Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հիշել Ջերմուկն ու Գյումրին Էրդողանի կոչը Ռուսաստանին և Ուկրաինային Սյունիքը հանձնելու վտանգ կա․ Բագրատյան Ինչ է հայտնի. ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածել Ադրբեջանի Միլի Մեջլիսը բողոքել է Եվրախորհրդարանի բանաձևի դեմ Հայաստանում կստեղծվի Մշակույթի զարգացման հիմնադրամ Ռուս տղամարդը մուրճով ծեծել է կնոջը, քանի որ երեխան անկողնուց ընկել է (լուսանկար) 42-ամյա Արթուր Հ․-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Շարժման շուրջ համախմբվում են այն երիտասարդները, որոնց համար կարևոր է Հայոց պետականության պահպանումը. Հովան Հարությունյան Զգուշացում Արարատի բնակչությանը


Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատավորը դիմում է ծնողներին սպանած ոճրագործին.

-Ամբաստանյա՛լ, ձեր վերջին խոսքը:

-Քաղաքացի՛ դատավոր, ծնողազուրկ տղա եմ, խնդրում եմ՝ մեղմ վերաբերվեք...

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե ինքն ու իր ՔՊ-ն ոչ մի «իզմ» չունեն: Ասել կուզի՝ ոչ մի հայտնի քաղաքական գաղափարաբանության, ուսմունքի կողմնակից չեն կամ այլևայլ ուսմունքների, դրանցից մեկնումեկի կրողները չեն: Ինչպես միշտ, այդ հարցում էլ է նա կեղծել: Իրականում Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ որպես «թիմ» հավաքվածները, ի լրումն ամենի, ունեն մի առանցքային «իզմ», որը քիչ է ասել, թե կրում են իրենց մեջ կամ դրա կողմնակիցն են: Այդ «իզմ»-ն իրենց դավանանքն է, և դա ցինիզմն է: Փաշինյանը սիրում է մեր երկրի տարածքը որոշել... խորհրդային տարիների հանրագիտարաններով: Պետության տարածքն, իհարկե, հանրագիտարանով չեն որոշում, դա ոչ միայն անհեթեթ է, այլև ավելին է, քան պարզապես սխալը: Բայց, եթե նա երկրի տարածքը որոշելիս առաջնորդվում է սովետական հանրագիտարաններով, այսինքն՝ դրանք նրա համար անվիճարկելի են ու հեղինակավոր, ապա հենց հանրագիտարանին էլ «դիմենք»: Ի՞նչ է ցինիզմը՝ փաշինյանականների դավանանքը:

«Ցինիզմը... արտահայտում է արհամարհական վերաբերմունք հասարակական մշակույթի, հոգևոր, բարոյական և այլ արժեքների հանդեպ»: Շարունակե՞նք: Սիրով. «Ցինիկությունն արհամարհական, նիհիլիստական վերաբերմունք է մշակութային, հոգևոր, հատկապես բարոյական, ճանաչված սկզբունքների, մարդու արժանապատվության գաղափարի, ինչպես և պաշտոնական գաղափարախոսության նկատմամբ, արտահայտվում է հանդուգն ծաղրանքի, գռեհիկ շիտակության, անպատկառության ձևով։ Ցինիկությունը բնորոշ է այն մարդկանց, որոնք բոլոր հնարավոր, այդ թվում՝ անբարոյական միջոցներով ձգտում են շահի...»: Ճանաչեցի՞ք: Այնպես է նկարագրած, որ կարծես ինչ-որ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ֆոտո-ռոբոտը անել: Բայց մի քիչ էլ շարունակենք. «Համոզմունքներում և հանրային վարքում ցինիզմը բնորոշ է անձանց, որոնք պատրաստ են դիմել ցանկացած միջոցի՝ իրենց անձնական նպատակներին հասնելու համար»: Այսպես երկար կարելի է «փիլիսոփայել», բայց եկեք տեսությունից սահուն անցնենք նույն Փաշինյանի համառ ու հետևողական ջանքերի հետևանքով դառնաղիագույն դարձած իրականությանը:

Տեսեք, նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը «փայլատակեց»՝ խոսելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին: Իբր «նախկինները» զավթել են զինվորական պանթեոնի պարագծում ներառված տարածքներ: Փաշինյանը, հարկավ, դրա արժանի պատասխանն ստացավ, բայց հարցն այս դեպքում փաշինյանական հերթական արտահայտության հերթական հերքման մասին չէ, այլ ցինիզմի: Այն ցինիզմի, որը Փաշինյանն այնքան հաճախակի է դրսևորում, որ իսկապես էլ կարելի է դա նրա դավանանքը կամ «կրեդոն» համարել:

Տեսեք. «Եռաբլուր» զինվորական պանթեոնը ընդարձակած Նիկոլ Փաշինյանը համարձակվում է արտասանել «Եռաբլուր» բառը ու տեղում շանթահար չի լինում: Չի լինում, որովհետև այդ «կարմիր գծերը» նա վաղուց է հատել ու բացարձակապես ոչ մի բարդույթ, ոչ մի այնպիսի բան, որին մարդիկ սովորաբար «խղճի խայթ» են ասում, ոչ մի պատասխանատվության զգացում, ոչ մի բարոյական արգելակ այլևս չունի: Եթե, իհարկե, երբևէ ունեցել է: Իսկ եթե ունեցել էլ է, ապա շատ վաղուց կորցրել է: Նիկոլ Փաշինյանն իր վարած «քաղաքականությամբ» Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմական աղետի: Ավելին, անկարողության կամ որևէ այլ պատճառով, որն այս հրապարակման մեջ արծարծելու ցանկություն չունենք, այդ պատերազմի ընթացքը կառավարեց այնքան սխալ ու անտաղանդ կերպով, որ հայկական ուժերը սարսափելի կորուստներ ունեցան, միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու ռազմամթերք մնաց թշնամուն, հանրագումարում՝ Արցախը՝ բնիկ հայերի բազմահազարամյա բնօրրանը, հայաթափվեց: Ցինիզմի ճչան օրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանը իր՝ «Արցախը Հայաստան է, ու՝ վերջ» հայտարարությամբ, ըստ էության, պատերազմի ազդանշան տվեց Ալիևին ու Էրդողանին: Ապա նույն այդ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 1 տարի անընդհատ հայտարարում է, թե Արցախը ադրբեջանական տարածք է:

Վերադառնալով Փաշինյանի հիմնական «իզմ»-ի թարմ դրսևորումներին՝ արժե ուշադրություն դարձնել ևս երկու բնութագրական հանգամանքի: Նախ՝ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռանում» է, որ ինքը վաղուց ՀՀ վարչապետի պաշտոնում է, այլ ոչ թե առիթ-անառիթ ԱԺ ամբիոնի խոսափողի մոտ վազող աղմկոտ ու սկանդալային «ընդդիմադիր պատգամավոր»: Ու ամեն անգամ, երբ նրանից որևէ բանի վերաբերյալ պատասխան են պահանջում, նա, իր մանիպուլ յատիվ գործելակերպին համապատասխան, «խոսքը կտուրն է գցում», թե՝ «նախկինները, նախկինները, նախկինները...»: Այնքան են ասել, որ դա ՔՊ-ի շարքային վկաների շրջանում արդեն դրսևորվում է որպես իրականության ընկալման ակնհայտ խեղում: Այն աստիճան, որ հազարավոր զոհերի պայմաններում շարքային նիկոլականները դա համարում են «ստից բան», բայց պատրաստ են փրփրաբերան անհեթեթագույն «պնդումներ» անել... 25, 30, նույնիսկ 100 տարի առաջ եղած այս կամ այն դեպքի կամ իրադարձության մասին:

Ինչ վերաբերում է այդ շարքայինների պաշտամունքի առարկային՝ Նիկոլ Փաշինյանին, ապա նա, «մոռանալով» իր վարչապետ լինելն ու այդ վարչապետության շրջանում եղած աղաղակող խայտառակությունները, էլի սկսեց պտտել հին ու վաղուց փչացած սկավառակը: Ու խոսում է մեկը, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող կալանավոր է մահացել, դատարանի դահլիճում մահացել է փաշինյանական ռեժիմի կողմից նպատակային հետապնդվող հակաիշխանական հանրային գործիչ, կասկածելի ու խորհրդավոր պայմաններում սպանվել կամ մահացել են նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն, դեռ մյուսների մասին չենք ասում, որի պաշտոնավարման շրջանում նույնիսկ ֆեյսբուքյան գրառումն է քրեական հետապնդման, նույնիսկ կալանքի պատճառ դառնում:

Սա հենց ցինիզմ է, որ կա: Ու, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն այն անձնավորությունն է, որի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Ավելին, Նիկոլ Փաշինյանը վրաերթի ենթարկված կնոջը թողել է անօգնական վիճակում, փողոցում ընկած ու արագությամբ հեռացել կամ փախել է դեպքի վայրից: Սա մի այնպիսի վարմունք է, որ ինչ հավատի կամ կրոնի էլ որևէ մեկը լինի, ինչ էլ թոթովի կամ գոռգոռա, դրա համար ոչ մի ներում չկա ու չի լինելու: Մարդիկ կարող են մոռանալ: Աստված կամ, եթե կուզեք՝ կյանքը, երբեք չի ներում: Ի դեպ, ոչ այս կյանքում, ոչ էլ՝ այն: Ի դեպ, ցինիզմին համակերպվելը նույնպես չի ներվում, էլ չասած, որ դրա համար թանկ են վճարում արդեն բոլորը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրիտիկական մետաղներ. աշխատաժողով Պոլիտեխնիկում` նվիրված ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակին և կորզման հիմնախնդիրներին«Մենք նախկինում հաճախ ենք թերագնահատել մեր թշնամիների գործելաոճը»․ Ավետիք Չալաբյան Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մենք պատրաստ ենք անել ամեն բան, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց այստեղ զգան ապահով ու ուշադրության կենտրոնում․ Լիաննա Մանուկյան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գործող բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է բացառվի․ Մեսրոպ ԱռաքելյանԵրկրի ղեկավարը զանգում ասում է գործ հարուցեք․ Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ․ Իվետա ՏոնոյանՑանկանում եմ տեղեկացնել, որ երկու ընտանիքի Երևան համայնքը կապահովի ժամանակավոր բնակության վայրով․ Հայկ Կոստանյան Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հիշել Ջերմուկն ու Գյումրին Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում գործարկվելու է շչակԷրդողանի կոչը Ռուսաստանին և Ուկրաինային Սյունիքը հանձնելու վտանգ կա․ Բագրատյան Ինչ է հայտնի. ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածել Ադրբեջանի Միլի Մեջլիսը բողոքել է Եվրախորհրդարանի բանաձևի դեմՀայաստանում կստեղծվի Մշակույթի զարգացման հիմնադրամՌուս տղամարդը մուրճով ծեծել է կնոջը, քանի որ երեխան անկողնուց ընկել է (լուսանկար) 42-ամյա Արթուր Հ․-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցՇարժման շուրջ համախմբվում են այն երիտասարդները, որոնց համար կարևոր է Հայոց պետականության պահպանումը. Հովան ՀարությունյանԶգուշացում Արարատի բնակչությանըԵրեխաների կյանքը վտանգված է եղել․ ողբերգությունը կանխվել է «Վտանգված Հայաստանի Հանրապետություն»․ սա էր Նիկոլ Փաշինյանի խոստացված ապագան»․ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության զգուշացումներին Կարևորը ճիշտ ըմբռնելն է՝ մեր ո՞ր գործընկերն ի՞նչ պատկերացումներ, հավակնություններ ունի թե՛ մեր, թե՛ տարածաշրջանի վերաբերյալ. Նաիրի Սարգսյան Գորիսում 3 անձի սպանության փորձի համար քրեական հետապնդում է հարուցվել 38-ամյա տղամարդու նկատմամբ Ուսուցչուհին 5 անգամ հյուրանոցում աշակերտի հետ սեռական հարաբերություն է ունեցել Թուրքիայում գազելը շրջվել է. կա 13 վիրավոր «Առաջին ալիքի» եթերում խոսել են հայկական արմատներով թվային ակտիվի՝ FTN-ի մասին Պուտինը խոսել է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին Չելյաբինսկում շունը հարձակվել է կնոջ և նրա երկու տարեկան որդու վրա Այս տարվա մարտի 4-ին սպասվող Զելենսկու Երևան այցի շուրջ կրքերը թեժանում են. Նիկոլ Փաշինյանի հակառուսական թշնամական պահվածքն ի զորու է պառակտում առաջացնել հայ ժողովրդի մեջ «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով քննարկումն՝ ուղիղ Դեղ գնելու համար այսուհետ անձնագիր է պետք Հասարակության մեջ Անկախության հռչակագիրը չեղարկելու հարցի դժգոհությունն այն կարգի է, որ իշխանությունները որևէ շանս չունեն դա իրականացնելու․ Չալաբյան 10 կգ՝ մեկ ամսում. նիհարելու արագ և արդյունավետ մեթոդԳիտնականները ապակին վերածում են արևային մարտկոցի օգտագործելով միայն լազեր Լարված իրավիճակ՝ Մասիվում. ոստիկանական զորք է բերվելԱնհայտ կորած 25 զինծառայողների հարազատները մարտ-ապրիլի համար ևս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը ահաբեկում է երեխաներին. ծնողները դիմել են ոստիկանություն «ԳեոՊրոՄայնինգ» -ը չի հանդիսացել և չի հանդիսանում ԶՊՄԿ բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունիԼարված իրավիճակ՝ Մասիվում․ մեծ թվով կարմիր բերետավորներ են բերվել Հայտնաբերվել է Ժիրինովսկու մարգարեությունը Մերձդնեստրի իրավիճակի մասին Եկեղեցին ժողովրդից պաշտպանելու կարիք չունի, ունի կարիք պաշտպանվելու սադրանքներից. Մկրտչյան Ինչպես փչացրին ՍԴ դատավորի ընտրությունը ՔՊ-ականներին ահաբեկո՞ւմ են, թե՞ նոր սադրանքների հիմքեր են ստեղծում Ինտերն այս պահին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է Հայաստանի և ՀԱՊԿ դիմակայությունը մտնում է վտանգավոր փուլ Արցախն Ադրբեջան համարող իշխանությունից այլ բան դժվար է ակնկալել․ Աբրահամյան Ո՞ւր է երկրորդ ադրբեջանցին․ մանրամասներ Ի՞նչ է կատարվել. նոր մանրամասներ՝ Քասախ գյուղում կատարված սպшնnւթյnւնից«Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի. եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է». կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ուշագրավ արդյունքներ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների մասով. «Փաստ» Վարժական հավաքներ կանցկացվեն․ օրերը հայտնի են
Ամենադիտված