Հանուն հայրենիքի շարժմանը միացած քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում 50-ամյա աշտարակցին կրակել էր «ՎԱԶ-2107» ու «Մերսեդես» մեքենաների վրա․ ի՞նչ է հայտնի 2024-ի մայիսը կփոխի կենդանակերպի այս նշանների կյանքը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու. Բագրատ Սրբազանն արձագանքել է Հովիկ Աղազարյանի հայտարարությանը Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով


Հանրության զգոնությունը թմրեցնելու քաղաքականության ակորդները․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավիճակի իրատեսական դիտարկումը կարևոր է յուրաքանչյուր պետության համար՝ առկա ռիսկերը և մարտահրավերները գնահատելու տեսանկյունից։ Բայց շատ հաճախ որոշ փոքր ձեռքբերումների մասին փաստերը ստվերում են էական կորուստները և դրանց հետևանքով առաջ եկած ռիսկերը։ Նախկինում որոշ ուժերի, այդ թվում՝ այսօր իշխանության ղեկին հայտնվածների կողմից այնպիսի քարոզչություն էր տարվում, թե լավ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար հարկավոր է հանձնել Արցախը։ Հիմա նույն Փաշինյանի ու նրա իշխանության «թեթև ձեռքով» Արցախի հանձնման արդյունքում զրկվել ենք մեր հայրենիքի ստրատեգիական նշանակություն ունեցող մասից, կորցրել ենք այդ շրջանում ահռելի ունեցվածք, ենթակառուցվածքներ, որոնց կառուցման կամ ստեղծման համար տարիներ շարունակ մեծ ռեսուրսներ ու ջանքեր են ներդրվել։

Արցախի հանձնման արդյունքում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասն օկուպացվել են հակառակորդի կողմից, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանը շատ խոցելի վիճակում է հայտնվել, որն անգամ սպառնում է մեր պետականության գոյությանը։ Փաստ է, որ ՀՀ անվտանգության համակարգն այն աստիճանի է խարխլված, որ Ադրբեջանը փորձում է ժամանակ չտալ մեր երկրի հզորությունը վերականգնելու համար և չի էլ թաքցնում, որ հարձակման է նախապատրաստվում։ Ու ընդհանրապես, հակառակորդի տեսանկյունից մեր պետությունը կարող է գոյատևել ընդամենը 9 հազար քառ կմ-ի սահմաններում, այն էլ՝ խամաճիկ կազմավորման տեսքով։

Պատահական չէ, որ Բաքվից շատ է խոսվում ինչ-որ հնարովի քարտեզների մասին։ Մյուս կողմից էլ՝ կարելի է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ադրբեջանական հարձակումները, քանի որ, որպես կանոն, դրանք ուղեկցվում են պատերազմական հանցագործություններով, էթնիկ զտումներով, խաղաղ բնակչության կոտորածներով, խոշտանգումներով և այլ վայրագություններով։ Այսինքն, Հարավային Կովկասում հայության համար գոյաբանական խնդիրը առավել քան սուր է, այլ հարց է, որ մեր հանրության շրջանում այնքան էլ նկատելի չէ այս իրողության լիարժեք ըմբռնումը։ Դրա համար պայմաններ են ստեղծում հենց ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են միայն դրական շեշտադրումներով ներկայանալ հասարակությանը՝ մոռանալ տալու իրենց իշխանավարման կործանարար հետևանքները։

Օրինակ՝ շատ դեպքերում Փաշինյանը հատուկ ուռճացնում է այնպիսի երևույթների նշանակությունը, ինչպես, օրինակ՝ բյուջե մուտքագրված միջոցների մի փոքր ավելացումը, տնտեսական աճի որոշակի ցուցանիշները, աշխատատեղերի ավելացումը և մի շարք ոլորտներում աշխատավարձի փոքրինչ աճը։ Պետք է ընդունել, որ նման աճ կա, սակայն մի կողմից՝ տնտեսագետները մտահոգություն են հայտնում դրա կառուցվածքի վերաբերյալ, մյուս կողմից ՝այդ ամենն անհամեմատելի է այն կորուստների ու զիջումների հետ, որոնք մենք ունեցել ենք։ Այլ կերպ ասած՝ ահռելի կորուստները չտեսնել տալու համար դրանք տեղայնացնում են փոքր ձեռքբերումներով։ Իսկ իրավիճակը գլոբալ տեսանկյունից դիտարկելու դեպքում ընդհանրապես լուսավոր կետեր չեն նշմարվում։

Եվ մինչ իշխանությունները փորձում են պայմաններ ստեղծել, որ հանրությունը համակերպվի պարտության ու զիջումների հետ, դրանից չի նվազում հանրային պոռթկման վտանգը, քանի որ մարդիկ չեն կարող երկար ժամանակ համակերպվել ինքնաստորացված վիճակի հետ։ Իսկ հանրային պոռթկումը կարող է տեղի ունենալ անվերահսկելի ու անսպասելի կերպով՝ նույնիսկ առանց ընդդիմադիր քաղաքական ուժերի ուղղորդման, ինչպես, օրինակ՝ տեղի ունեցավ արաբական գարնան հեղափոխական շարժման սկզբնավորման դեպքում, երբ Թունիսում 2011 թվականին մի երիտասարդ ի նշան բողոքի ինքնահրկիզվեց։ Եվ որպեսզի հանրային էներգիան հանկարծ չկոնսոլիդացվի անվտանգության բացերի ու զիջումների ֆոնին ու, հետևաբար, իշխանափոխության չհանգեցնի, իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում հանրային դաշտ կեղծ օրակարգեր ներմուծելու ու քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակով։

Այդպես հանրային քննարկումների առարկա է դառնում կախիչի կամ ցնցուղի հարցն այն դեպքում, երբ մենք չունենք համապատասխան սպառազինություններ թշնամուն դիմագրավելու համար։ Միաժամանակ աղմուկ է ստեղծվում Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի տեղափոխման հետ կապված։ Փաշինյանն էլ իր հերթին հանրային օրակարգ է ներմուծում նոր Սահմանադրություն ընդունելու հարցը, ինչն էլ իր հերթին քննարկումների նոր դաշտ է բացում։ Միաժամանակ գործի է անցնում ԿԳՍՄ-ն և որոշում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Ու այս որոշումը բուռն քննարկումների ու քննադատությունների պատճառ է դառնում։ Բայց այս ամենը նույնիսկ նորություն էլ չէ. որպես կանոն՝ զիջումներից կամ այլ ծանր քայլերից առաջ այս իշխանությունները հանրությանը մոլորեցրել են ու զբաղեցրել տվյալ պարագայում ոչ էական հարցերի շուրջ քննարկումներով, ու դա իրենց հաջողվել է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանուն հայրենիքի շարժմանը միացած քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում50-ամյա աշտարակցին կրակել էր «ՎԱԶ-2107» ու «Մերսեդես» մեքենաների վրա․ ի՞նչ է հայտնի Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան 2024-ի մայիսը կփոխի կենդանակերպի այս նշանների կյանքը «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՍա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցիՀովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու. Բագրատ Սրբազանն արձագանքել է Հովիկ Աղազարյանի հայտարարությանը Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԼարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին (Տեսանյութ)Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ռուսաստանը պատրաստ է դրան․ Սերգեյ Լավրով Ոսկեվանի պոստերից վիրավոր ոտով եկել եմ, խելապակասը մեր մոտ տեղ չունի․ տավուշցի կինը միացել է շարժմանը Սրբազանը անձը հաստատող փաստաթուղթ չուներ մոտը, ուստի չկարողացավ մտնել ԱԺ՝ սուրճ խմելու ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԻնչ են հայտնում ՋերմուկիցԱրագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվել. ՆԳՆՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Երևանում. 6 հարկանի շենքի տանիքի վրայից երիտասարդն ընկել է մեքենայի վրա Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց «Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անումՀաղարծինի վանահայրն էր բերման ենթարկել Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Հերթական կրակոցները՝ Կոտայքում․ Քասախում վիճաբանության ժամանակ ավտոմատից կրակոցներ են արձակվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվում. փաստաբան Վարազդատ Հարությունյան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը
Ամենադիտված