներիս։ Նրանք այստեղ ինձ այնպես ջերմ ու հարազատորեն են դիմավորել, ու այնպիսի մոտեցում են ցուցաբերել, որ այդ միջավայրն ինձ օգնել է, որ հաղթահարեմ ինձ բաժին հասած փորձությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

 

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՍուրբ Աստվածածին եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. նոր մանրամասներ Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է Կենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետ կապ ունենալու համար Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ)«Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսինԿիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՕվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Ուզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանՎարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամանակահատվածը Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն Պատգամավորները շտապում են Կիրանց․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանինԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) «Շատ վատ վիճակ է Տավուշում»․ Նարինե Կիրակոսյան Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում Տեղատարափ կարկուտ Երևանում ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի Իրավիճակը մնում է լարված․ Ոսկեպարի համայնքապետը գնում է Կիրանց Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատունՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները հակասում են միջազգային նախադեպերինՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանԵթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ամենադիտված