Քաղաքացին չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը․ նա դիմել է ՄԻՊ-ին Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում «Վիոլա Ջուր» ընկերության աշխատանքների հետևանքով Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է Երեք բռնցքամարտիկ սկսում է պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար քաղաքապետարանը որոշ խմբերի կանանց կտրամադրի տոմսեր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, երկաթե ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներն էլ անչափահասներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Հայաստանի ո՞ր մարզերում է այս պահին ձյուն տեղում Վահագն Վերմիշյանն ազատ արձակվեց Կառավարությունը հերթական «ժուլիկությունն» է դրսևորում. Նաիրի Սարգսյան


Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն պատմության ընթացքում հանդիպում են այնպիսի քաղաքական խմբեր կամ մարդիկ, որոնց գլխավոր նպատակը բացառապես իշխանության հասնելն է, այն էլ՝ ամեն գնով, ամեն ինչ տրորելով, բոլոր գծերն անցնելով, բայց նույնիսկ իշխանությունը զավթելուց հետո էլ նրանք չեն հագենում դրանով։ Այդպիսի մարդկանց համար իշխանատենչությունը որոշ դեպքերում հասնում է հիվանդագին աստիճանի։ Նրանք հանուն իշխանությունը ատամներով պահելու ոչ միայն ընդունակ են ծայրահեղությունների, այլև ձգտում են իշխանության նոր լծակների, ավելի ստույգ՝ ամբողջական իշխանության։ Հայտնի ստեղծագործության արտահայտությունը մի փոքր ձևափոխելու դեպքում ստացվում է, որ նրանք միանգամից ստանալու համար երբեմն իշխանությունը յուրացնում են մաս-մաս:

Տվյալ դեպքում գաղափարախոսությունը կամ պետության զարգացման տեսլականը դեր չեն կատարում, այլ հենց իշխանության լծակներին տիրանալն է դառնում ուղենիշ։ Սա մի իրողություն է, որը լավագույն ձևով բնորոշում է Փաշինյանին ու իր քաղաքական թիմին։ Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանն ու իր թիմակիցները երբեք որևէ գաղափարական ուղղվածություն չեն որդեգրել՝ նշելով, թե իրենց համար խորթ են «իզմերը»։ Իսկ «իզմերի» բացակայության դեպքում քաղաքական կուսակցությունը ոչ թե միավորում է գաղափարական համախոհների, այլ աթոռամոլ պատեհապաշտների։ Սա ցույց է տալիս, որ նրանք ինչ-որ մի պահի համար որևէ գաղափարական ուղղություն կարող են վերցնել, իսկ որոշ ժամանակ անց այն փոխել հակառակ գաղափարական ուղղվածությամբ։ Ու կարևորն այն է, որ այն համընկնի իշխանությունը զավթելու կամ պահելու իրենց նպատակին։

Դեռևս 2008 թվականին՝ Մարտի 1-ին ու դրան նախորդած իրադարձությունների ժամանակ Փաշինյանը ամբոխին ուղղորդում էր իրավապահների հետ բախումների, որպեսզի իրենք կարողանան զավթել իշխանությունը։ Ու նա ոչ թե հանդես էր գալիս իր քաղաքական ծրագրով ու տեսլականով, այլ մարդկանց շահագրգռում էր իշխանությանը մասնակից դառնալու մոտիվացիայով։ Ու եթե 2008 թվականին չստացվեց զավթել իշխանությունը, ապա դա իրականություն դարձավ 10 տարի հետո՝ 2018 թվականին։ Ու կրկին Փաշինյանը գործի դրեց փողոցի միջոցով իշխանության հասնելու մեխանիզմը։ Նա ընդամենն իր համար ճանապարհ էր հարթում դեպի իշխանություն՝ օգտագործելով «հպարտ քաղաքացիներին»։ Պատահական չէ, որ նա հայտարարում էր. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Նրան երբեք Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն հետաքրքրել, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը չեն հետաքրքրել, նրան հետաքրքրել են միայն փողն ու իշխանությունը:

2018 թվականի իրադարձությունների արդյունքում Փաշինյանը հասավ «բյուրեղյա սկուտեղով մատուցված» իր երազանքին, բայց ոչ ընտրությունների արդյունքում, այլ փողոցի ճնշմամբ, այսինքն՝ պարզ իշխանազավթման միջոցով: Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան միայն այն ժամանակ (2018 թվականի դեկտեմբերի 9-ին), երբ Փաշինյանն արդեն տիրացել էր վարչապետի իր համար բաղձալի աթոռին ու տիրապետում էր վարչական ողջ ռեսուրսին, չնայած նույնիսկ այդ փուլում նա շարունակում էր փողոցային պայքարը՝ ԱԺ շրջափակում, հետագայում՝ դատարանների շրջափակում և այլն: Այսինքն, արդեն իշխանական լծակներով անցկացված 2018 թվականի արտահերթ ընտրություններով անցում կատարվեց իշխանազավթման հաջորդ փուլին։ Այդպես՝ նաև հաջորդ ընտրությունների ժամանակ:

Փաստացի Փաշինյանը իշխանության է հասել ոչ թե որպես ընդդիմություն՝ ընտրությունների միջոցով, այլ քայլ առ քայլ իշխանությունը զավթելու միջոցով։ Բայց նա օրենսդիր ու գործադիր իշխանությունը զավթելով չբավարարվեց։ Նա չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր իշխանության համար հակակշիռներ ապահովող մեխանիզմներ կարող են գործել։ Ու երբ դատական իշխանության մարմինները իրենց ինքնուրույն որոշումներով սկսեցին խնդիրներ ստեղծել իշխանությունների համար, Փաշինյանը թիրախավորեց դատարանները։ Արդյունքում իշխանությունների հրահրմամբ տեղի ունեցավ դատարանների շրջափակումը, դատավորները սկսեցին ճնշումների ենթարկվել, ՍԴ-ի գործող կազմը փոխելու համար նույնիսկ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին և այլն։

Դատական իշխանությունը իրենից մաքսիմալ կախվածության մեջ գցելու տոտալ փորձերից ու թեկուզ ոչ ամբողջական, բայց որոշակի հաջողություններ գրանցելուց հետո էլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների զավթմանը։ Ու քանի որ իշխող ուժի ներկայացուցիչները տեղերում վարկանիշ չունեն, իսկ Փաշինյանի վարկանիշը գնալով անկում էր ապրում, ապա համայնքներում իշխանությունը զավթելու նպատակին հասնելու համար նախ՝ իշխանությունները անցան լրիվ համամասնական ընտրակարգի, ապա, հասկանալով, որ դա էլ չի օգնում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից ամբողջ ուժով ու ծավալով գործի դրվեցին վարչական լծակներն ու իրավական հետապնդումների գործիքակազմը։

Պատահական չէ, որ հենց ՏԻՄ ընտրությունների նախաշեմին կամ արդյունքները հայտնի դառնալուց հետո իրավապահները «հանկարծ» չարաշահումներ են «հայտնաբերում», ու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ սկսվում են հետապնդումներ։ Խնդիրը մեկն է՝ չթողնել, որ հանկարծ համայնքներում ընդդիմությունը հաղթի, կամ եթե հաղթել է, չկարողանա երկար պաշտոնավարել, կամ ընդհանրապես չպաշտոնավարի։ Վանաձորում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այս մասին։ Այս ամենին զուգահեռ Փաշինյանը չէր կարող հանդուրժել, որ երկրում ընդհանրապես կարող են գործել որոշ անկախ համակարգային մարմիններ։ Ուստի, նա ձեռնամուխ եղավ նաև այդ մարմինների զավթմանը. ՄԻՊ, ԲԴԽ և այլն, և այլն...

Փաստորեն, Փաշինյանն այս տարիների ընթացքում պարզապես զբաղված է ամբողջական իշխանազավթմամբ, և ինչքան շատ է նա իշխանություն զավթում, այնքան շատ է ցանկանում իր ձեռքը գցել իշխանության նոր օղակներ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացին չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը․ նա դիմել է ՄԻՊ-ինԻրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության. ՔանանիԿոռումպացված դատարաններ, անպատիժ պաշտոնյաներ, ընտրովի արդարադատություն. Հայաստանը՝ FREEDOM HOUSE-ի զեկույցում. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում «Վիոլա Ջուր» ընկերության աշխատանքների հետևանքով Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է Երեք բռնցքամարտիկ սկսում է պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում«Գայանե» բալետին ներկա գտնվելու համար քաղաքապետարանը որոշ խմբերի կանանց կտրամադրի տոմսեր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, երկաթե ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներն էլ անչափահասներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺՀայաստանի ո՞ր մարզերում է այս պահին ձյուն տեղումՎահագն Վերմիշյանն ազատ արձակվեց Կառավարությունը հերթական «ժուլիկությունն» է դրսևորում. Նաիրի ՍարգսյանՈղբերգություն Վրաստանում. խեղդվող դեռահաս աղջկան փրկելու համար ջրվեժի մեջ նետված բոլոր անձինք մահացել են Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին 44-օրյա պատերազմից Հայաստանը դասեր չքաղեց․ Ալիև «Պետք է օգնել տնտեսության զարգացմանը․ դա նշանակում է՝ ուժեղ բանակ, հզոր պետություն»․ Վարդան Ջհանյան Ե՞րբ կսկսի մարտ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը Տոնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ և Ինգո Արմենիայի 2023 թվականին գրանցած հաջողությունները Պայթյուներ Թուրքիայում. հայտնում են զոհերի մասինOzon-ը՝ երկրորդ Wildberries․ ի՞նչ կլինի գնումների հետ, որոնք ՀՀ չհասան Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով. Թաթոյան հիմնադրամ (տեսանյութ) Երևանում անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, երկաթե ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել, 4 տուժածներն էլ անչափահասներ ենՎերին Լարսի անցակետով հայկական ավտոմեքենաների ելումուտը կարգելվի Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 104, զոհվել՝ 8 մարդՀայաՔվե նախաձեռնության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՈսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, մեր հողը չիԿրեմլը պատասխանել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր շփումների մասին հարցին Բոլոր կարևորագույն փաստաթղթերը թողել են, բայց քրեական գործերը դուրս են բերել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արտառոց դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդը, որը 15-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգություն է արել ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է2024 թվականին Հայաստանում կարմրուկի քանի՞ դեպք է գրանցվել ԱՄՆ-ում բոլոր տների տերերին կպարտադրեն արևային էներգիա արտադրել Ու՞մ համար կէժանանա տրանսպորտըՓաշինյանի՝ «Ապագա կա» կարգախոսի բանալիները դրված են թյուրքական գործիքակազմի հիմքում, և նմանօրինակ «ապագա» էլ նա կանխորոշում է ներկայումս. ՀովասափյանՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր պայքարից հետ չենք կանգնելու». ինչ է հայտարարել Լևոն Քոչարյանը Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց Մահացողները մայր և դուստր էին․ Նոր մանրամասներԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՌուսաստանը կանցնի՞ գործնական քայլերի. Լավրովը հստակ ասեց Մեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է Թուրքիան նոր թափով է անցնում Հայաստանի հարցերը լուծելուն Փռչոտը` էշի համառությամբ լցված, գնում է առաջ և կատարում իրան ներարկած պլանը. Վահե ՀայաստանՎարչախումբը փորձում է «բժժացնել» հասարակությանը Մարտի 8-ին ո՞ր ավտոբուսներով երթևեկելիս կանանցից գումար չի գանձվի Սիրուշոն` Լևոն Քոչարյանի տաբատով եւ 19-րդ դարի գոտիով (լուսանկար)Հերթական ուժգին երկրաշարժը«Վանաձոր» ՔԿՀ-ում կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և USB լարեր Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված