2024-ի մայիսը կփոխի կենդանակերպի այս նշանների կյանքը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու. Բագրատ Սրբազանն արձագանքել է Հովիկ Աղազարյանի հայտարարությանը Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից


Միջնորդական ջանքերի էվոլյուցիայի պատկերը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականին Արցախյան պատերազմի ընթացքում ակնառու դարձավ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարեց ներկայանալ որպես միասնական միջնորդական կառույց։ Պատերազմը կանգնեցնելու հետ կապված ականատես եղանք առանձին միջնորդական ջանքերի, երբ մի կողմից՝ Փարիզը և Վաշինգտոնը, իսկ մյուս կողմից՝ Մոսկվան, փորձեցին տարանջատ կերպով նախաձեռնել հրադադարի պայմանավորվածություններ։ Մի քանի անհաջող փորձերից հետո միայն Ռուսաստանին հաջողվեց հասնել հրադադարի պայմանավորվածության և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման։

Փաստացի, Մոսկվային հաջողվեց միջնորդական նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, որն էլ պետք է ենթադրեր բանակցային գործընթացի հաջողությունն առաջին հերթին մոսկովյան հարթակում։ Բայց Արևմուտքը, բնականաբար, խանդով ընդունեց այն հանգամանքը, որ այս իրողությունը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, և անմիջապես անցավ գործի։ Արևմուտքի ջանքերի արդյունքում Վաշինգտոնում տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումների նախաձեռնությունն իր վրա վերցրեց ԵՄ-ն, քանի որ Բաքուն մերժում էր Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի միջնորդությունը։ Արդյունքում, ԵՄ-ի ակտիվ միջնորդական դերակատարության պայմաններում Բրյուսելում, Քիշնևում, Պրահայում կազմակերպվեցին Ալիևի և Փաշինյանի հանդիպումները։ Բայց անցյալ տարվա կեսերից սկսած Բաքուն ոչ միայն հրաժարվում է արևմտյան միջնորդությունից, այլ առաջ է քաշում երկկողմ՝ առանց միջնորդների բանակցություններ վարելու մոտեցումը։

Իսկ ինչո՞ւ էր մի ժամանակ Ալիևը մեծ հոժարությամբ համաձայնում հանդիպել Բրյուսելի միջնորդության հարթակում, իսկ հիմա՝ ոչ։ Ի՞նչ է փոխվել։ Պարզ է, որ ԵՄ-ի միջնորդությունն այլևս Ադրբեջանին պետք չէ, քանի որ Բաքուն այդ հանդիպումներից ստացել է այն, ինչ իրեն պետք էր։ ԵՄ-ի միջնորդության պայմաններում էր, որ Հայաստանը հրաժարվեց Արցախի ինքնորոշմանը հասնելուն միտված իր դիրքորոշումից և Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից էլ՝ Ալիևը գնահատեց իրավիճակի վրա ազդելու ԵՄ-ի անկարողությունը, երբ տեղի էր ունենում Արցախի շրջափակումը և հայաթափումը։ Հիմա արդեն Բաքվի համար Արևմուտքի միջնորդությունն ընդհանրապես անիմաստ է դարձել, երբ ինքը կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է։ Իրեն ավելորդ կապանքներ պետք չեն։

Դրանով է պայմանավորված, որ նույնիսկ տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին՝ ԱՄՆ-ի «միակողմանի և անհասկանալի քաղաքականության» պատճառաբանությամբ։ Փաստացի ստացվում է, որ արևմտյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները ձախողվել են, իսկ Արևմուտքը, բացի մի քանի ձևական հայտարարություններից, տեսանելի քայլեր չի ձեռնարկում Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ եթե բանակցություններն ընթանան երկկողմ ձևաչափով, ապա պարզ է, որ Բաքուն մի կողմից՝ փորձելու է մաքսիմալ ճնշում բանեցնել Հայաստանի վրա, իսկ մյուս կողմից էլ՝ հաշտության պայմանագրում անորոշությունների տեղ թողնել, որպեսզի հետագայում նոր ռազմական ագրեսիա ձեռնարկի։ Իսկ կայուն խաղաղության գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ։ Պատահական չէ նաև, որ Փաշինյանը վերջերս խոսել էր փոխադարձ երաշխիքների մասին։

Այսինքն, դրանք չպետք է լինեն միակողմանի։ Նման երաշխիքների ապահովման համար առաջին հերթին պետք են երաշխավորներ։ Բայց եթե Արևմուտքի միջնորդությունը փակուղու առաջ է կանգնած, ապա մնում է ռուսական միջնորդության տարբերակը։ Ռուսաստանը տրամադրված է միջնորդության «փայտիկն» իր ձեռքը վերցնելուն, մանավանդ Կրեմլը ՌԴ տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հարթակ տրամադրել: Սակայն այս հարցում խնդիրներ կան, քանի որ ՀՀ իշխանությունները հասցրել են փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ու դեռևս բարելավման միտումներ նկատելի չեն, ինչն էլ խոչընդոտ է եռակողմ բանակցությունների սկսման համար։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ փորձագետները և միջազգային լրատվամիջոցները արդեն խոսում են նոր պատերազմի հավանականության մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2024-ի մայիսը կփոխի կենդանակերպի այս նշանների կյանքը «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՍա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցիՀովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու. Բագրատ Սրբազանն արձագանքել է Հովիկ Աղազարյանի հայտարարությանը Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԼարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին (Տեսանյութ)Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ռուսաստանը պատրաստ է դրան․ Սերգեյ Լավրով Ոսկեվանի պոստերից վիրավոր ոտով եկել եմ, խելապակասը մեր մոտ տեղ չունի․ տավուշցի կինը միացել է շարժմանը Սրբազանը անձը հաստատող փաստաթուղթ չուներ մոտը, ուստի չկարողացավ մտնել ԱԺ՝ սուրճ խմելու ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԻնչ են հայտնում ՋերմուկիցԱրագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվել. ՆԳՆՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Երևանում. 6 հարկանի շենքի տանիքի վրայից երիտասարդն ընկել է մեքենայի վրա Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց «Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անումՀաղարծինի վանահայրն էր բերման ենթարկել Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Հերթական կրակոցները՝ Կոտայքում․ Քասախում վիճաբանության ժամանակ ավտոմատից կրակոցներ են արձակվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվում. փաստաբան Վարազդատ Հարությունյան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը հրահանգել է իրեն ներկայացնել բացակա ուսանողների անունները Պայթեցրել են Աստրախանի դումայի պատգամավորի մեքենան (տեսանյութ) Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 151 մասնակից. ՆԳՆ
Ամենադիտված