Հերթական ցիկլոնն է ներթափանցում Հայաստան. սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան Տղայիս ճակատագիրը որոշվեց այդ պահին Վրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած ոստիկանը Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. 27-ամյա մի կին տնային կալանքի տակ է (տեսանյութ) Այնթափում տեղի ունեցավ 18-ամյա Թոռնիկի հուղարկավորությունը Դանակաhարություն՝ Արարատում․ վիրավnր կա, կասկածյալը հայտնաբերվել է Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում


Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին: Դրան առավել «սառը գլխով» անդրադառնալու առիթներ կլինեն: Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են: Այդուամենայնիվ, այդ նույն հայտարարության ֆոնին, շատ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախ՝ Ալիևը հայտարարում էր, թե պետք է Հայաստանը դեռ 8 գյուղ վերադարձնի իրենց, հետո սկսեց հրապարակայնորեն խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրենց պատկերացումների մասին։

Ըստ նրա, այդ ճանապարհով անցնողների համար չպետք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանապահության ընթացակարգեր, ու դա իրենց օրինական իրավունքն է։ Փաստացի Ադրբեջանը ոչ միայն իր զավթածով չի բավարարվում, այլև նոր զիջումներ է ցանկանում ստանալ։ Բացի այդ, Ալիևը նշում է, թե խաղաղության պայմանագիրը դեռ չի ենթադրում խաղաղություն։ Իսկ դա վկայում է այն մասին, որ Բաքուն խաղաղություն չի ցանկանում, ու եթե ցանկանար, արդեն ինչ-որ համաձայնություն կամ հաշտության պայմանագիր կնքված կլիներ հատկապես այն պարագայում, երբ Արցախում էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ է իրականացրել, ու կուզենար օր առաջ ֆիքսել իր ձեռք բերածը, քանի դեռ իրավիճակը չի փոխվել։ Բայց, ինչպես ասում են, ախորժակը միշտ ուտելիս է բացվում, դրա համար էլ ադրբեջանական կողմը ժամանակի ընթացքում նորանոր պահանջներ է առաջ քաշում, որ խաղաղություն չհաստատվի, լարված իրավիճակը շարունակվի, ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա ձեռնարկելու հնարավորություն լինի։ Դրա համար Բաքվին պետք է, որ նախ՝ հայ ժողովուրդը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ։

Սկզբից հայ հանրությունը համակերպվեց 2020 թվականի պարտության ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջների հետ, հետո Հայաստանի տարածք ներխուժման ու Արցախի շրջափակման, իսկ հիմա գործընթաց է գնում ընդհանրապես Արցախի կորստի հետ համակերպվելու առումով։ ՀՀ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ թշնամու պլանները հեշտացնեն, դյուրին դարձնեն նոր զիջումները, դրա համար էլ հայտարարում են, թե այլևս իրենց համար Արցախի հարց չկա, նախկինում արդեն Արցախը հանձնված է եղել և այլն։ Եվ չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչները վախվորած խոսում են արցախահայության վերադարձի մասին, բայց, միևնույն ժամանակ, այն իրատեսական չեն համարում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ամեն ինչ անում են, որ հանկարծ ժողովրդական պոռթկում տեղի չունենա, զարգացումներն անցնեն առանց ցնցումների, որպեսզի իրենց պաշտոնավարմանը որևէ վտանգ չսպառնա։ Նույն լեզվապաշարով խոսում է նաև Ալիևը՝ ռևանշիզմի վտանգի մասին պարբերաբար հայտարարություններ անելով: Փաստացի, գործող ՀՀ իշխանությունները ուղղակի չտեսնված նվեր են Ադրբեջանի համար, քանի որ հերթով լեգիտիմացնում են Ալիևի պահանջները, գլխիկոր զիջումներ կատարում, միայն թե մնան իրենց աթոռներին։ Դրա համար էլ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հպարտանում էր պարտությամբ, ասում, թե «սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր»։

Հասկանալի է, որ եթե ՀՀ իշխանությունները հեռանան, ապա իրավիճակը կարող է փոխվել։ Հենց դրանից էլ վախենում է Ալիևը, դրա համար էլ անընդհատ զգուշացնում է ռևանշիզմի մասին, որ հանկարծ չփորձեն գլուխ բարձրացնել, բայց ՀՀ իշխանություններին երբեք չի թիրախավորում։ Այսինքն, փոխադարձ «պասերով» կատարվում է Հայաստանի ու Արցախի պետականության քայքայման քաղաքականությունը, ուղղակի մեր կորուստները ժամանակի ընթացքում այնպես են ներկայացվում, որ եթե Հայաստանի իշխանությունները չհամաձայնեն զիջումներին, ավելի վատ կլինի։ Ու ոչ մի խոսք չկա պայքարելու, թշնամուն հակադարձելու ու մեր կորցրածը վերադարձնելու մասին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հերթական ցիկլոնն է ներթափանցում Հայաստան. սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիանՏղայիս ճակատագիրը որոշվեց այդ պահինՎրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած ոստիկանը Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. 27-ամյա մի կին տնային կալանքի տակ է (տեսանյութ) Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա Այնթափում տեղի ունեցավ 18-ամյա Թոռնիկի հուղարկավորությունը Դանակաhարություն՝ Արարատում․ վիրավnր կա, կասկածյալը հայտնաբերվել է Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում «Փոսի դպրոցում» դասերը դեռ հեռավար են․ ե՞րբ աշակերտները կվերադառնան դպրոց Շքեղ ու ավանդական. Ալեքսանդր Բաբասյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ մանրամասներ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ Մենք ամեն ինչ արել ենք հայերին օգնելու համար, բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ. ԼուկաշենկոՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը Ահազանգ՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին․ ինչ են պարզել իրավապահները Տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի Օլիմպիադայում Սեպտեմբերի 13-ին կսկսվի մի բան, որը չի եղել 1879 թվականից ի վեր. ի՞նչ եղանակ սպասել ՌԴ-ում Արևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է «Հրազդան ՋԷԿ»-ում անվտանգային խախտումներ են եղել, վերացված չեն եղել. պարզաբանում Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից «Փաշինյանը Հայաստանը տանում է պաղեստինացման՝ բաժանելով իրարից կտրված զոնաների»․ Էդուարդ Շարմազանով Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում Հազար ափսոս… Ծովինար Մարտիրոսյանը ցավալի լուր է հայտնել Մեկնարկում է «Լավագույն գրադարան» մրցույթըՑիկլոնը կրկին կակտիվանա. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք. Տիգրան ԱվինյանԳագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել Արմավիրում «ԳԱԶ-2705»-ը վրաերթի է ենթարկել 84-ամյա տիկնոջը․ նա մաhացել է Քաղաքացին կրկնակի վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել (Տեսանյութ) Փաշինյանը նոր նշանակում է արել Ամասիա-Սնղ հանդամաս տանող ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը․ 41-ամյա վարորդը մաhացել է Վարչախումբը մտադիր է սահուն կերպով փակել ատոմակայանը․ Արմեն ՄանվելյանՈղբերգական վթար՝ Երևանում. «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է, մաhացած վարորդը հայտնաբերվել է դուրսը ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված անձինք Բրիտանացին տարեկան 1270 դոլար է վաստակում արևային մարտկոցների շնորհիվ. ինչպե՞ս է նա հասել դրան Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ» Կյանքից հեռացել է Խորեն ԻնջյանըՏարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ» Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» «ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը. ՉալաբյանՆույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ» Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան 24 ժամ ջուր չի լինելու «Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ»
Ամենադիտված