ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Հերթական կրակոցները՝ Կոտայքում․ Քասախում վիճաբանության ժամանակ ավտոմատից կրակոցներ են արձակվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվում. փաստաբան Վարազդատ Հարությունյան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը


Թմբիրից դուրս գալու անհրաժեշտությունը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հանրությունն ի վիճակի չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը՝ չնայած բազմաթիվ իրավապաշտպաններ, ցեղասպանագետներ ու մասնագիտացված կառույցներ զգուշացնում էին ցեղասպանության վտանգի մասին։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն էլ իր երկրորդ զեկույցում արձանագրեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Ադրբեջանի հետ բանակցություններին, տարբեր պատճառներով անտեսել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբի համար ցեղասպանության լուրջ ռիսկի մասին ճշգրիտ և մատչելի տեղեկատվությունը։ Բայց արդեն Արցախի հայաթափումից հետո միջազգային դերակատարների դիրքորոշումներում որոշակի փոփոխություն է նկատվում։ Ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան, իսկ նրանց իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորվեն։

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս ընդգծում է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի իրավունքը։ Իսկ վերջերս էլ ռուսական կողմն է ընդգծում Արցախի հայերի վերադառնալու անհրաժեշտությունը։ Օրինակ՝ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, թե ռուսական զորակազմը շարունակում է կատարել առաջադրանքները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր։ Այլ հարց է, որ Ռուսաստանը և Արևմուտքը արցախահայության վերադարձը տեսնում են իրենց առանձին շահերի տեսանկյունից։ Այսինքն, Ռուսաստանն Արցախի հայության վերադարձը տեսնում է միայն իր միջնորդության և ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։ Իսկ Արևմուտքը արցախահայության վերադարձը տեսնում է տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու և Արցախում արևմտյան խաղաղապահների տեղակայման պայմաններում։ Բայց լուրջ խնդիր է այն, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը և օգտվել ստեղծված միջազգային բարենպաստ իրավիճակից։

Փոխանակ պայմաններ ստեղծեն՝ ցույց տալու համար, որ Արցախի ինստիտուտները շարունակում են գործել, արցախահայությունը շարունակում է Հայաստանում գտնվել փախստականի կարգավիճակով, նրանց դեմ հանցագործություններ են կատարվել, և Արցախի հարցը լուծված չէ, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի թեման հանկարծ չբարձրանա ու վերջնականապես փակվի։ Դրա համար էլ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները, շատ կոշտ ձևով են արձագանքում։ Եվ քպական շրջանակներից հայտարարություններ են հնչում, թե իրենք են Հայաստանում միակ իշխանությունը, և իրենցից բացի երկրում այլ ինստիտուտներ և հրամանագրեր ստորագրողներ չեն կարող լինել։

Իսկ ի՞նչ խնդիր են լուծում սրանով ՀՀ իշխանությունները։ Թերևս նրանց հիմնական նպատակադրումը շարունակ զիջելն ու Ադրբեջանին ծառայություններ մատուցելն է, որպեսզի ցույց տան, թե՝ տեսեք, անգամ չենք թողնում, որ Արցախի պետական ինստիտուտները գործեն, որ հանկարծ Ադրբեջանը չզայրանա, ու իրենք շարունակեն մնալ իշխանության ու վայելեն իրենց նկատմամբ թշնամու բարեհաճությունը։ Ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, ապա հարկ է նկատել, որ միայն Արցախի նախագահի հայտարարությամբ պետական ինստիտուտների լուծարման վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը ուժը կորցրած չի համարվում։ Եթե Արցախի իշխանությունները գործում են, ապա օրենսդրական առումով պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ ի ցույց դնելու համար, որ Արցախի պետականությունը շարունակելու է գոյություն ունենալ՝ անգամ վտարանդի կարգավիճակում։ Կամ էլ պետք է ուղղակի հայտարարվի, որ նման հրամանագիր ի սկզբանե գոյություն չի ունեցել։

Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները պետք է միշտ թեժ պահեն այն թեման, որ Արցախի դեմ ցեղասպանական հանցագործություններ են կատարվել, ու այդ հարցը բարձրացնեն միջազգային հանրության ու ՀՀ իշխանությունների առաջ։ Երբ մենք մեր ունեցած խաղաթղթերը գործի չենք դնում, Ադրբեջանն անգամ չունեցած տեղից է խաղաթղթեր ստեղծում։ Օրինակ՝ արհեստական կառույցներ են ձևավորվում Հայաստանի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելու համար։ Այդպիսի արհեստածին կառույցներից մեկն էլ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» է, որը հատկապես վերջին ամիսներին շատ ակտիվ է։ Մի խոսքով, անհրաժեշտ է դուրս գալ թմբիրից և մեր ունեցած բոլոր հնարավորությունները գործարկել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար, այդ թվում՝ սփյուռքի ունեցած ներուժը գործի դնելու միջոցով։ Դա անհրաժեշտ է առաջին հերթին հետագա զարգացումների համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Հերթական կրակոցները՝ Կոտայքում․ Քասախում վիճաբանության ժամանակ ավտոմատից կրակոցներ են արձակվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվում. փաստաբան Վարազդատ Հարությունյան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը հրահանգել է իրեն ներկայացնել բացակա ուսանողների անունները Պայթեցրել են Աստրախանի դումայի պատգամավորի մեքենան (տեսանյութ) Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 151 մասնակից. ՆԳՆՇարժման ընթացքում վիրավորում ստացած լրագրողը գտնվում է հիվանդանոցում. մանրամասներ Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Եղեգնաձորում էլ 15 տարեկան երիտասարդ է կալանավորվել ոստիկանին քաշքշելու համար․ Սրբազան Հանդարտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են. Սրբազանը՝ ոստիկաններին«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է, թե որ փողոցներն են փակվելIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Երևանում ճանապարհների ծանրաբեռնվածությունը այս պահին 5 բալ էԺամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի 11-ամյա դպրոցականը կվադրոցիկլով վթարի է ենթարկվել․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է (տեսանյութ) Lարված վիճակ Թումանյան փողոցում (տեսանյութ)Կարմիր բերետավորների հրմշտոցից լրագրողը ուշագնաց եղավ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին քաղաքացիներին Ով է քաղաքացին, ով միայնակ փակել էր Կիևյան փողոցը` իրեն շղթայելով ճանապարհամերձ սյուներին (տեսանյութ) Աբովյան փողոցը, Քոչար-Վաղարշյան, Գյուլբենկյան-Քոչար խաչմերուկները փակ են (տեսանյութեր) Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից Թումանյան փողոցը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը շարունակում են փակ մնալ (տեսանյութեր) Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակում․ երթեւեկությունը պարալիզացված էԶինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրելՈւկրաինայի ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդի տաս-հարկանի շենքին. կան տուժածներ, բնակիչներին տարհանում են Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Ով մտավորական է, այստեղ է. թող ոչ ոք չնեղանա. եթե էստեղ չէ, թող վերցնի իր վրա. Արման-Նուռ Այս վախի և կեղծիքի մթնոլորտը հօդս է ցնդելու երիտասարդների ցասումով Եթե չհեռացնենք այս իշխանությանը, շատ շուտով կկորցնենք նաև Հայաստանը ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը Մատենադարանից Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը Երևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին Չխանգարելը` զուսպ լինելն է, օգնելը` Հրապարակ իջնելըԵրևանում գործարկվելու է էլեկտրական շչակ Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Toyota Highlander»-ը, «Mercedes»-ը ու «Ford Fusion»-ը Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
Ամենադիտված