Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը Ալիևը կրկին խոսել է Հայաստանի մասին Կոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհին Եկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ)


Փաշինյանի «հանճարեղ» քաղաքականության աղետաբեր հետևանքները․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, ասել է Լավրովը: Այս մասին գրում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«ՌԴ արտգործնախարարը նշել է` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։

Բացարձակապես կարևոր չէ՝ ինչպես ենք վերաբերում Լավրովին, Ռուսաստանին՝ առհասարակ, այս դեպքում նախարարը միանգամայն ճիշտ է:

Բայց այս «ճշմարտությունը» շատ ցավեցնող է, որովհետև բացահայտում է Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականության ձախողումը:

2022-ի գարնանից՝ Փաշինյանը մի «ստրատեգիական» պատրանքային հաշվարկ է արել, թե իբրև Հայաստանն ու Ադրբեջանն ուկրաինական պատերազմում «պարտվող» Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ ունեն ու այդ հիմքով էլ պետք է տեղի ունենա հայ- ադրբեջանական հաշտեցումը:

Եվ ահա, «ռուսական կայսերական» ազդեցությունից ազատվելու համար՝ Փաշինյանը հրաժարվեց «հասանելի խաղաղության» պլանից(Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն), զոհաբերեց Արցախը և չստացավ ոչինչ:

Պարզվեց՝ «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու» ընդհանուր շահ չունեն, նման տեսլական եղել է բացառապես Փաշինյանի գլխում և պատկերացումներում: Նայեք, թե ինչ վերաբերմունք ունի Ալիևը արևմտյան հարթակների նկատմամբ՝ լրացուցիչ արգումենտի անհրաժեշտություն չեք ունենա:

Հիմա ի՞նչ ունենք:

Ողբերգական մի իրավիճակ:

Ըստ Լավրովի, հենց Հայաստանը դժվարություններ ունի իրագործելու երթուղիների բացումն այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ։ Ըստ նրա, Հայաստանն անվտանգության նոր պահանջներ է դնում, և չեն ցանկանում ռուս սահմանապահների ներկայություն, թեև այդ մասին գրված է Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության մեջ. «Ուզում են միայն իրենք լինեն։ Իսկ դա հակասում է պայմանավորվածություններին»։

Միայն Փաշինյանի նման «հանճարը» կարող էր «հասնել» նրան, որ.

● Արցախը զոհաբերվի, բայց Հայաստանը չստանա որևէ անվտանգային երաշխիք,

● Ադրբեջանը և Ռուսաստանը չկատարեն Եռակողմ հայտարարությամբ սահմանված իրենց պարտավորությունները, բայց ստեղծեն մի իրավիճակ, որ Հայաստանը չկարողանա հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները կատարելուց, ավելին՝ չկարողանա դուրս գալ այդ հայտարարությունից, որովհետև դա օբյեկտիվորեն համարվելու է casus belli:

Ու մի խնդրանք՝ այս ստատուսի տակ հեքիաթներ չպատմեք այն մասին, թե ինչ անի «խեղճ» Փաշինյանը, եթե ռուսներն ու ադրբեջանցիները խախտել են եռակողմ հայտարարությունը: Փաշինյանն ինքն էլ գիտակցաբար գնացել է Եռակողմ հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոյի վերացմանը, որովհետև կարծել է, թե ՝ «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ ունեն»:

Միայն թե՝ այդ կարծիքը ոչ թե փաստերի, այլ փաշինյանական երևակայության ծնունդ է»:

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան
Ամենադիտված