ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհին Եկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ Պուտին


Հայաստանը կարող է վերանվանվել․ ընդունվում են առաջարկներ

Քաղաքականություն

Հայաստանի իշխանության ավտորիտար, անձնակենտրոն բնույթի խորացման մասին ահազանգերը երբեն հնչում են՝ որպես սոսկ քաղաքական գնահատականներ, որովհետև հասարակությունն ավելի շատ լսում է այդ ահազանգերին իշխանության ներկայացրած պարզունակ պատասխանները։

Բայց նույն իշխանությունը, պետական կառավարման ողջ համակարգն իր գործողություններով ամրապնդնում է երկրի ավտորիտարացման մասին բոլոր մտահոգությունները։

Ամենաթարմ օրինակը Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց պատմությունը «Հայաստանի պատմության» վերանվանելու մասին անհեթեթ, հակագիտական, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց վտանգավոր հայտարարությունն էր, որից ընդամենը մեկ շաբաթ անց նաև կրթությամբ զբաղվող երկարանուն նախարարությունը նախաձեռնել է դրա իրականացումը։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկության նախագիծն արդեն շրջանառվում է Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ԿԳՄՍՆ-ի ողջ մեթոդական բաժինը, պետական այլ կառույցներ մեկ շաբաթ ճգնել և Փաշինյանի ցանկությունը հիմնավորելու համար երկնել են հետևյալ ծիծաղելի հիմնավորումը․

«33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»։

Սա, իհարկե, արվել է զուտ ձևական, իրավական պահանջը պահպանելու համար։ Այդ գաղափարից ոչ պակաս անհեթեթ փաստարկով իր կամակատարությունը հիմնավորելու փոխարեն՝ ավելի ազնիվ կիներ, եթե ԿԳՄՍՆ-ն հայտարարեր, որ «այդ քայլն իրականացվում է, քանի որ այդպես է կամեցել մեծ առաջնորդը»։
Իրականությունն այն է, որ Հայաստանն այլևս վերածվել է երկրի, որի ողջ պետական կառավարման համակարգը, տասնյակ նախարարություններն ու մի քանի տասնյակ այլ գերատեսչություններ ոչ թե զբաղված են համակարգային, պետական շահերի հիման վրա խարսխված գործունեությամբ, որի արդյունքներով պետության ղեկավարն այս կամ այն հայտարարությունն է անում, այլ հակառակը՝ վերջինս կարող է ըստ սեփական տրամադրության կամ ըստ աշխարհաքաղաքական պատվերի՝ անգամ անհեթեթ մտքեր հայտնել, որոնց հիմնավորմանն ու իրագործմանը լծվում է ողջ պետական համակարգը։

Սա ավտորիտարիզմի դասական դրսևորում է։ Իշխանության այսպիսի դեֆորմացիան կարող է ունենալ չափազանց վտանգավոր ու այս պահին աներևակայելի թվացող հետևանքներ։

Օրինակ, մի օր Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ ինչ-որ գյուղի ակումբի գրադարանավարից լսել է Հայաստանը վերանվանելու առաջարկ և դա իրեն շատ դուր է եկել։

Դրանից մեկ շաբաթ անց որևէ գերատեսչություն կարող է հանդես գալ Հայաստանը վերանվանելու նախաձեռնությամբ և անգամ նոր անվանման մրցույթ հայտարարել։

Բոլոր նրանք, ովքեր դա այսօր անհավանական կհամարեն, կարող են հիշել՝ արդյոք հինգ տարի առաջ պատկերացնո՞ւմ էին, որ Հայաստանի ղեկավարն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, իսկ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը նվիրվելու է Ադրբեջանին, կամ էլ, որ Հայոց պատմությունն իր ամբողջականությամբ դադարելու է դասավանդվել դպրոցում՝ վերանվանվելով Հայաստանի պատմություն։

Հարություն Ավետիսյան

ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»
Ամենադիտված