Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ Պուտին ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի


Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանի տնտեսական վիճակը գնալով ավելի վատթարանալու է, որքան էլ գործող իշխանությունները փորձեն համոզել, թե երկնիշ տնտեսական աճեր են գրանցում։

2018 թվականին իշխանափոխության ժամանակ Հայաստանն ուներ 6 միլիարդ 920 միլիոն պետական պարտք։ Հինգ տարի անց, 2023 թվականը Հայաստանի իշխանությունները փակել են 11,2 միլիարդ դոլար պետական պարտքով։ Իշխանությունը տնտեսական աճի հաշվին մարում է հին պարտքերը, բայց ավելի մեծ թափով ավելացնում է նորերը։ Արդյունքում պետական պարտքը բյուջեի համար գնալով ավելի մեծ բեռ է դառնում, իսկ 2024-ը պարտքերի մարման տարի է։ Կառավարության պարտքի մայր գումարների մարման և տոկոսավճարների համար կպահանջվի 803 միլիարդ դրամ, այսօրվա փոխարժեքով մոտ 2 միլիարդ դոլար։ Քանի որ Հայաստանը չունի այդքան գումար, պետք է նոր պարտք վերցնի։

Տնտեսական աճը վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում հնարավոր է եղել ապահովել բացառապես Ռուսաստանից Հայաստան մարդկանց, բիզնեսի և կապիտալի մեծ ներհոսքի շնորհիվ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս է նշել, որ Հայաստանը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսատանից։ «Հայկական արտադրանքի գերակշռող մասն այսօր արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, մի փոքր հատված երրորդ երկրներ։ Ռուս-ուկրաինական պատերազմը հարատև չէ, իսկ Եվրոպան օրերն է հաշվում, որ կրկին մուտք գործի Ռուսաստան։ Ինչ է ստացվում, Հայաստանը ներմուծում է այլ երկրներից և արտահանում ԵԱՏՄ, դա հարատև չէ, դա փուչիկ է, որ պայթելու է։ Իսկ տնտեսության մեջ նման ցնցումները կարող են շատ թանկ նստել»,- նշել է Կարապետյանը։

Մասնագետներն ի սկզբանե փաստում էին, որ գործող իշխանությունները չեն կարողանալու իրացնել այդ ռեսուրսը, կապիտալիզացնել տնտեսության վրա։ Ինչպես և սպասելի էր Հայաստանում ռելոկանտների թիվը գնալով նվազում է։ Մեծ մասը, որ ժամանակին Հայաստանը դիտարկում էր մշտական բնակության վայր և արդյունքում ակտիվորեն աշխատանք էին փնտրում, տեղափոխում էին իրենց բիզնեսները, այսօր հեռանում են Հայաստանից՝ փնտրելով կյանքի և աշխատանքի ավելի հարմարավետ պայմաններ։ Եթե Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականին կազմում էր 12,6 տոկոս բացառապես ռելոկանտների շնորհիվ, ապա 2023 թվականին, երբ ռելոկանտների թիվը սկսեց նվազել, տնտեսական աճը կազմեց ընդամենը 7 տոկոս։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ ներմուծել և արտահանելով տնտեսություն չեն կառուցում, դա կարճաժամկետ արկածախնդրություն է։ «Պատկերացրեք ինչ որ մի ապրանք մեր երկրին չվաճառեն, մեր երկրն էլ չունի սեփական արտադրանքը, դեֆիցիտը կբերի բարձր գին, իսկ այսօր մեր հասարակությունը պատրաստ է արդյոք թանկ վճարել, բնական է ոչ։ Տնտեսության մեջ կա՛մ-կա՛մ չի լինում, դա մի ոլորտ է, որտեղ հստակ ուրվագծված են բոլոր կանոնները։ Ներմուծել և արտահանելով տնտեսություն չեն կառուցում, դա կարճաժամկետ արկածախնդրություն է»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Անցած տարի տարեկան կտրվածքով տրանսֆերտները նվազել են 40 տոկոսով։ Ներդրումների այն ծավալները, որոնց շնորհիվ տնտեսական աճն իրականացվեց որևէ ճիշտ և հստակ ծրագրով չիրացվեց։ Արդյունքում արդեն նվազումն ակնհայտ է։ 2024 թվականի համար պետական բյուջեով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճ, ավելի պակաս, քան նախորդ տարվա ընթացքում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ այս վերջին երկու տարին Հայաստանի գործող իշանությունները պետք է ճիշտ օգտագործեին, պետք է զարգացնեին սեփական արտադրությունը։ «Պետք է զարգացնել սեփական արտադրանքը, որը պետք է լինի որակյալ, ինչը կբերի մրցակցության դաշտում դիմակայելու հնարավորություն։ Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

2023-ին տնտեսական աճը կազմել էր 9,4 տոկոս։ Միևնույն ժամանակ փորձագետների գնահատումներն ավելի հոռետեսական են։ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով, Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին կանխատեսում է 5,7 տոկոս։ Համաշխարհային բանկի կանխատեսումներն ավելի համեստ են՝ 4,7 տոկոսով։

Փաստացի գնաճի հետ համեմատելով տնտեսական աճը չնչին է լինելու, ինչն էլ տնտեսական իրավիճակի վատթարացում է բերելու ողջ երկրի համար։

Հայկ Առաքելյան

Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհիցԻնչպե՞ս են անցկացվելու լրացուցիչ գրավոր աշխատանքներն ու քննությունները «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Երևանում 47–ամյա տղամարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Տրանսպորտում Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է
Ամենադիտված