Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ռուսաստանը պատրաստ է դրան․ Սերգեյ Լավրով Ոսկեվանի պոստերից վիրավոր ոտով եկել եմ, խելապակասը մեր մոտ տեղ չունի․ տավուշցի կինը միացել է շարժմանը Սրբազանը անձը հաստատող փաստաթուղթ չուներ մոտը, ուստի չկարողացավ մտնել ԱԺ՝ սուրճ խմելու ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Ինչ են հայտնում Ջերմուկից Արագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվել. ՆԳՆ Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ


Անխղճությունն ու անտարբերությունը՝ հավատամք դարձրած, մարդկայնությունը՝ ուրացած. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական երկրակուլ իշխանությունը, այսպես թե այնպես, մի օր կտապալվի: Ոչ մի իշխանություն մշտական չէ, փաշինյանականը՝ առավել ևս: Կանցնի, ինչպես անցնում է ամեն ինչ: Սա՛ էլ կանցնի: Որովհետև, ինչպես մեծ պոետն է ասել՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս - Անհետ կորել, անցել է չար մշուշի պես: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի աղետային իշխանավարումն էլ փոշի կդառնա, չար մշուշի պես: Հա՛, բայց դեռ մեծ խնդիր է լինելու՝ ինչ անել հետևանքների հետ: Խոսքը միայն երևացող կորուստների, աղետների մասին չէ, այլ նաև հոգևոր...

Հերթական անգամ այս թեմայով մտորումների նոր պատճառ դարձավ մեկը, որ ինքզինքը մտավորական է համարում: Ուրեմն, այս անձը հարցազրույց է տվել ու ասում է... Չէ, ինչ ասել՝ ցավեցնող պաթոսով, տոնայնությամբ գովաբանում, գովերգում է... Փաշինյանին ու նրա իշխանությունը: Ասում է՝ այն լավագույն իշխանությունն է, որ երբևիցե եղել է Հայաստան աշխարհում: Լրագրողը չի դիմանում, հարցնում է, թե՝ բա Արցախը, բա էս ավերն ու աղետը, բա մի ամբողջ սերնդի ոսկե երիտասարդությանը կոտորածի մատնելը: Դիմացինն ասում է, որ... ինքը լուրեր չի կարդում, չի լսում, տեղեկություններին չի հետևում: Լավ, բա հիմա դրան ի՞նչ ասես: Ամենից կարևորը՝ ի՛նչ անել նմանների հետ: Ինչպե՞ս վարվել այն պսևդո-մտավորականների, կարծեցյալ ավեստագետների, իբրև թե՝ ուսյալների հետ, որ «ջայլամություն» են անում: Որ իրենց խղճուկ գլուխը ճխտել են իրենց բյուրեղյա կոմֆորտ գոտու մեջ, իբրև թե՝ «լուրեր չեն լսում», «տեղեկություններից անտեղյակ» են, իրենք էլ, իբր, սպիտակ ձեռնոցներով են և օսլայած օձիքներով «իրենց գործով են զբաղված»:

Ու, առհասարակ, «ֆո՜ւ... քաղաքականությո՞ւն... չէ՛, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»: Այնքան ողորմելի են իրենց հոգեմտավոր դատարկությամբ, որ չեն էլ փորձում հասկանալ. դա արդեն «քաղաքականություն» չի, որով զբաղվեն կամ չզբաղվեն: Իսկ «իրենց գործն» էլ, որով իբրև թե զբաղվում են, ինչ էլ լինի, իմաստազրկված է: Ի՞նչ իմաստ ունի նրանց «գործը», եթե ամեն ինչ արվում է, որ Հայաստանն ու հայությունը, որպես այդպիսին, չունենան վաղվա օր, չունենան ապագա, չլինեն: Չէ, դա անգամ «ջայլամություն» չէ, կարելի է ասել՝ «ընձուղտություն». իբր իրենք էնքա՜ն բարձր են մեր առօրյայից, մեր այս դառնաղի իրականությունից, իրենք «ընձուղտաբար» ամպերից վեր են, ինչ-որ եթերային բարձունքներում ու վիճակներում: Չնայած, թե՛ ջայլամը, որքան էլ գլուխը ցածր պահի կամ ավազը խոթի, թե՛ ընձուղտը, որքան էլ որ գլուխը բարձր դիրքում լինի, ոտքերով էս մեղավոր երկրի վրա են կանգնած, վերջիվերջո: Լավ, ենթադրենք ինչ-որ մեկը «լուրեր չի կարդում»: Ենթադրենք:

Ոչ էլ լրահոսին է հետևում: Ո՛չ ինտերնետ ունի, ո՛չ էլ հեռախոս, ո՛չ էլ հեռուստացույց է նայում: Բա պատուհանից դուրս էլ չի նայո՞ւմ: Բա հարևաններ էլ չունի՞: Բա իրենց բակում սև երիզ չի կախվե՞լ... Էդ «դանակ-պատառաքաղով» «լուրեր չկարդացողը» գոնե տեղյա՞կ է, որ կա, օրինակ՝ «Եռաբլուր»: Նիկոլի օրոք բազմապատկված Եռաբլուր: Ի՞նչ անել, դրան վերցնել, հանել «Եռաբլուր» և Փաշինյանի «խաղաղության օրակարգի» համար կոտորածի մատնված հազարավոր մեր զավակներից մեկի շիրիմին փողփողացող եռագույն դրոշի կոթը ա՞չքը խոթել: Կօգնի՞: Դրանից հետո մեջն ինչ-որ բան իրար կգա՞: Կարո՞ղ է հանկարծ հիշի, որ ինքը, այնուամենայնիվ, մարդ-արարած է: Թե՞ դրանք այդպես էլ շարունակելու են ապրել՝ անխղճությունը հավատամք դարձրած, մարդկայնությունն ուրացած, ազգից ու երկրից վերացարկված: Անձն էնքան «լուր չի կարդում», որ նույնիսկ երևի տեղյակ էլ չի, թե իր սիրելի իշխանությունը ինչ պատուհաս է բերել երկրի գլխին, ինչ աղետի է մատնել Արցախը, հետևաբար՝ նաև Հայաստանի Հանրապետությունը:

Լավ, ո՞նց են այդպես ապրում այդ անձինք: Ո՞նց, էլի: Ու խնդիրն այդ մեկ անձը չէ, նա ընդամենը որոշակի շրջանակների հավաքական կերպարն է: Մեկը մի առիթով նկատել էր՝ դուք գերեզմանատանը դիսկոտեկա էլ կանեք: Կամ, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր, դուք մեռոնին էլ թույն կխառնեք, արա՜... Ասում են, որ մտավորականը խտացված խիղճն է: Պարզ է, որ դա նմանների մասին չի ասված: Հուսանք, չէ, վստահ ենք, որ մեծամասնություն չեն կազմում նմանները: Հա, բայց խտացված անխղճությա՞նն ինչ անուն տաս: Ո՞նց են նմանները տնից ելնում, կողքի ծանոթներին բարևում, հարազատների հետ հաղորդակցվում: Շնչում-արտաշնչում: Ասում է՝ սա լավագույն իշխանությունն է: Ազատագրված Արցախը, որ հազարամյակներով բնիկ հայկական էր, ա՛յս իշխանությունն իր վարած «քաղաքականությամբ» հասցրեց հայաթափության: Հայոց հրաշալի քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր հանձնվեցին թշնամուն: Ա՛յս իշխանությունն է հիմնական մեղավորը:

Հայոց բանակը խարխլվեց, հազարավոր եիտասարդներ մահվան մատնվեցին: Փաշինյանն ու ի՛ր իշխանությունն են հիմնական մեղավորը: Փաշինյանն ու ի՛ր իշխանությունն են ուրացել Արցախը, մարդակուլ թշնամու սպառնալիքի ու հարձակման պահին մենակ են թողել Արցախն ու արցախցիներին: Ու այդքանից հետո լավագո՞ւյնն են: Անձն ինքզինքը մտավորական է համարում և ասում, թե՝ «այս իշխանությունը լավագույնն է»: Նա ասում է՝ «լուրեր չի կարդում»: Դե, հատկապես նմաններին գոնե մի քանի լուրի արժե ծանոթացնել: Գուցե ուշքի գան: Եսի՞մ... Հա, ու որքան էլ «ջայլամություն» անեն, իրենցից ևս պատասխան է պահանջվելու: Կյա՛նքն է պահանջելու: Կյա՛նքը, որ շատ բան է կուլ տալիս, բայց երբեք չի ներում անհոգի լինելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ռուսաստանը պատրաստ է դրան․ Սերգեյ Լավրով Ոսկեվանի պոստերից վիրավոր ոտով եկել եմ, խելապակասը մեր մոտ տեղ չունի․ տավուշցի կինը միացել է շարժմանը Սրբազանը անձը հաստատող փաստաթուղթ չուներ մոտը, ուստի չկարողացավ մտնել ԱԺ՝ սուրճ խմելու ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԻնչ են հայտնում ՋերմուկիցԱրագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվել. ՆԳՆՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Երևանում. 6 հարկանի շենքի տանիքի վրայից երիտասարդն ընկել է մեքենայի վրա Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց «Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անումՀաղարծինի վանահայրն էր բերման ենթարկել Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Հերթական կրակոցները՝ Կոտայքում․ Քասախում վիճաբանության ժամանակ ավտոմատից կրակոցներ են արձակվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվում. փաստաբան Վարազդատ Հարությունյան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը հրահանգել է իրեն ներկայացնել բացակա ուսանողների անունները Պայթեցրել են Աստրախանի դումայի պատգամավորի մեքենան (տեսանյութ) Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 151 մասնակից. ՆԳՆՇարժման ընթացքում վիրավորում ստացած լրագրողը գտնվում է հիվանդանոցում. մանրամասներ Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Եղեգնաձորում էլ 15 տարեկան երիտասարդ է կալանավորվել ոստիկանին քաշքշելու համար․ Սրբազան Հանդարտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են. Սրբազանը՝ ոստիկաններին«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է, թե որ փողոցներն են փակվելIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Երևանում ճանապարհների ծանրաբեռնվածությունը այս պահին 5 բալ էԺամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի 11-ամյա դպրոցականը կվադրոցիկլով վթարի է ենթարկվել․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է (տեսանյութ) Lարված վիճակ Թումանյան փողոցում (տեսանյութ)Կարմիր բերետավորների հրմշտոցից լրագրողը ուշագնաց եղավ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին քաղաքացիներին Ով է քաղաքացին, ով միայնակ փակել էր Կիևյան փողոցը` իրեն շղթայելով ճանապարհամերձ սյուներին (տեսանյութ) Աբովյան փողոցը, Քոչար-Վաղարշյան, Գյուլբենկյան-Քոչար խաչմերուկները փակ են (տեսանյութեր)
Ամենադիտված