Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել


Ես պրոհայկական գեներալ եմ, ես չեմ տեսնում անվտանգության այն պրոդուկտը, որը կարող է մեզ տալ Արևմուտքը. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Անցած ողջ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները պարբերաբար դժգոհել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեղադրել են Հայաստանի քաղաքական պահանջները չկատարելու, օգնության չգալու, Հայաստանի սահմանները հստակ չարձանագրելու, քաղաքական հայտարարություններ չանելու մեջ։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ն մի քանի անգամ առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստան, նաև քննել, թե ինչի կարիք ունի Հայաստանը, ինչպես կարող է օգնել։ Մի կողմից մեղադրանքներ հասցնելով անվտանգային հիմնական միջավայրին, որտեղ գտնվում է Հայաստանը, մյուս կողմից գործող իշխանությունները ընդհակառակը սերտացնում էին հարաբերությունները եվրոպացիների հետ։ ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն հրավիրում եվրոպական դիտորդների։

Հայաստանը նաև հրաժարվել էր մասնակցել ՀԱՊԿ նիստին, նոյեմբերին Մինսկում։ Դրանից հետո՝ արդեն տարեվերջին, Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբեդովը, որը բերել էր ՀԱՊԿ-ում ընդունված որոշումները, որպեսզի Հայաստանը որոշում կայացնի՝ միանում է դրանց, թե՝ ոչ։

Մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները որևէ որոշում չեն կայացրել, հայտարարում են՝ դեռ քննարկման փուլում է։ Նույնն էլ, գրեթե, ԵԱՏՄ-ի մասով է, ընդ որում, եթե Հավաքական անվտանգության պայմանագրից դժգոհություններ հայտնում են անվտանգային առումով, ապա Փաշինյանը փորձում է ԵԱՏՄ-ին անընդհատ միայն տնտեսական բլոկի գործառույթներ վերագրել՝ հրաժարվելով նրա քաղաքական ազդեցությունից։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը նշում է, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ Հայաստանի վարքը շատ վտանգավոր խաղ է, որի խաղացողներն, ի դեպ, Հայաստանի իշխանությունները չեն. «Սա վտանգավոր խաղ է Հայաստանի համար, բայց խաղացող կողմը Հայաստանի ղեկավարությունը չէ։ Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարման վահանակի վրա, ղեկավարողը նստած է Ամերիկայի դեսպանատանը։ Ես ոչինչ չունեմ նրանց դեմ, սովորել եմ Ամերիկայում, հրաշալի երկիր է, սովորել եմ Լոնդոնում, Գերմանիայում մասնակցել եմ ծրագրերի, լսել եմ դասախոսություններ մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Այն ինչ ասում են Հայաստանի համար այդ խաղի վտանգավորության մասին, չեմ ասում, որովհետև, ինչպես շատերն ասում են Արշակ Կարապետյանը պրոռուսական է, ես պրոհայկական գեներալ եմ, ես չեմ տեսնում հիմնավորում, չեմ տեսնում անվտանգության այն պրոդուկտը, որը մեզ կարևող է տալ Արևմուտքը»,- նշել էր Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգությունը պետք է հենվի Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա։

Արշակ Կարապետյանը նշում է, թե՝ Ազգային անվտանգության ապահովման հարցերում իր տեսակետը երբեք չէր համընկնում Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ, այն պարզ պատճառով, որ նրանք մեղմ ասած կոմպետենտ չեն այս հարցում, նրանք չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է, բաղկացած է ռազմական, տնտեսական էներգետիկ անվտանգությունից և այլն։
Ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե մեկ բաղադրիչը, այլ ամբողջը, վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների վրա, անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստան մեր արտադրանքի արտահանմանը, Ռուսաստանից գազի մատակարարմանը և դրա արժեքին, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։

Հայկ Առաքելյան

Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհիցԻնչպե՞ս են անցկացվելու լրացուցիչ գրավոր աշխատանքներն ու քննությունները «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Երևանում 47–ամյա տղամարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Տրանսպորտում Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել էՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժշկական համայնքի հետ Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան
Ամենադիտված